Բաց նամակ
Հայաստանի գիտական համայնքի ներկայացուցիչներից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Կառավարության անդամներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին և պատգամավորներին
Վերջին տարիներին գիտության պետական ֆինանսավորման աճը, իրականացվող քաղաքականությունը, Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի և Գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի (այսուհետ՝ Ռազմավարություն) ընդունումն աննախադեպ քայլեր են Հայաստանում մրցունակ գիտական համակարգ ձևավորելու ուղղությամբ։ Ռազմավարությունը սահմանում է հստակ և հավակնոտ թիրախներ՝ մինչև 2030 թվականը հետազոտությունների և մշակումների պետական ֆինանսավորումը պետք է հասնի ՀՆԱ-ի 0,75%-ին, իսկ հանրային հատվածում աշխատաժամանակի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատող հետազոտողների թիվը՝ 3012-ից 6000-ի, ընդ որում՝ արդեն 2027 թվականին՝ 4000-ի։
Այս քաղաքականության առաջին արդյունքներն արդեն տեսանելի են՝ գիտական հրապարակումներում, նոր ենթակառուցվածքներում և հետազոտողների նոր սերնդի ձևավորման մեջ։ Գիտության մեջ ներդրումների լիարժեք արդյունքը տնտեսության զարգացման և պետության կարիքների բավարարման հարցում երևում է տարիներ անց, և մենք դեռ այդ ճանապարհի սկզբում ենք․ առաջին խոշոր բազմամյա դրամաշնորհային ծրագրերն ավարտվում են միայն այս տարի, իսկ մյուսներն ընթացքի մեջ են։ Արդեն կատարված ներդրումների արժեքը մեծապես կախված է նրանից, թե որքան շարունակական կլինեն գիտության զարգացմանն ուղղված քաղաքականությունն ու ֆինանսավորումն առաջիկա տարիներին։
Կարդացեք նաև
Մինչդեռ 2027 թվականի պետական բյուջեի նախագծում, որին Կառավարությունը հավանություն տվեց հոկտեմբերի 1-ին, գիտության ֆինանսավորումը չի համապատասխանում Ռազմավարության թիրախներին հասնելու համար անհրաժեշտ ներդրումների ծավալին։ «Գիտատեխնոլոգիական գործունեություն» ծրագրի ընդհանուր ֆինանսավորումն աճում է մոտ 5%-ով, իսկ երկու առանցքային ուղղության՝ գիտական դրամաշնորհային և նպատակային ծրագրերի ֆինանսավորումը մնում է անփոփոխ՝ 2026 թվականի մակարդակում։ Քանի որ 2026 թվականին ծրագրի ֆինանսավորումը նվազել էր, նույնիսկ այս աճից հետո այն 2027 թվականին չի հասնում 2025 թվականի մակարդակին (33,9 մլրդ դրամ)։ Այսինքն՝ երեք տարվա կտրվածքով աճ չկա։ Այս պայմաններում անհասկանալի է, թե ինչպես կարելի է արդեն 2027 թվականին հետազոտողների թիվը հասցնել 4000-ի, ձևավորել նոր հետազոտական խմբեր և հայտարարել նոր դրամաշնորհային մրցույթներ։
Առաջիկա տարիներին հետազոտությունների և մշակումների պետական ֆինանսավորումը պետք է զգալիորեն և հետևողականորեն աճի, որպեսզի մինչև 2030 թվականը հասնի ՀՆԱ-ի 0,75%-ին և հիմք ստեղծի ոլորտի շարունակական զարգացման համար։ Եթե 2027 թվականին աճը սահմանափակվի շուրջ 5%-ով՝ անհրաժեշտ առնվազն 35%-ի փոխարեն, ապա հետագա տարիներին պահանջվող աճը պետք է շատ ավելի կտրուկ լինի՝ տարեկան մոտ 50%։ Մեր մտահոգությունը խորացնում է նաև 2026 թվականի փորձը․ բյուջեի լրացուցիչ հավելվածով գիտահետազոտական ծրագրերի և գիտական սարքավորումների համար նախատեսված առնվազն 7 մլրդ դրամը մինչ օրս չի հատկացվել։
Մի շարք մրցույթների գնահատումն արդեն ավարտվել է կամ ավարտման փուլում է։ Դրանց թվում են «Դոկտորական հետազոտությունների աջակցության ծրագիր – 2026», «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում – 2026», «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր – 2026», «PostDoc-Armenia – 2026» և «Նպատակային ծրագրեր – 2027» մրցույթները, որոնց ընդհանուր հաշվով ներկայացվել է ավելի քան 450 նախագիծ։ Այս ծրագրերի մեծ մասի մեկնարկը նախատեսված էր 2026 թվականին, սակայն դրանց ֆինանսավորման և իրականացման ժամկետների վերաբերյալ դեռևս հստակ տեղեկություններ չկան։
