«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ այսօր քարոզարշավ են անցկացնում Շիրակի մարզում, նրանք արդեն եղել են Մարալիկ և Արթիկ համայնքներում։ Այս քաղաքական ուժը նախազգուշացնում է՝ «կամ գնում ենք վերջնական կործանման, կամ մնում ենք հայ, ապրում ենք ուժեղ Հայաստանում»
Շիրակի մարզի երկու քաղաքներում էլ նրանք խոսեցին այս մարզի ամենաաղքատ լինելու մասին, 42 տոկոսից ավելի աղքատություն ունենալու, խոպան գնալու մասին։ Այսօրվա խոսույթում ավելացել էր նաև «Հակասաֆարովյան օրենքի» ընդունումը, որը կբացառի ադրբեջանցիների՝ Հայաստանում գույք ձեռք բերելը, այստեղ բնակություն հաստատելը։
Նարեկ Կարապետյանը Արթիկում խոսեց այս քաղաքի տուֆի հանքեր ունենալու մասին՝ ասելով, որ պատրաստի շինանյութ կարող է ապահովել Հայաստանի ողջ տեղանքին։
Կարդացեք նաև
«Արագածի ստորոտին թիկնած, Հայաստանի, Երևանի շինարարության համար տասնամյակներով աշխատած, Երևանը կառուցած, մասնակցած այս քաղաքն այսօր ապրում է իր ոչ լավագույն ժամանակները։ Այս համայնքը ու մարզը Հայաստանի ամենաաղքատ մարզն է, 8 տարի առաջ ու հիմա աղքատությունը 2 տոկոսից ավել չի իջել։ Մարդկանց 42 տոկոսը քյասիբության մեջ է, քաղաքներում չկան աշխատատեղեր, մենակ պետական աշխատանքներն են։
Չի ստեղծվել որևէ բան, որ մարդկանց լավ կյանքի հույս կտա։ 8 տարվա ընթացքում պետությունը վերցրել է 7 միլիարդ դոլար պարտք։ Եթե դրա մեկ տոկոսը ճիշտ ծախսվեր այստեղ, վստահ եղեք ոչ մեկ խոպան գնալու կարիք չէր ունենա, բայց Արթիկի բոլոր գյուղերն ապրում են խոպանով», -ասաց բանախոսը։
Ըստ նրա, հարկ հավաքելով, ասֆալտ անելով ու տուն գնալով՝ երկիրը չի կառուցվելու, հարկավոր են աշխատատեղեր ստեղծել, այլապես 8 տարի հետո բոլորս կտեսնենք, որ արել ենք մի փոքր ասֆալտ, բայց երիտասարդների կյանքում դրական փոփոխություն չի եղել, աշխատատեղ չի ստեղծվել, մարդիկ կամ մեկնել են Երևան կամ խոպան։
«Էն էլ այն դեպքում, երբ խոպան գնացած երկիր հետ հարաբերությունն է վատանում»,-նշեց Նարեկ Կարապետյանը։
Ըստ նրա, Հայաստանի իշխանությունը սեփական երկրում ապրելու պայման չստեղծելով, խնդիր է ստեղծում նաև դրսում, որ մարդիկ այնտեղ էլ չկարողանան աշխատել։
Նարեկ Կարապետյանի համոզմամբ՝ պետք է փոխել մոդելը, ըստ նրա, Արթիկը՝ իր հանքերով, հանրապետությանը շինանյութով մատակարարելու համար իդեալական քաղաք է, տարբեր արտադրություններ պետք է հիմնվեն, որ մարդիկ մնան համայնքում։
«Եթե չի արվում, մենք տաշտակի առաջ են կանգնած, սա պիտի արվեր 10 տարի առաջ, 5 տարի առաջ, 2 տարի առաջ։ Եթե չի արվում, 5 տարի հետո էլ նույն բանն ենք խոսելու, բայց ավելի քիչ բնակչությամբ, ավելի քյասիբ համայնքներով», -ասաց Նարեկ Կարապետյանը։
Նա ասաց՝ գործազուրկ մարդ չպիտի լինի Հայաստանում, դպրոցներ չպիտի փակվեն, իսկ սա պետք է մեզ բոլորիս, որ հարևան երկիրը նկրտումներ չունենա մեր երկրի հանդեպ։
