Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, որ Եվրոպական խորհրդարանի այս բանաձևն ընդունվել է ոչ թե Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ և նրանց ջանքերով, այլ՝ ի հեճուկս նրանց. «Ուժեղ Հայաստան» դաշինք

Հոկտեմբեր 09,2026 15:44 Share
Աջակցեք aravot.am-ին

Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։

Վերջերս, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատվիրակությունը Ստրասբուրգում առանցքային հանդիպումներ ունեցավ Եվրամիության պաշտոնյաների հետ։ Մեր օրակարգային հարցերի կենտրոնում էր նաև հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցը։

Մենք վերահաստատեցինք և համոզվեցինք, որ Եվրամիությունը պատրաստ է գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին։

Ակնհայտ է, որ Եվրոպական խորհրդարանի այս բանաձևն ընդունվել է ոչ թե Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ և նրանց ջանքերով, այլ՝ ի հեճուկս նրանց։

Մինչ Եվրոպական խորհրդարանում դատապարտվում էր Ալիևի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ և պահանջում ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղբանտարկյալներին՝ ընդունելով այս բանաձևը, Նիկոլ Փաշինյանը կատակում և ծիծաղում էր Ալիևի հետ։

Այլևս անհերքելի է, որ Փաշինյանն Ալիևի կամակատարն է և երբեք չի համարձակվի հակադրվել իր տիրոջը և պաշտպանել Հայաստանի շահերը։

Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանը կարող է հասնել արժանապատիվ խաղաղության՝ առանց զիջումների։ Դրա համար պետք է լինել ուժեղ և համարձակորեն պաշտպանել մեր երկրի շահերը՝ չընկրկելով Ալիևի ճնշումների առաջ։
«Ուժեղ Հայաստանը» հաստատելու է խաղաղություն՝ առանց զիջումների։

«Ուժեղ Հայաստան» դաշինք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031