Առանձնապես խոցելի են արտերկրից գիտական ներուժի ներգրավմանն ուղղված երեք ծրագիրը։ Ծրագրերին դիմել են արտերկրում աշխատող ավելի քան 100 հետազոտող՝ Հայաստանի գիտական համակարգին հեռավար միանալու կամ իրենց գիտական գործունեությունն այստեղ շարունակելու համար։ Մրցույթներին մասնակցելու համար սահմանված էին գիտական արդյունավետության և համապատասխան որակավորման բարձր չափանիշներ, հետևաբար խոսքը մրցունակ հետազոտողների ներգրավման իրական հնարավորության մասին է։ Այս ծրագրերի մեկնարկի ժամկետներն արդեն անցել են, բայց մինչ օրս հայտնի չէ, թե երբ և ինչ ֆինանսավորմամբ դրանք կիրականացվեն։
Դրամաշնորհային և նպատակային ծրագրերի ֆինանսավորման անփոփոխ մնալը հատկապես խնդրահարույց է։ Այդ միջոցները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են․ 2025 թվականին դրանց կատարողականը գերազանցել է 95%-ը, ինչը համարվում է շատ լավ ցուցանիշ, և նույն պատկերն են ցույց տալիս 2026 թվականի առայժմ հասանելի տվյալները։ Գնաճի պայմաններում անփոփոխ ֆինանսավորումն իրականում նշանակում է հատկացումների կրճատում։ Բացի այդ, այս միջոցների զգալի մասը նախատեսված է ընթացիկ բազմամյա ծրագրերի համար։ Նոր մրցույթներ հնարավոր կլինի ֆինանսավորել միայն ավարտվող ծրագրերից ազատվող գումարներով։ Նման պայմաններում լավագույն դեպքում կպահպանվի հետազոտական խմբերի ներկայիս թիվը։ Մինչդեռ Ռազմավարությունը նախատեսում է այդ թիվն ավելացնել և ներգրավել ավելի շատ երիտասարդ ու Հայաստան վերադարձող գիտնականներ։
Այս որոշումներն ուղղակիորեն ազդելու են նաև Ակադեմիական քաղաքի վրա, որը կրթության և գիտության ոլորտում Կառավարության առանցքային նախագծերից մեկն է և որի շինարարությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին։ Ակադեմիական քաղաքի իրական արժեքը կախված կլինի ոչ միայն նոր ենթակառուցվածքներից, այլև այնտեղ աշխատող գիտնականների և դասախոսների ներուժից։ Այդ ներուժը ձևավորվում է հենց հիմա՝ նոր հետազոտական խմբերի, երիտասարդ գիտնականների և արտերկրից ներգրավված մրցունակ հետազոտողների շնորհիվ։ Եթե գիտության զարգացումն այսօր դանդաղի, Ակադեմիական քաղաքը կարող է ունենալ նոր ենթակառուցվածքներ, բայց չունենալ բավարար թվով որակյալ հետազոտողներ և դասախոսներ՝ դրանք լիարժեք օգտագործելու համար։ Բուհերի համար նույնպես դժվար կլինի ապահովել արդիական, գիտահետազոտական հենք ունեցող կրթություն։
Այս համատեքստում լրացուցիչ մտահոգություն է առաջացնում ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի սեպտեմբերի 29-ի հրաժարականը։ Նա իր որոշումը պատճառաբանեց նրանով, որ «առկա միջավայրում» և իրեն հասանելի գործիքներով այլևս չի կարող ապահովել բարեփոխումների համար անհրաժեշտ «տեմպը, հետևողականությունն ու պատասխանատվության մակարդակը»։ Անկախ հրաժարականի պատճառներից՝ 2027 թվականի բյուջետային որոշումների և ոլորտի ղեկավարության փոփոխության համընկնումը պահանջում է հստակ և բաց հաղորդակցություն գիտական համայնքի հետ։ Մեր մտահոգությունը վերաբերում է ոչ թե որևէ անձի, այլ գիտության պետական քաղաքականության շարունակականությանը, կանխատեսելիությանը և ռազմավարական նպատակների իրականացմանը։
Հայաստանի գիտական համակարգը դեռևս զգայուն է քաղաքականության կտրուկ փոփոխությունների և ֆինանսավորման անկանխատեսելիության նկատմամբ։ Չհիմնավորված կամ անկանխատեսելի փոփոխությունները կարող են ոչ միայն թուլացնել արդեն ձևավորված խմբերը և խթանել մասնագետների արտահոսքը, այլև նվազեցնել Հայաստանի գրավչությունն երիտասարդ և վերադարձող գիտնականների համար, խաթարել միջազգային գործընկերների վստահությունը և վնասել երկրի գիտական հեղինակությանը։ Խաթարված վստահությունն ու վնասված հեղինակությունը վերականգնելու համար կարող է պահանջվել շատ ավելի երկար ժամանակ և ավելի մեծ ռեսուրս, քան այսօրվա ձեռքբերումները պահպանելու և Ռազմավարությանը համահունչ զարգացումն ապահովելու համար։
