Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջորդ անելիքը Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելն է»․ վեց քաղաքական ուժեր համատեղ հայտարարություն են անում

Հունիս 14,2026 22:15 Share

«Այսօրվա արդյունքներով՝ ԲՀԿ-ն չի հաղթահարում ընտրության շեմը։ Սա նշանակում է մի բան, որ մանդատների բաշխման վրա էական ազդեցություն է թողնում նախնական արդյունքը։ Եվ սա հիմնարար, էական պատճառ է՝ առնվազն վերաքվեարկության վերաբերյալ որոշում կայացնելու։ Մենք քիչ առաջ լքեցինք ԿԸՀ շենքը, որովհետեւ որոշումը կարդացին, եւ իրենք, ըստ էության, չեն գտնում էական պատճառներ՝ վերաքվեարկություններ անցկացնելու համար։ Սա այն խոշոր կարմիր գիծն էր։ Դուրս թողնել մի ամբողջ քաղաքական ուժի ընդամենը 32 ձայնի համար, սա անհարգալից ու արհամարհական վերաբերմունք է ընտրական իրավունք ունեցող բազմահազար քաղաքացիների նկատմամբ։ Փաստացի երեք ընտրատեղամասերի արդյունքները չեղարկվեցին, անվավեր ճանաչվեցին, եւ այս քաղաքացիներին թույլ չեն տալիս վերաքվեարկելու եւ իրենց կամքն արտահայտելու»,- ԿԸՀ շենքի մոտ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Մելոյանը։

Նա նշեց, որ սա իրավական ու ժողովրդավար պետության հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում է։ «Մենք մինչեւ վերջ պայքար ենք մղելու մեր քաղաքացիների կամքի արտահայտության եւ մեր քաղաքացիների քվեները տեղ հասցնելու ուղղությամբ։ Իսկ խախտումները մեծածավալ են ու բազմաբովանդակ։ Հաջորդ անելիքը Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելն է։ Մենք հնարավորինս հրատապ արդեն դիմում կներկայացնենք ՍԴ»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան»-ի անդամ Արամ Վարդեւանյանն էլ ասաց, որ քաղաքական կոնսուլտացիաներ ու քննարկումներ են տեղի ունեցել, վեց քաղաքական ուժեր 5 խոշոր խումբ ընտրախախտումներ են արձանագրել ու համատեղ հայտարարություն են անում։ Այս ուժերը հստակ արձանագրում են, որ ընտրության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ եւ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձեւավորման համար։

«ՔՊ-ից ուրիշ բան սպասելի չէր, կոնկրետ այս աստիճանի ապօրինություն ընտրական գործընթացներում չի եղել։ Եվ սա լինում է մեր բոլորի աչքի առաջ։ Այս ամենը նաեւ նպատակ ունի, որ ձեզանից շատերի մոտ հուսահատություն առաջանա, բայց դա չի լինելու, ժողովուրդ ջան։ Մենք այս կետից ունենք նաեւ լրացուցիչ գործողություններ, որոնք անելու ենք։ Այս մարդիկ հասկացել են, որ իրենք չեն հաղթել։ Իսկ ՔՊ-ի ԿԸՀ-ին մի հատ էլ կասենք՝ ամոթ»,- ասաց Վարդեւանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930