«Հետո, հետո… Ձեր շինծու հարցերի պատասխանները հետո… Դատարանը, երբ թույլ տա, այն ժամանակ էլ կխոսենք»,- դատարանի բակում լրագրողների հարցերից զայրացած՝ ասաց Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամը։ «Պատասխան կտաք»,- նշեց նա։
Ռուստամ Ստեփանյանի խափանման միջոցն այսօր փոխվեց տնային կալանքի, կիրառվել է նաև գրավ և բացակայելու արգելք։
Հիշեցնենք, 2024 թ. ամռանը Աջափնյակում սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ Ֆազը, ում սպանության գործով էլ կալանավորվել էր Ռուստամ Ստեփանյանը։


















