Ուստի Ձեզ կոչ ենք անում 2027 թվականի պետական բյուջեում անհրաժեշտ չափով ավելացնել գիտական դրամաշնորհային և նպատակային ծրագրերի ֆինանսավորումը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի մեկնարկել արդեն գնահատված նախագծերը և շարունակել ընթացիկ բազմամյա ծրագրերը՝ առանց գիտնականների թիվը կրճատելու։
Ակնկալում ենք նաև, որ Կառավարությունը և գիտության քաղաքականության ու ֆինանսավորման համար պատասխանատու մարմինները գիտական համայնքի հետ բաց և բովանդակալից երկխոսություն կծավալեն։ Կարևոր է հստակ պատասխան ստանալ այն հարցին, թե արդյոք Կառավարության ծրագրով և Ռազմավարությամբ սահմանված նպատակներն ու դրանց հասնելու ճանապարհը մնում են անփոփոխ։ Եթե փոփոխություններ են նախատեսվում, դրանք պետք է նախապես և հրապարակայնորեն ներկայացվեն՝ պատճառների բացատրությամբ և հնարավոր հետևանքների գնահատմամբ։
Գիտության քաղաքականությունը կարող է վերանայվել, բայց յուրաքանչյուր փոփոխություն պետք է հիմնավորվի և քննարկվի գիտական համայնքի հետ։ Մեզանից շատերն իրենց կյանքի ու աշխատանքի կարևոր որոշումները կայացրել են՝ վստահելով այդ քաղաքականությանը։ Այսօրվա որոշումներից է կախված նաև, թե արդյոք երիտասարդ գիտնականներն ու արտերկրում աշխատող հայ և օտարերկրյա հետազոտողները կկապեն իրենց ապագան Հայաստանի հետ։
Մենք ցանկանում ենք մեր գիտելիքը, ժամանակը և ջանքերը շարունակել ներդնել Հայաստանում՝ մրցունակ գիտություն, գիտելիքահեն տնտեսություն և տեխնոլոգիապես ուժեղ երկիր կառուցելու համար, սակայն պետությունն ևս պետք է նույնքան հետևողական լինի իր հանձնառություններում։ Մրցունակ գիտությունը կառուցվում է միայն վստահության, շարունակականության և կանխատեսելիության վրա։
Ստորագրողներ (միանալու համար ստորագրել հետևյալ հղումով)
| Անուն Ագանուն | 2021–2026 թթ․ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ դրամաշնորհի ծածկագիր | ԿԳՄՍՆ ԲԿԳԿ դրամաշնորհում դերը | ||
| 1 | Արսեն Առաքելյան | 21AG-1F021; 25FAST-1F004 | Ղեկավար | |
| 2 | Բաբայան Նելլի | 23LCG-1F002; 25EDP-1F024 | Ղեկավար | |
| 3 | Աննա Մկրտչյան | 24LCG-1D018 | Ղեկավար | |
| 4 | Կարեն Նազարյան | 21AG-1F057 | Ղեկավար | |
| 5 | Սիրաս Հակոբյան | 21AG-1F021; 26PTS-1F025 | Հետազոտական թիմի անդամ | |
| 6 | Մարգարյան Քրիստինե | 21T-1F076″, 22SC-BMBF-1B005, 24FP-4B027, 24LCG-1E006 | Ղեկավար | |
| 7 | Քրիստինա Ավանեսյան | 24LCG-1E006 | Հետազոտական թիմի անդամ | |
| 8 | Ani Hovakimyan | 24FP-3A057 ; 25RG-1F134 ; 24-2PTS-1F021 ; 1-18/21T-01 | Շահառու (ասպիրանտական, մասնագիտական վերապատրաստում) | |
| 9 | Բելլա Գրիգորյան | 24FP-4B027;22SC-BMBF-1B005;24LCG-1E006 | Հետազոտական թիմի անդամ | |
| 10 | Ավագյան Հրանուշ | 21APP-1F007 | Հետազոտական թիմի անդամ | |
| 11 | Andranik Davinyan | 23RL1D001 | Հետազոտական թիմի անդամ | |
| 12 | Ani Stepanyan | 24RL-1F029 | Համաղեկավար | |
| 13 | Լիլիթ Ներսիսյան | 24LCG-1F030; 24FP-2I061 | Ղեկավար | |
| 14 | Զավեն Կարալյան | 21APP-1F007 ; 21SC-RBSCST-1F004; № 25DD-1F049 | Ղեկավար | |
| 15 | Մարիա Նիկողոսյան | 25FAST-1F005;25RL-1F024 | Համաղեկավար | |
| 16 | Աիդա Ավետիսյան | 25DD-1F049 | Հետազոտական թիմի անդամ | |
| 17 | Ք. Հարությունյան | 24FP-3A057 | Հետազոտական թիմի անդամ | |
| 18 | Արմենուհի Մնացականյան | 21AG-1D040 | Հետազոտական թիմի անդամ | |
