«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է 9-րդ գումարման ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել է Մանավազյանը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւս առաջադրվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում։
Ընտրությունը տեղի է ունենալու վաղը՝ հուլիսի 2-ին, ՔՊ վարչության նիստում։


















































