Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի հեճուկս ընդդիմության, առողջության համընդհանուր ապահովագրությունը 2027 թվականի հունվարի 1-ից էլ ավելի կընդլայնվի»․ Անահիտ Ավանեսյան

Հունիս 10,2026 18:35 Share

Խորհրդարանում՝ 2025 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սկսեց՝ շնորհավորելով Հայաստանում կայացած «ազատ, արդար և թափանցիկ» խորհրդարանական ընտրությունները, շնորհավորեց իր կուսակիցներին՝ հաղթանակի առիթով։

Բյուջեի կատարողականի մասին էլ ասաց․ «Մեր կառավարման ընթացքում առողջապահության ոլորտի բյուջեն կրկնապատկվել է․ 2018-ի համեմատ՝ 2025-ինը, իսկ 2026-ի համար կրկնապատիկից էլ ավելի մեծ աճ ունենք»։

2024-ին Հայաստանում կյանքի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել՝ 78,6 տարեկան․ սա Անահիտ Ավանեսյանը պայմանավորում է իրենց կառավարության վարած քաղաքականությամբ և բավական մեծ ձեռքբերում համարում։ Առողջապահության համընդհանուր ապահովագրությունն էլ է համարում ՔՊ-ական կառավարության հաջողության պատմություն։

«Ի հեճուկս ընդդիմության և նախընտրական քարոզի շրջանակներում բազմիցս կեղծ թեզերի շրջանառության՝ առողջության համընդհանուր ապահովագրությունը 2027 թվականի հունվարի 1-ից էլ ավելի կընդլայնվի՝ ներառվող շրջանակների մասով։ 2028 թվականին արդեն կամփոփի մեր ողջ բնակչությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930