| 19 | Սոնա Հակոբյան | 21SC-RBSCST-1F004 | Հետազոտական թիմի անդամ | |
| 20 | Մելինա Թամազյան | 25RL-1F024 | Հետազոտական թիմի անդամ | |
| 21 | Մովսես Աղեկյան | 25AA-1F065;21AG-1F057 | Հետազոտական թիմի անդամ | |
| 22 | Մելինե Հակոբյան | 21SC-BRFFR-1F020;21AG-1F021;25EDP-1F024 | Հետազոտական թիմի անդամ | |
| 23 | Տիգրան Հարությունյան | 21AG-1F068; 22SC-BMBF-1C001 | Ղեկավար | |
| 24 | Ռազմիկ Սարգսյան | 24FP-2I061, 24LCG-1F030 | Հետազոտական թիմի անդամ | |
| 25 | Ռոբերտ Հակոբյան | 22RL-017 | Համաղեկավար | |
| 26 | Սուրեն Դավիթավյան | 25FAST-1F004; 24RL-1F029 | Հետազոտական թիմի անդամ | |
| 27 | Գայանե Ղազարյան | 25RG-1F134 | Ղեկավար | |
| 28 | Նելլի Վարդազարյան | 24FP-2I061; 24LCG-1F030 | Շահառու (ասպիրանտական, մասնագիտական վերապատրաստում) | |
| 29 | Հասմիկ Զանգինյան | 25RG-1F134 | Հետազոտական թիմի անդամ | |
| 30 | Աննա Միսակյան | 23LCG-1F002 | Հետազոտական թիմի անդամ | |
| 31 | Անի Թևոսյան | 25AA-1B039; 23LCG-1F002 | Շահառու (ասպիրանտական, մասնագիտական վերապատրաստում) | |
| 32 | Ռոզի Մկրտչյան | 24LCG-1F030 | Հետազոտական թիմի անդամ | |
| 33 | Marine Arakelyan | 21AG-1F033; 25DD-1F073 | Ղեկավար | |
| 34 | Զարուհի Խաչատրյան | 21AG-1F025 | Հետազոտական թիմի անդամ | |
| 35 | Gayane Manukyan | 21AG-1F072 | Ղեկավար | |
| 36 | Ռուզաննա Պետրոսյան | Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր – 2026 | Ղեկավար | |
| 37 | Լիլիթ Ապրեսյան | 23LCG-1F002 | Հետազոտական թիմի անդամ | |
| 38 | Սուսաննա Ղոնյան | 21AG-1F072; 24AA-1F007 | Հետազոտական թիմի անդամ | |
| 39 | Արսեն Սարգսյան | 21AG-1F057;22AA-1F025 | Հետազոտական թիմի անդամ | |
| 40 | Պայծառ Մանթաշյան | 23RL-1B004 | Համաղեկավար | |
| 41 | Արման Ավետիսյան | 24LCG-1C005 | Հետազոտական թիմի անդամ | |
| 42 | Լիլիթ Դալլաքյան | 24FP-4B027; 24LCG-1E006; 25AA-1F049 ; 26PTS-1E009 | Շահառու (ասպիրանտական, մասնագիտական վերապատրաստում) | |
| 43 | Աննա Մելքոնյան | 23RL-1C005;25AA-1C020;26PTS-1C010;24-2PTS-1C010 | Շահառու (ասպիրանտական, մասնագիտական վերապատրաստում) | |
| 44 | Գրիգոր Մանթաշյան | 23RL-1B004; 26PTS-1C011; 24AA-1C014; 24-2PTS-2F007 | Շահառու (ասպիրանտական, մասնագիտական վերապատրաստում) | |
| 45 | Դավիթ Հայրապետյան | 24LCG-1C005; 24FP-2A029 | Ղեկավար | |
| 46 | Լևոն Եպիսկոպոսյան | 21AG-1F025 | Ղեկավար | |
| 47 | Նարեկ Պապիկյան | 24LCG-1C005 | Հետազոտական թիմի անդամ | |
| 48 | Սարգիս Գավալաջյան | 24AA-1C015 ; 24-2PTS-1C011 ; 23RL-1C005 | Շահառու (ասպիրանտական, մասնագիտական վերապատրաստում) | |
| 49 | Գյուլնարա Խաչատրյան | 23RL-1B004; 25AA-1C030; 25PTS-1C004 | Շահառու (ասպիրանտական, մասնագիտական վերապատրաստում) | |
| 50 | Eduard Hakobyan | 23RL-1B004 ; 24-2PTS-1C008 | Հետազոտական թիմի անդամ | |
| 51 | Էռնեստ Վարդանյան | 24LCG-1C005; 25PTS-1C0003; 25AA-1C023 | Շահառու (ասպիրանտական, մասնագիտական վերապատրաստում) | |
| 52 | Արտավազդ Կոստանյան | 24LCG-1C005 | Հետազոտական թիմի անդամ | |
| 53 | Gor Kharatyan | 23RL-1B004, 23AA-1C017 | Շահառու (ասպիրանտական, մասնագիտական վերապատրաստում) | |
| 54 | Հերմինե Ղարագուլյան | Գիտական ստորաբաժանումների դրամաշնորհ 2021, ամրապնդում` 2024 | Ղեկավար | |
| 55 | Գրիգորյան Նարինե | 25RG-1F134 | Հետազոտական թիմի անդամ | |
| 56 | Աստղիկ Հովհաննիսյան | 23RL-1D001 | Համաղեկավար | |
| 57 | Խաչատուր Մելիքսեթյան | 26TARGET-1E015 | Ղեկավար | |
| 58 | Սարգիս Աղայան | 23RL-1F014; 25DD-4A048 | Ղեկավար | |
| 59 | Էդմոնդ Գրիգորյան | 23RL-1E042 | Համաղեկավար | |
| 60 | Սամվել Պիպոյան | 21AG-1F033 | Հետազոտական թիմի անդամ | |
| 61 | Անուշ Մարտիրոսյան | 21AG-1F072 | Հետազոտական թիմի անդամ | |
| 62 | Վահրամ Սերոբյան | 22RL-016 | Համաղեկավար | |
| 63 | Արփինե Հարությունյան | 20TTWS-1D049; 20TTWS-1D049; 23LCG-1D019; 24WS-1D029 | Ղեկավար | |
| 64 | Zahra Amini Sabegh | 25PostDoc/2-1C003 | Ղեկավար | |
| 65 | Անահիտ Սեդրակյան | 25RG-1F173 | Ղեկավար | |
| 66 | Լիլիթ Սահակյան | 25DD-4C063 | Ղեկավար | |
| 67 | Օլգա Բելյաևա | 24LCG-E012 | Ղեկավար | |
| 68 | Դավիթ Պիպոյան | 24LCG-4A011 | Ղեկավար | |
| 69 | Արմեն Գալստյան | 21SCG-1D005; 21T-1D320; 24LCG-1D009 | Ղեկավար | |
| 70 | Վահան Քոչարյան | 21AG-1C069 | Համաղեկավար | |
| 71 | Naira Ayvazyan | 22AG-1F031 | Ղեկավար | |
| 72 | Գրիգոր Առաքելով | 19YR-1F072; 21AG-1F057; 23-2PHD-1F007 | Ղեկավար | |
| 73 | Մագդալինա Զախարյան | 25RG-1-F173 | Հետազոտական թիմի անդամ | |
| 74 | Գևորգ Տեփանոսյան | 24LCG-1E008; 24FP-4C006: 25SC-CNR-4C010; 25DD-1E014 | Ղեկավար | |
| 75 | Սպարտակ Հովհաննիսյան | 24LCG-1E012 | Հետազոտական թիմի անդամ | |
| 76 | Ջոն Կարապետյան | 21SCG-1E021 | Ղեկավար | |
| 77 | Աստղիկ Ղազարյան | 21TWS-1F031; 21SCG-1F015; 24FP-4B036; 25DD-1F073; 26NARD-1B008; | Ղեկավար | |
| 78 | Anna Tovmasyan | 21AG-1D013 | Հետազոտական թիմի անդամ | |
| 79 | Հայկ Զաքարյան | 23LCG-2F012 | Ղեկավար | |
| 80 | Հրանտ Խաչատրյան | 21AG-1C069 | Հետազոտական թիմի անդամ | |
| 81 | Սոնյա Խոսրովյան | 23RL-1C037 | Հետազոտական թիմի անդամ | |
| 82 | ՇՈՒՇԱՆԻԿ ԱՍՄԱՐՅԱՆ | 21T-1E252; 23LCG-1E016; 25DD-1E039 | Ղեկավար | |
| 83 | Լանա Կարապետյան | 21SCG-1F010, 25Y5-1F023 | Հետազոտական թիմի անդամ | |
| 84 | Արփինե Մինասյան | 24AA-1F030; 26PTS-1F050; 21AG-1F021; 25FAST-1F004 | Հետազոտական թիմի անդամ | |
| 85 | Էմմա Խաչատրյան | 23-AA-1D021; 24-LCG-1D018; 25PTS-1D009 | Շահառու (ասպիրանտական, մասնագիտական վերապատրաստում) | |
| 86 | Varduhi Hayrapetyan | 21SCG-1F010 | Հետազոտական թիմի անդամ | |
| 87 | Հասմիկ Նիկողոսյան | 22-RL-017 | Հետազոտական թիմի անդամ | |
| 88 | Narineh Kianian | 24RL-1F029 | Շահառու (ասպիրանտական, մասնագիտական վերապատրաստում) | |
| 89 | Աննա Գրիգորյան | 21SCG-1D009; 24LCG-1D018 | Հետազոտական թիմի անդամ | |
| 90 | Աստղիկ Շահխաթունի | 24WS-1D029 | Ղեկավար | |
| 91 | Գոհար Մարտիրոսյան | 25RG-1D076; 25YR-1D007 | Հետազոտական թիմի անդամ | |
| 92 | Սաթենիկ Հովսեփյան | 25RG-1D076, 25YR-1D007 | Հետազոտական թիմի անդամ | |
| 93 | Անի Պետրոսյան | 25RG-1D076; 25YR-1D007 | Հետազոտական թիմի անդամ | |
| 94 | Սաթենիկ Պետրոսյան | 25SC-CNR-1D007 | Հետազոտական թիմի անդամ | |
| 95 | Ժաննա Հովակիմյան | 25RG-1F016, 25DD-1F044 | Ղեկավար | |
| 96 | Ղազարյան Կարապետ | 24LCG-1D018 | Հետազոտական թիմի անդամ | |
| 97 | Հովհաննես Ադոնց | 22RL-017; 24DP-1D007 | Հետազոտական թիմի անդամ | |
| 98 | Ռաֆիկ Արամյան | 21AG‐1A045 | Հետազոտական թիմի անդամ | |
| 99 | Էլինա Առաքելովա | 25RG-4A110 | Հետազոտական թիմի անդամ | |
| 100 | Ալվարդ Անտոնյան | 25RG-1F085 | Ղեկավար | |
| 101 | Ռոքսանա Զախարյան | 25EDP-1F033; 25FAST-1F004; 21SCG-1F010; 23EDP- 1F009 | Ղեկավար | |
| 102 | Կարինե Առաքելովա | 25RG-1-F173 | Հետազոտական թիմի անդամ | |
| 103 | Ալվարդ Հովհաննիսյան | 25RG-1-F173 | Հետազոտական թիմի անդամ | |
| 104 | Շողիկ Հակոբյան | 25RG-1-F173 | Հետազոտական թիմի անդամ | |
| 105 | Սիրանուշ Սարդարյան | 24LCG-1D018 | Հետազոտական թիմի անդամ | |
| 106 | Նելլի Մուրադյան | 21AG-1F057, 22AA‐1F026 | Ղեկավար | |
| 107 | Արսեն Գալստյան | 23RL-1C037 | Հետազոտական թիմի անդամ | |
