Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյան․ Գուցե ժողովրդին այլ բան է պետք, օրինակ` շոուներ, բեմականացումներ․ «Հրապարակ»

Հունիս 10,2026 11:19 Share

«Հրապարակի» զրուցակիցը ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն է:

– 2021 թվականին ՀԱԿ-ը մի քանի անգամ ավելի շատ քվեներ էր ստացել, ի՞նչ փոխվեց այս 5 տարվա ընթացքում, որ ձեր ընտրողների թիվը նվազեց:

– Մենք այդ համեմատությանը կողմ չենք: Մենք բախվում ենք անընդհատ այս հարցին: Մեծամտություն չթվա, բայց պատճառն այն է, որ մենք մշտապես ճշմարտություն ենք ասում, իսկ դա հասարակությանը դուր չի գալիս: Մենք հանդես ենք գալիս կա՛մ ծրագրային ելույթներով, կա՛մ ճշմարտությունն ենք ասում, բայց գուցե ժողովրդին այլ բան է պետք, օրինակ` շոուներ, բեմականացումներ եւ այլն, սակայն մենք չենք կարողանում դա ապահովել, մենք գնում ենք ծրագրերի ետեւից, թեպետ ես համարում եմ, որ 2021-ին եւս քաղաքացիներն ընտրություն կատարեցին ատելության եւ պառակտման մթնոլորտում, այն ժամանակ էլ շատերն ընտրություն կատարեցին, որպեսզի նախկին իշխանությունները չվերադառնան:

Մենք կփորձենք հասկանալ, թե ինչն էր այս ամենի պատճառը: Միայն այն հանգամանքը, որ երեք մեծ բանավեճերին մասնակցեցինք եւ բացահայտեցինք իշխանության ստերը, դա հերիք էր, որ մասնակցեինք ընտրություններին: Դեմ-դիմաց, նայելով իշխանականների աչքերի մեջ՝ մենք ասացինք, որ պատերազմ բերողն իրենք են եւ այդ իրենք են պատերազմը բերել: Սա շատ լավ առիթ է՝ նաեւ խոսելու այն մասին, որ փոշիացված ձայների արդյունքում չէ, որ Նիկոլ Փաշինյանը ստացավ ամենաշատ ձայները: Փոշիացված ձայներն աշխատում են, երբ խոսքը վերաբերում է 42-45 տոկոսին: Այժմ մտածելու բան կա․ ինչպե՞ս ստացվեց, որ առանց փոշիացված ձայների Նիկոլ Փաշինյանը ստացավ 49 տոկոս ձայն:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930