«Հենակետ». Եվրոպական մի շարք երկրներում կիբեռանվտանգության լուրջ սպառնալիք է հայտնաբերվել․ վտանգի տակ են պետական կառույցների տեղեկատվական համակարգերը։
Հաղորդվում է, որ Դանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում և Ֆինլանդիայում մի շարք պետական հաստատություններ ժամանակավորապես դադարեցրել են իրենց աշխատանքը՝ անվտանգության համակարգերում հայտնաբերված լայնածավալ խոցելիության պատճառով։
Ըստ տարածված տեղեկությունների՝ խոցելիությունը բացահայտվել է արհեստական բանականության օգնությամբ։
PHP ծրագրավորման լեզվի մշակման պատասխանատուները, ինչպես հաղորդվում է, հրապարակել են անվտանգության հրատապ թարմացում՝ զգուշացնելով, որ կիբեռհանցագործները կարող են արագորեն շահագործել հայտնաբերված խոցելիությունը։
Ըստ Reuters-ի՝ խոսքը PHP համակարգում հայտնաբերված երկու կրիտիկական խոցելիությունների մասին է, որոնք կարող են հարձակվողներին թույլ տալ հեռակա կարգով վնասաբեր կոդ գործարկել սերվերներում՝ առանց մուտքանունի և գաղտնաբառի։



















