| 108 | Նարեկ Չիլինգարյան | 25PTS-1F007; 25AA-1F064 | Շահառու (ասպիրանտական, մասնագիտական վերապատրաստում) | |
| 109 | Ani Avetisyan | 25AA-1F080; 25IRF/2‑1F004 | Ղեկավար | |
| 110 | Աննա Եսայան | 21AG-1C069 | Հետազոտական թիմի անդամ | |
| 111 | Անգին Գրիգորյան | 25RG-1F059 | Ղեկավար | |
| 112 | Արտյոմ Պետրոսյան | 21LCG-1D009 | Հետազոտական թիմի անդամ | |
| 113 | Նվարդ Վարդանյան | 21AG-1F072 | Հետազոտական թիմի անդամ | |
| 114 | Հայկ Բեգլարյան | 24LCG-1D017 | Ղեկավար | |
| 115 | Վարդան Մարգարյան | 23RL-1C037 | Համաղեկավար | |
| 116 | Տիգրան Սարգսյան | 23RL-1C005 | Համաղեկավար | |
| 117 | Արփինե Անդրեասյան | 22RL-061 | Համաղեկավար | |
| 118 | Լիանա Գաբրիելյան | 21T-1F179; 24W-1F025; 25RG-1D053 | Ղեկավար | |
| 119 | Լուսինե Ալոյան | 25EDP-2I015 | Ղեկավար | |
| 120 | Սաթենիկ Մկրտչյան | 23AA-1F020 | Շահառու (ասպիրանտական, մասնագիտական վերապատրաստում) | |
| 121 | Հայկ Պետրոսյան | 22YR-1D023; 25YR-1D022; 25PTS-1D013; 26SIEq-YSU-CHEM-0012 | Ղեկավար | |
| 122 | Gayane Nazaryan | 21AG | Հետազոտական թիմի անդամ | |
| 123 | Տարիէլ Ղոչիկյան | ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի ԳՀ կենտրոնի ղեկավար | Ղեկավար | |
| 124 | Շահինյան Գոհար | 21T‐1D165; 21APP-2E008 | Հետազոտական թիմի անդամ | |
| 125 | Զարուհի Կարաբեկյան | 25-FAST-1F002 | Համաղեկավար | |
| 126 | Անահիտ Եղիազարյան | 24LCG-1F030 | Հետազոտական թիմի անդամ | |
| 127 | Վարդանուշ Ստեփանյան | 24LCG-1D017 | Հետազոտական թիմի անդամ | |
| 128 | Anna Isahakyan | 24LCG-1D017 | Հետազոտական թիմի անդամ | |
| 129 | Անահիտ Գոգյան | 24-2PTS-1C003 | Ղեկավար | |
| 130 | Գևորգ Մարտիրոսյան | 21AG-1F021 | Հետազոտական թիմի անդամ | |
| 131 | Հասմիկ Շիլաջյան | 26SIEq-YSU-CHEM-0091, 21T-1D245 | Ղեկավար | |
| 132 | Աննա Գևորգյան | 24LCG-1D009 | Հետազոտական թիմի անդամ | |
| 133 | Արփինե Աչոյան | 25RG-1F147 | Ղեկավար | |
| 134 | Ara Tonoyan | 24-2PTS-1C004; 23-2PTS-1C004 | Ղեկավար | |
| 135 | Նանե Բայրամյան | 21 SC -RBS ST-1F004 | Հետազոտական թիմի անդամ | |
| 136 | Տիգրան Եգանյան | 21SCG-1D005, 22AA-1D005, 24LCG-1D005, 25PTS-1D023 | Հետազոտական թիմի անդամ | |
| 137 | Արփինե Պողոսյան | 25DD-1F049 | Հետազոտական թիմի անդամ | |
| 138 | Լուսինե Սահակյան | 25EDP-2I015; 25SC-CNR-1D007 | Հետազոտական թիմի անդամ | |
| 139 | Նուշիկ Զարիկյան | 24WS-1F017 | Ղեկավար | |
| 140 | Davit Hambardzumyan | 25RL-1C026; 25AA-1C079 | Համաղեկավար | |
| 141 | Ադրինե Սահակյան | 21AG-1D034; 24LCG-2F027 | Հետազոտական թիմի անդամ | |
| 142 | Անդրանիկ Չավուշյան | 21AG-1F021 | Հետազոտական թիմի անդամ | |
| 143 | Եվա Բարեղամյան | 24AA-1F031 | Շահառու (ասպիրանտական, մասնագիտական վերապատրաստում) | |
| 144 | Վահրամ Հայրապետյան | 25RG-1F017 | Ղեկավար | |
| 145 | Հասմիկ Սարգսյան | 18T-1D012; 21T-1D026 | Հետազոտական թիմի անդամ | |
| 146 | Արուս Շահվերդյան | 23RL-1C037 | Հետազոտական թիմի անդամ | |
| 147 | Վահրամ (Վոլոդյա) Մխիթարյան | 23RL-1C005 | Հետազոտական թիմի անդամ | |
| 148 | Հարություն Գյուլասարյան | 25FAST-1C003 | Հետազոտական թիմի անդամ | |
| 149 | Վահան Գրիգորյան | 23AA-1F037 | Ղեկավար | |
| 150 | Armen Sargsyan | 25RG-1C008 | Ղեկավար | |
| 151 | Արամ Սահարյան | 21AG-1C047;24FP-3B021 | Ղեկավար | |
| 152 | Liana Hayriyan | 25YR1D007; 25RG-1D076 | Ղեկավար | |
| 153 | Հովհաննես Ասատրյան | 22YR-5B031; 24SSAH-5B030 | Հետազոտական թիմի անդամ | |
| 154 | Մելինե Բեգլարյան | 21T-4A259; 20TTCG-4A001; 24LCG-4A011; 24FP-4C006; նպատակային | Հետազոտական թիմի անդամ | |
