Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելում Խուդաթյան-Ուրալօղլու hանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները

Հունիս 23,2026 17:22 Share

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Բրյուսելում անցկացվող «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի առաջին հանդիպման շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները։

Երկուստեք կարևորվել է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ապաշրջափակման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանն ուղղված աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել նաև Անիի կամրջի վերականգնման աշխատանքներին։

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930