Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ կարգավիճակից՝ փորձելու եմ իմ հնարավորությունների սահմաններում աջակցել մեր քաղաքացիներին, տարբեր ոլորտների, խմբերի ներկայացուցիչներին. Գառնիկ Դանիելյան

Օգոստոս 03,2026 20:11 Share

Սիրելի՛ հայրենակիցներ, օրերս 8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքները։

2022 թվականի հոկտեմբերից ստանձնելով մանդատս՝ իմ լիազորությունների և հնարավորությունների սահմաններում փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի մեր պետությունում ապրենք ավելի անվտանգ և արժանապատիվ կյանքով։

Մենք միասին պայքարել ենք Արցախի՝ հայկական մնալու համար։ Անքուն գիշերներ ենք անցկացրել Տավուշից հայրենահանձնումը կանխելու համար։

Միասին ապրել ենք ծանրագույն օրեր։ Գուցե չենք հաջողել, բայց գոնե պայքարել ենք մեր արժանապատվության վերականգնման համար։

Եվ այդ օրերին, երբ մեր գաղափարները միավորել են մեզ, մենք ընկերացել ենք։ Ես ինձ մշտապես համարել եմ ձեզնից մեկը։ Լսելով ձեր խնդիրներն ու առաջարկները՝ ԱԺ ամբիոնից բարձրաձայնել եմ դրանք, հետևողական եղել, որպեսզի լուծում ստանան։

🧷 Այս տարիների ընթացքում տարբեր գերատեսչությունների ուղարկել եմ շուրջ 2000 գրություն։

📍 Արցախից բռնի տեղահանվածների հարցերը համարելով գերակա՝ փորձել եմ լուծում պահանջել շուրջ 1500 արցախցի մեր հայրենակիցների խնդիրների համար։

Մեր հետևողականության շնորհիվ շատերը ստացել են իրենց հասանելիք աջակցությունը։

Ես մշտապես եղել եմ հասանելի ձեզ համար։ Անարդարության բախվելիս՝ դուք ունեցել եք հնարավորություն անձնապես շփվելու ինձ հետ՝ ինչպես սոցցանցերի, այնպես էլ իմ անձնական հեռախոսահամարին անմիջապես զանգահարելու միջոցով։

Մասնակցել եմ ԱԺ գրեթե բոլոր նիստերին, որոնց ընթացքում անդրադարձել եմ բազմաթիվ ոլորտային խնդիրների։ Դրանք են․

▪️ Անվտանգություն

֊ Սահմանազատում և սահմանագծում /իրականում՝ միակողմանի զիջումներ Տավուշում/, Արցախի հարց, սահմանամերձ համայնքների, դպրոցների, տարբեր հաստատությունների փակման, ինչպես նաև՝ պարենային անվտանգության խնդիրներ։

▪️ Տնտեսություն

֊ Արտահանման խնդիրներ, բեռնափոխադրողներ /ծաղիկ, կոնյակ, պտուղ-բանջարեղեն/, ավտոներկրողներ, վարկային համակարգ, արտաքին պարտք, փոքր և միջին բիզնեսի խնդիրներ։

▪️ Գյուղատնտեսություն

֊ Անջրդի հողերի, ջրային ռեսուրսների կառավարման, հակակարկտային միջոցների, անասնագլխաքանակի, խոզաբուծության, կաթի մթերման, ցորենի իրացման, խաղողագործության խնդիրներ։

▪️ Մարդու իրավունքների պաշտպանություն

֊ Բաքվում պահվող գերիների համար պայքար, այցելություններ քրեակատարողական հիմնարկներ /կալանավորված անձանց, նրանց խնդիրների բարձրաձայնում, երաշխավորության ներկայացում, դատաիրավական խնդիրների ներկայացում/։

▪️ Կրթություն, գիտություն, մշակույթ

֊ Դասագրքերի, ուսուցիչների աշխատավարձերի, մշակութային հաստատությունների խնդիրներ, «Գոյ» թատրոնի և Գիտատեխնիկական գրադարանի փակման բարձրաձայնում։

▪️ Շրջակա միջավայր

֊ Պայքար ապօրինի հանքերի դեմ, անտառների պահպանություն։

Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր հազարավոր աջակիցներին՝ այս տարիների աննահանջ պայքարի, փոխվստահության և արդյունավետ համագործակցության համար։

Ի դեպ, ոչինչ չի փոխվել․ ես շարունակում եմ զանգեր և նամակներ ստանալ նույն հաճախականությամբ։

Անկախ կարգավիճակից՝ փորձելու եմ իմ հնարավորությունների սահմաններում աջակցել մեր քաղաքացիներին, տարբեր ոլորտների, խմբերի ներկայացուցիչներին։

Ձեր վստահությունն անչափ պարտավորեցնող է ինձ համար։

Եվ հիմա, երբ արդեն մեկնարկել է ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանը, ուզում եմ հաջողություն մաղթել իմ գործընկերներին։

Պայքարը շարունակվում է։ Ոչ ոք դրանից ետ չի կանգնելու, ես՝ նույնպես։

Սիրով՝ Ձեր Գառնիկ Դանիելյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31