| 155 | Անի Ավետիսյան | 25RG-1F215 | Ղեկավար | |
| 156 | Զեմֆիրա Հովհաննիսյան | 24LCG-1D017 | Հետազոտական թիմի անդամ | |
| 157 | Արեն Կիրակոսյան | 24LCG-1D017 | Հետազոտական թիմի անդամ | |
| 158 | Սեյրան Մինասյան | 60-ից ավելի ցրագրեր, ներկայումս 47 ծրագիր | Ղեկավար | |
| 159 | Կարեն Քեռյան | 23RL-1A027 | Ղեկավար | |
| 160 | Սոնա Նիկոլյան | 23AA-1F036 | Ղեկավար | |
| 161 | Anna Poladyan | 21AG-1F043 | Ղեկավար | |
| 162 | Հռիփսիմե Կոբելյան | 25RL-1F016 | Հետազոտական թիմի անդամ | |
| 163 | Հայկ Սարգսյան | 21AG-1C022 | Ղեկավար | |
| 164 | Կարեն Ղազարյան | 21AG-4C075; 24FP-4C013 | Ղեկավար | |
| 165 | Անի Պալոյան | 21SCG-2I017; 24FP-2J041; 24LCG-2I019; 25EDP-2I006 | Ղեկավար | |
| 166 | Գոռ Գևորգյան | 23LCG-1F005 | Ղեկավար | |
| 167 | garnik Asatrian | 21AG-6A079 | Ղեկավար | |
| 168 | Ասատրյան Վարդան | 22RL-023 | Ղեկավար | |
| 169 | Սահակ Գասպարյան | 25RG-1D061 | Ղեկավար | |
| 170 | Սևակ Սարգսյան | 25DD-1B021; 25DP-1B005 | Ղեկավար | |
| 171 | Դավիթ Սարգսյան | 25RG-1C008 | Հետազոտական թիմի անդամ | |
| 172 | Արևիկ Ասատրյան | 22rl-012 | Համաղեկավար | |
| 173 | Մարի Աթաբեկյան | 25RG-1D064 | Ղեկավար | |
| 174 | Անահիտ Սաքեյան | 23LCG-1D019 | Հետազոտական թիմի անդամ | |
| 175 | Viktorya Rstakyan | 21RL-050, 25EDP-2F002 | Ղեկավար | |
| 176 | Դավիթ Մայիլյան | 24DP-2E005; 1-22/TB-22; 1-22/TB-23; 1-22/TB-24; 21AG-2F059 | Ղեկավար | |
| 177 | Հովհաննես Մովսիսյան | 24AA-1B021; 25EDP-1B030 | Ղեկավար | |
| 178 | Անահիտ Ալեքսանյան | 21AG-2F059, 20DP-1D03, 1-22/TB, 1-23/TB,1-24/TB/TB | Հետազոտական թիմի անդամ | |
| 179 | Նարեկ Կարապետյան | 24DP-2E005 | Հետազոտական թիմի անդամ | |
| 180 | Թամարա Սիրունյան | 25FAST-1F004 | Հետազոտական թիմի անդամ | |
| 181 | Գայանե Չիլինգարյան | 21T-2F024; 22rl‐045; 25RL-2F029 | Հետազոտական թիմի անդամ | |
| 182 | Մարիետա Զաքարյան | 24WS-2F013; 23-2DP-1C010; 1-22/23LCG-2F001; 21T-1D227 | Ղեկավար | |
| 183 | Հերմինե Եփրեմյան | 22RL-023; 24WS-1F046 | Հետազոտական թիմի անդամ | |
| 184 | Մարինա Ժեժու | 24PostDoc-2F002 (2024-2026) | Ղեկավար | |
| 185 | Լիանա Մխիթարյան | 22rl-050; 26PTS-1D044; 24AA-1D012 | Ղեկավար | |
| 186 | Սոֆի Պետրոսյան | 25DP-1D006; 24WS-1D029; 26PTS-1D021 | Հետազոտական թիմի անդամ | |
| 187 | Մարտին Գրիգորյան | 21AG-1A066 | Ղեկավար | |
| 188 | Մկրտիչ Երանոսյան | 25DP-2J018; 24LCG-2J031; 21DP-2J017; 21APP-2J013 | Ղեկավար | |
| 189 | Vardan Sahakyan | 23AA-1B007 | Ղեկավար | |
| 190 | Ավետիս Ծատուրյան | 25RG-3C118 | Ղեկավար | |
| 191 | Սոնա Գրիգորյան | 22RL-012 | Հետազոտական թիմի անդամ | |
| 192 | Vladimir Golovchenko | 21AG-1F072 | Հետազոտական թիմի անդամ | |
| 193 | Սոֆիյա Այդինյան | 23LCG-2F001; 24FP-3B026 | Ղեկավար | |
| 194 | Narek Sisakyan | 20RF-166; 20DP-1C06; 22rl-045; 26PTS-2F024 | Համաղեկավար | |
| 195 | Լուսինե Բաղդասարյան | 21AG-1F068 | Հետազոտական թիմի անդամ | |
| 196 | Լիա Գրյազնովա | 25AA-1F037, 24RL-1F029 | Ղեկավար | |
| 197 | Լիլիթ Բաղդասարյան | 22RL-050; 25EDP-2F002; 24PTS-1D012 24FP-2F023 | Հետազոտական թիմի անդամ | |
| 198 | Նանե Պետրոսյան | 23AA-2F033 | Շահառու (ասպիրանտական, մասնագիտական վերապատրաստում) | |
| 199 | Ռուզաննա Գրիգորյան | 20TTCG-1F004 | Հետազոտական թիմի անդամ | |
| 200 | Նատալյա Սարգսյան | 20TTCG-1F003 | Հետազոտական թիմի անդամ | |
| 201 | Նելլի Գասպարյան | 23RL-1C005 | Հետազոտական թիմի անդամ | |
| 202 | Նեյտ Զադիրակոն | 25RL-1F024; 25FAST-1F005 | Հետազոտական թիմի անդամ | |
| 203 | Նաիրա Ազատյան | 21AG-1C044 | Հետազոտական թիմի անդամ | |
| 204 | Գիսանե Լազարյան | 25FAST-1F004; 21AG-1F021; 24AA-1F003; 25EDP-1F033 | Ղեկավար | |
| 205 | Հայկ Ասլանյան | 25RG-1B142;25YR-1B025 | Ղեկավար | |
| 206 | Մալաջյան Արթուր | 25AA-1B034 | Շահառու (ասպիրանտական, մասնագիտական վերապատրաստում) | |
| 207 | Կարեն Ավետիսյան | 25EDP-1B030, 25DP-1B015 | Ղեկավար | |
| 208 | Հայկ Հովհաննիսյան | 24LCG-2J031 | Հետազոտական թիմի անդամ | |
| 209 | Աստղիկ Ցոկոլակյան | 22-YSIP-041;22AA-2J029;22RL-056 | Համաղեկավար | |
| 210 | Շալիկո Արշակյան | 24LCG-2J031 | Հետազոտական թիմի անդամ | |
| 211 | Սերգեյ Աբրահամյան | 21AG-1B052 | Հետազոտական թիմի անդամ | |
| 212 | Ջիվան Հակոբյան | 24DP-1B001 | Ղեկավար | |
| 213 | Լիանա Պողոսյան | 22RL-023; 24WS- 1F046; 25DD-1F037 | Հետազոտական թիմի անդամ | |
| 214 | Ալիսա Մանուկյան | 21AA-1F034 | Ղեկավար | |
| 215 | Ժենյա Պողոսյան | 25AA-1E055; 24LCG-1E008; 25SC-CNR-4C010; 25DD-1E014 | Ղեկավար | |
| 216 | Մարիամ Հարությունյան | 24LCG-1D009 | Հետազոտական թիմի անդամ | |
| 217 | Արմեն Սարդարյան | 24AA-1B023 | Ղեկավար | |
| 218 | Սիրանուշ Նանագյուլյան | 21T-1F281; 25RG-1F160 | Ղեկավար | |
| 219 | Էրիկ Վահանյան | 24LCG-2J031 | Հետազոտական թիմի անդամ | |
| 220 | Davit Davtyan | 22rl007 | Համաղեկավար | |
| 221 | Լևոն Գրիգորյան | 21AG-1C069 | Ղեկավար | |
| 222 | Ալինա Զուռնաչյան | 23LCG-2F001 | Հետազոտական թիմի անդամ | |
| 223 | Victor Spangenberg | 23IRF-1F06 | Ղեկավար | |
| 224 | Մերի Արշակյան | 22RL-023 | Հետազոտական թիմի անդամ | |
| 225 | Գայանե Պետրոսյան | 21AG-1C064 | Հետազոտական թիմի անդամ | |
| 226 | Ռուբեն Իսրայելյան | 21AG-1D013 | Հետազոտական թիմի անդամ | |
| 227 | Աստղիկ Գևորգյան | 21YSS-018 – 2021; 21T-1E242 – 2021;24LCG-1E008 – 2024; 24FP-4C006 – 2024; 25SC-CNR-4C010 – 2025; 25DD-1E014 – 2026 | Հետազոտական թիմի անդամ | |
| 228 | Michel Kulhandjian | «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2026» մրցույթ | Ղեկավար | |
| 229 | Hovik Panosyan | 25SRNSF-1F020 | Ղեկավար | |
| 230 | Մերիռոուզ Մելքումյան | 25RG-1F134 | Այլ՝ | |
| 231 | Դերենիկ Պետրոսյան | 22RL-056 ; 23DP-2J034; 25DP-2J018; 25PTS-2J010 ;26PTS-2J029 | Այլ՝ | |
| 233 | Հերմինե Օհանյան | 21AG-1C064 | Հետազոտական թիմի անդամ | |
| 234 | Նիկոլայ Ավթանդիլյան | 23LCG-1F010 | Ղեկավար | |
| 235 | Ashkhen Zatikyan | 21AG-1D015. | Հետազոտական թիմի անդամ | |
| 236 | Գևորգ Գրիգորյան | 21T-1D329; 25RG-1D053 | Հետազոտական թիմի անդամ | |
| 237 | Ղարիբյան Ինա | 24LCG-1E008 | Հետազոտական թիմի անդամ | |
| 238 | Անի Սարիբեկյան | 24LCG-1E008; 25SC-CNR-4C010; 25DD-1E014 | Հետազոտական թիմի անդամ | |
| 239 | Աստղիկ Կուզանյան | 24WS-1C016; 25RG-1C065 | Ղեկավար | |
| 240 | Հայարփի Սիմոնյան | 25SC-CNR-1D007; 25RG-1D121 | Ղեկավար | |
| 241 | Մերի Հայրապետյան | 23RL-2A031 | Հետազոտական թիմի անդամ | |
| 242 | Andranik Davinyan | 23R | Հետազոտական թիմի անդամ | |
| 243 | Էլյա Սաֆարյան | 23LCG-1D019 | Հետազոտական թիմի անդամ | |
| 244 | Կարինե Դավթյան | 24FP-4C006; 24LCG-1E008; 25DD-4C063 | Հետազոտական թիմի անդամ | |
| 245 | Լիլիթ Գաբրիելյան | 21T-1F179; 21SC-BRFFR-1F012; 24WS-1F025; 25RG-1F098 | Ղեկավար | |
| 246 | Էլեն Հակոբյան | 23IRF-1E02 | Հետազոտական թիմի անդամ | |
| 247 | Աստղիկ Սուքոյան | 25RG-1D108 | Հետազոտական թիմի անդամ | |
| 248 | Տաթևիկ Մովսիսյան | 25RG-1D108 | Հետազոտական թիմի անդամ |



















