«Հարևան երկրի ղեկավարը, տեսնելով մեր երկիր թուլությունը, չհավատալով իր բախտին ու հասկանալով, որ իր ամեն ցանկություն ի կատար է ածվել, նոր ցանկություն ունի․ Հայաստան տեղափոխել իր ժողովրդին, արդեն 10 միլիոն դարձած ադրբեջանցիներից իրենց ասելով՝ իբր 300 հազար մարդ է էստեղ ապրել։
Ոչ մեկն էլ չի ապրել, քիչ բնակչություն են էստեղ ունեցել, էն էլ ժամանակավոր են եկել։
Ինչպես են հայերն հիմա ապրում Սումգայիթում, ոչ մի ձև, չկա հայ Սումգայիթում, Կիրովաբադում, որի անունը Գանձակ էր, չկա, Բաքվում, չկա, բա Հայաստանում ինչու իրենք պիտի ապրեն։ 3 ամիս առաջ ելել, հայտարարում է, ասում է՝ պետք է վերադառնանք ավտոմեքենաներով, Ադրբեջանի իշխանությունները պետք է դրա պատասխանատվությունը կրեն, գիտնականները պետք է պատմություն գրեն։
Մեր Ազգային ժողովի նախագահն դուրս է գալիս, պարզ նայելով կամեռային, ասում է՝մենք պիտի հարմարվենք իրար հետ ապրելուց։ Էդ Սումգայիթում կարողացա՞ն հայերը ապրել, Կիրովաբադում կարողացա՞ն ապրել, բա ինչո՞ւ պիտի մեր երկրում ապրեն՝ մեր փոքր մնացած հայրենիքում»։
Ըստ նրա «Հակասաֆարովյան օրենք» պիտի ընդունվի, որով ադրբեջանցիները ո՛չ տուն կկարողանան գնել Հայաստանում, ո՛չ հող, ո՛չ էլ նվեր կկարողանան ստանալ, ո՛չ էլ տաս օրից ավել կկարողանան մնալ հայկական հողի վրա։
«Ասում են՝ Եվրոպա ենք գնում, Եվրոպայի կենտրոնում ՆԱՏՕ-ի զորքերի կողքը մի հատ ադրբեջանցուց հայ սպային չեն կարողացել պաշտպանել, մեզ էստեղ ո՞նց են պաշտպանելու, ո՞նց են ապահովելու հայի անվտանգությունն ադրբեջանցիների հետ։
Ալեն Սիմոնյանն ասում է պետք է առևտուր անենք, իրենք կարող են տուն ունենալ։ Երեք օր առաջ Փաշինյանն ելել, ասում է՝ իրենք կարող են տուրիստ գալ էստեղ, Արթիկում ադրբեջանցին ինչ տուրիստ։Իրենք ուզում են կլանեն վերջին հայկական հողերը»։
Նարեկ Կարապետյանը նորից շեշտադրեց գործարաններ կառուցելու անհրաժեշտությունը, ասաց՝ հազար խանութ էլ շարես այստեղ, դա ոչինչ չի փոխի, աշխարհին ծախելու բան պիտի ունենաս։
Նա նաև խոսեց մարդկանց անհիմն դատելու մասին։
«Հային դատում են, հայ սպանող թուրքն ազատ ման է գալիս աշխարհով մեկ, հային տանեն անկապ բանի համար դատեն, էնպես տանջեն, որ ամբողջ ընտանիքը ծերանա, թուրքին ասում են՝ մենք խաղաղության պիտի գնանք։ Թուլությունը էս է, վախենում ես, կրվել ես մի անգամ չես կարող ձեն հանես, անուն ես դրում, էն որ տղան մի բակից վախենում է, ասում է՝ չեմ ուզում էնտեղով գնամ, մի ուժեղ տղա կա էնտեղ, ասում է՝ մի ուրիշ տեղով եմ սիրում գնամ, նույնը ինքն է է անում, աչքը վախեցած է։Պետք է ուժեղ, քաջ դժվարություններին գնացող առաջնորդ ունենանք»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




















































