Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Օսիպյանի գաղափարակիցը չեմ, բայց նա չի արել այնպիսի հայտարարություն, որի համանմանը չի արել Փաշինյանը. Իոաննիսյանը գործընկերների հետ Օսիպյանի համար անձնական երաշխավորություն է ստորագրել

Հունիս 09,2026 11:58 Share

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի խումբ գործընկերների հետ Արթուր Օսիպյանի համար անձնական երաշխավորություն եմ ստորագրել։

Արթուր Օսիպյանի ազատ արձակման դեպքում նրա պահվածքի (օրինակ՝ քննիչի պահանջով ներկայանալու) համար ես էլ եմ պատասխանատվություն կրելու՝ քրեական օրենսգրքի 511-րդ հոդվածով։

Ընդորում, այդ ռիսկին ես գնացել եմ առանց Օսիպյանի համաձայնության, քանի որ իր փաստաբանը տարօրինակ մոտեցումներ ունի (իր իրավունքն է)։

Այդուհանդերձ, ես պատրաստ եմ Արթուր Օսիպյանի ազատության համար ՔԴՕ 128-րդ հոդվածով գրավոր պատասխանատվություն ստանձնեմ (ի տարբերություն որոշ շատ բարձր գոռացողների)՝ քաջ գիտակցելով, որ եթե ազատվեց ու խախտեց սահմանափակումները՝ ես եմ դատվելու։

Հ․Գ․ Արթուր Օսիպյանի հրապարակային հայտարարությունները չեմ կիսում, գաղափարակիցը չեմ, բայց նա չի արել այնպիսի մի հայտարարություն, որը քրեորեն պատժելի է, ինքը չի արել որևէ հայտարարություն, որի համանմանը չի արել Նիկոլ Փաշինյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930