Լրահոս
Օրվա լրահոսը

Դհոլ-զուռնա, պարային կատարումներ․ մեքենաների վարորդները կանգնում են, ողջագուրվում․ ինչպես են դիմավորում «Ուժեղ Հայաստանին» Գյումրիում

Մայիս 30,2026 18:27 Share

Այս պահին  «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, Գյումրու ամենամեծ բնակելի թաղամասում են՝ Անիում։ Նրանք մտան Շիրակի պետական համալսարանի դիմաց գտնվող իրենց գրասենյակ, որտեղ նրանց դիմավորեցին դհոլ-զուռնայով։

Նրանք քայլերթ են անցկացնում այս թաղամասի փողոցներով, մտնում են խանութներ, Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակ, որը միշտ մարդաշատ է։ Նկատելի է, որ մարդիկ անտարբեր չեն մնում, ավտոմեքենաների վարորդները, նրանց տեսնելով, ազդանշաններ են տալիս, կանգնում են, ողջագուրվում։

Նկատենք, որ այս դաշինքի քարոզարշավը բավական մարդաշատ է, աչք գրավող, այն շքերթի տպավորություն է թողնում։

Նարեկ Կարապետյանին ուղեկցում են նաև Վարդան Ղուկասյանի թիմակիցները՝ նրա փեսայի՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի գլխավորությամբ։ Նա ևս «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է։

Նշենք, որ  րոպեներ անց մեծ համերգ տեղի կունենա Վարդանանց հրապարակում, որը կսկսվի ԱԱԾ մեկուսարանից Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձով։

Քաղաքապետը անդրադառնալու է նաև Նիկոլ Փաշինյանի այդ նույն Վարդանանց հրապարակում գյումրեցիների առջև արված այն հայտարարությանը, թե ԱԺ ընտրություններից հետո Գյումրիում իշխանափոխություն է լինելու, նոր ՏԻՄ ընտրություններ են հայտարարվելու ու Գյումրին հեղափոխական իշխանություն է ունենալու։

 

Նունե  ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031