Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի պատանի երգիչն առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Fest Kobuletti 2026» միջազգային մրցույթում 

Հուլիս 20,2026 18:02 Share

«Ապառաժ». Արցախցի պատանի երգիչ Յուրի Ղազարյանը հերթական հաջողությունն է գրանցել միջազգային բեմում։ Վրաստանի Քոբուլեթի քաղաքում անցկացված Summer Fest Kobuletti 2026 միջազգային մրցույթում «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնի սանը, հանդես գալով իր տարիքային խմբում, արժանացել է առաջին մրցանակի։

Մրցութային ուղևորության ընթացքում «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնի սաները մասնակցել են նաև Բաթումում կազմակերպված մրցույթ-համերգին, որտեղ խմբակային երգով նվաճել են Գրան-Պրին։ Այսպիսով, ստեղծագործական խումբը հայրենիք է վերադարձել նոր հաղթանակներով և արժանի գնահատականներով։

Յուրի Ղազարյանը «Վաղարշապատ» երգի-պարի թատրոն է հաճախում ընդամենը յոթ ամիս, սակայն այդ ընթացքում արդեն հասցրել է աչքի ընկնել իր տաղանդով և գրանցել մի շարք հաջողություններ։ Նրա երազանքն է դառնալ ճանաչված երգիչ, ելույթ ունենալ աշխարհի հեղինակավոր բեմերում և իր արվեստով բարձր պահել արցախցու անունն ու պատիվը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել