Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ Ավետ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր ԱԺ-ում ՔՊ-ական մի պատգամավոր, անունը չեմ տա, ինքը կհասկանա` ում նկատի ունեմ, հիմնավորում էր իրենց հավաքած 49.74 տոկոս ձայների աննախադեպ արժեքը, ասելով, որ այդ արդյունքը ստացվել է իրենց ուժի նկատմամբ արտաքին հսկայական, բայց իմ կարծիքով ամբողջությամբ չապացուցված ճնշումների պայմաններում՝ հիբրիդային պատերազմի էլեմենտներով լեցուն։
Սակայն մոռանալով, կամ բնականաբար աննպատակահարմար համարելով, չի խոսում իրենց ու իրենց առաջնորդին ուղղված աջակցության անթաքույց հայտարարությունները եվրոպական առաջնորդների, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, ԱՄՆ նախագահ Թրամփի, ԱՄՆ փոխնախագահ Վենսի, Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի ու նաեւ Ալիեւի կողմից։
Այս ամենով հանդերձ 2026-ի հունիսին կայացած միջոցառումը ընտրություններ կոչելը, մեղմ ասած փարիսեցիություն է, հետեւաբար լեգիտիմազուրկ։ Դա դրսից թելադրված պայքարի դրվագ էր։ Պայքար Ռուսաստանի եւ արեւմուտքի՝ նաեւ ԱՄՆ-ի միջեւ Հայաստանը իրենց շահերին ծառայեցնելու համար։ Ակնհայտ է, որ այդ պայքարում շահառու են նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը։
Կարդացեք նաև
Հ.Գ. Ամփոփելով ասեմ, որ ելույթդ թույլ ու խոցելի էր ու հարց տամ. ինչպես ծախսվեցին «ընտրություններից» առաջ հիբրիդային պատերազմների դեմն առնելու նպատակով տրամադրված ֆինանսները։
















































