«Սա ընդդիմադիրների միասնականության մասին չէ, սա ընտրություններից հետո ծագած իրադրությանը, քաղաքացիների տված ձայներին տեր կանգնելու միջոցառման մասին է։ Սա ՀՀ 600 000-ից ավելի քաղաքացիների ձայնի պաշտպանության մասին է, ՀՀ ընտրությունները պետք է ընկալվեն որպես լեգիտիմ կայացած ընտրություններ»,- ԿԸՀ շենքի մոտ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Մամիկոն Ասլանյանը։
Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն հնարավորություն ունի «Ուժեղ Հայաստան»-ի դիմումը բավարարելու։ «Ես որքան հասկացա՝ դատարանը եւ ՀՀ իշխանություններն այս ամենի ողջ պատասխանատվությունը դրել են ԿԸՀ-ի վրա»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Մամիկոն Ասլանյանը նշեց, որ ընտրությունները տեղի են ունեցել վարչական ռեսուրսի փնթի կիրառմամբ, ընդդիմության ակտիվիստների ու շտաբների նկատմամբ տարբեր բնույթի հարձակումների, քրեաիրավական հետապնդումների միջոցով։ «Սա գալիս է ապացուցելու, որ ընտրությունները տեղի են ունեցել ոչ մրցակցային ու ոչ ժողովրդավարական պայմաններում։ Եվ դրանից բխող թվաբանական արտահայտությունները բնավ չեն արտահայտում այն հոգեբանական, սոցիալական եւ ընտրական վիճակը, որը հիմա տիրում է Հայաստանում»,- ասաց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































