«Հայաստանյան վերջին մեկ տարվա իրադարձություններին հետեւած որեւէ մարդ չէր կարող պատրանք ունենալ, որ երեկ Վեհափառը կարող էր ներկա գտնվել Ազգային Ժողովի նիստի մեկնարկին։ Այնուամենայնիվ, ընդամենը մի քանի օր առաջ արդեն պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Վեհափառին թույլ չի տալու մասնակցել նիստին, այլ, ըստ էության, տալիս է եկեղեցու դեմ քստմնելի կամպանիայի նոր արար»,- ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը «Հայելի» ակումբում՝ խոսելով նորընտիր ԱԺ առաջին նիստին Վեհափառ Հայրապետի բացակայության մասին։
«Ես այդ անունով կաթողիկոս չեմ ճանաչում». Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը ուղիղ հրահանգ էր Վեհափառի ներկայությունը նոր ԱԺ մեկնարկին թույլ չտալու։ Մյուս կողմից մենք գիտենք, որ ուրբաթ օրը սկսվում է դատավարությունը Վեհափառի եւ բարձրաստիճան հոգեւորականների դեմ։ Խայտառակ մի բան։ Վերջին 100-ամյակում, թերեւս, եթե Խորեն Կաթողիկոսի հետ կապված իրադարձությունը մի կողմ դնենք, նման քստմնելի ոտնձգություն եկեղեցու դեմ չի եղել; Անգամ սովետական իրականության պայմաններում։
Այստեղ կա երկու խնդիր։ Նախ, ըստ էության խախտվել է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածի պահանջը, որը հստակ սահմանում է, որ կաթողիկոսը իրավունք ունի ներկա գտնվելու եւ խոսք ասելու Ազգային Ժողովի առաջին նստաշրջանում։ Որպեսզի կաթողիկոսը իր իրավունքից օգտվեր, պատշաճ հրավեր պիտի ստանար ԱԺ ղեկավարությունից։ Բնականաբար, նա չի ստացել։ Եվ երկրորդ՝ կա քաղաքական մշակույթի խնդիր, որի հետեւանքով է Ազգային Ժողովի կանոնակարգ օրենք այդ դրույթը մտել, որ Վեհափառը նախագահի հետ մասնակցում է։
Այո, 1990 թվականից սկսած, բոլոր խորհրդարանների բացումը տեղի է ունեցել Վեհափառի օրհնությամբ։ Եվ այս առումով երեկ տեղի ունեցածը ավելացրեց այս խորհրդարանի մեղքերը, որովհետեւ այս խորհրդարանը երեւի ամենա ոչ պոպուլյար խորհրդարանն է երրորդ Հայաստանի պատմության մեջ»,-ասաց Սուրեն Սուրենյանցը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































