Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկներ են ներկայացվել նաև քննչական գործառույթների արդյունավետության բարձրացման վերաբերյալ

Հունիս 18,2026 20:02 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստը:

Օրակարգի շրջանակում քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման առաջընթացը:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ռազմավարական ծրագրով նախատեսված՝ 2025 թվականի ընթացքում կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքն ու արդյունքները, ինչպես նաև 2026 թվականի ընթացքում մինչ օրս իրականացված միջոցառումները և բարեփոխումները։

Մանրամասներ են ներկայացվել ռազմավարական ծրագրի գերակայությունների, ՆԳՆ ձևավորմամբ կառավարման մոդելի նվաճումների վերաբերյալ, այդ թվում՝ ընդգծվել է ՆԳՆ մեկ միասնական կրթահամալիրի, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի, ոստիկանական 4 հենասյուների, ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի ձևավորումը, հանրային ծառայությունների զտումը և տեղափոխումը ՆԳՆ տիրույթ:

Մանրամասներ են ներկայացվել նաև բարեփոխումների շրջանակում մարդկային ռեսուրսների կառավարման, բարեվարքության ամրապնդման, օպերատիվ կառավարման կենտրոնի արդիականացման, ոստիկանության գվարդիայի գործարկման, պարեկային ծառայության, քրեական ոստիկանության զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ: ՆԳ նախարարը նշել է, որ ծառայություններում աշխատանքի անցնելու համար պարտադիր մուտքային պահանջ է սահմանվել բազային կրթությունը: Աշխատանքներ են իրականացվել նաև ատեստավորման համակարգի կատարելագործման և կատարողականի գնահատման նոր համակարգ ներդնելու ուղղությամբ: Արփինե Սարգսյանի ներկայացմամբ, նախորդ տարվա համեմատ գրանցվել է հանցագործությունների թվի նվազում՝ 3,2%-ով:

Օրակարգի շրջանակում առաջարկներ են ներկայացվել նաև քննչական գործառույթների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

Հաջորդիվ՝ ծավալվել է քննարկում, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու դիրքորոշումները կատարված աշխատանքների վերաբերյալ: Տարբեր առաջարկություններ են ներկայացվել՝ ուղղված համայնքային ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարեփոխումների արդյունավետության հետագա բարձրացման, նոր մոտեցումների ներդրման և ռազմավարական ծրագրով սահմանված նպատակների առավել արդյունավետ իրագործմանն ուղղված աշխատանքները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է, հաշվի առնելով խորհրդի նիստի շրջանակում ծավալված քննարկումները, վերհանել բարձրացված հարցերը, իրականացնել խորքային վերլուծություններ և հաջորդ նիստին ներկայացնել առաջարկություններ:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930