«Թեթև առողջական խնդիր է, հիմա լավ է զգում, վաղը կվերադառնա»,- լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի բացակայության մասին այսպիսի պարզաբանում տվեց ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։
Հարցին՝ արդյոք ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված հանձնաժողովի նախագահների թեկնածուներին կողմ քվեարկելո՞ւ ենք, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց՝ մեր որոշումների մոտիվացիոն մասը կներկայացնենք հաշվարկից հետո․ «Ես գիտեմ, որ կա քաղաքացիների մի ստվար զանգված, որը մեզնից խնդրում է` չընտրել ընդդիմադիր թեկնածուներին, եւ կա քաղաքացիների մի հատված, որը պահանջում է ընտրել մեր ընդդիմադիր գործընկերներին, ուստի նրանց պետք է պարզաբանում ներկայացնենք»։
ԱԺ պատգամավորների ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































