Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հոկտեմբեր 22,2026 12:49 Share
Աջակցեք aravot.am-ին

⛅️ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
հոկտեմբերի 22-27-ը

🟧 Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։

Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

🟧 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ի ցերեկն անձրևներն առանձին շրջաններում կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, 22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել