Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանական 2 լրատվամիջոցի գործունեություն Ադրբեջանում անօրինական է ճանաչվել

Հուլիս 27,2026 19:01 Share

Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը անօրինական է որակել իրանական «Սահար» հեռուստաալիքի և «Մեհր» լրատվական գործակալության, ինչպես նաև Ադրբեջանում այդ կազմակերպությունների ներկայացուցիչների գործունեությունը։

Որոշումից շաբաթներ առաջ էլ Իրանն էր Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը ՝ AzTV -ն ներառել թշնամական լրատվամիջոցների ցանկում։

Ադրբեջանական կողմը, տարակուսանք հայտնելով այդ որոշման կապակցությամբ, այսօր հայտարարել է, թե դիմում է համարժեք քայլերի։

«Կոչ ենք անում Ադրբեջանում գործող բոլոր լրատվամիջոցներին և լրագրողներին զերծ մնալ իրանական այդ րատվամիջոցների և դրանց ներկայացուցիչների հետ համագործակցությունից», – հայտարարել է Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը՝ պնդելով, որ դրանք քարոզչություն են վարում Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության դեմ։

 

Թարգմանությունը՝  «Ազատություն» ռադիոկայանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031