Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ձերբակալություններ Գյումրիում. այս անգամ «Ուժեղ Հայաստան» դաշինքի շտաբից

Հունիս 07,2026 14:50 Share

Հենց նոր ոստիկանությունը ընտրակաշառք բաժանելու կասկածանքով ձերբակալեց Գյումրու Նորավան թաղամասում` թիվ 18 դպրոցի դեմ-դիմաց գտնվող «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի երեք անդամների։ Ոստիկանական խումբը Երևանից էր, այն գլխավորում էր ՆԳՆ նախարարի խորհրդական Արթուր Խուդինյանը։

Ոստիկանության պաշտոնյաներից մեկը պարզաբանեց, որ ընտրակառք բաժանելու փաստ են արձանագրել։ Փաստաբաններին այդպես էլ չթույլատրեցին ներս մտնել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել