Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնատար անձին նմանակելու պատճառով հայտնվել է Ախուրյանի քննչականում

Սեպտեմբեր 27,2026 16:09 Share

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում խուլիգանություն կատարելու կասկածանքով սկսել են ուսումնասիրել  մարզի դպրոցներից մեկում տեղի ունեցած մի դեպք, որի  առանցքում պաշտոնատար անձին նմանակելը, ծաղրելն ու նրա հասցեին հայհոյանք հնչեցնելն է։

Թե ով է այդ պաշտոնատար անձը, դեռևս չի հանրայնացվում, սակայն տարօրինակ է, որ դեպքը տեղի է ունեցել մոտ երկու տարի առաջ, հիմա  նոր՝ ավելի կոնկրետ սեպտեմբերի 17-ին է հայտնվել Ամասիայի ոստիկանության ուշադրության կենտրոնում ու անմիջապես ուղարկվել քննության՝ Ախուրյանի քննչական բաժին։

Սեպտեմբերի 17-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ամասիայի բաժնում տեղեկություններ են ստացել առ այն, որ մոտ երկու տարի առաջ  Բյուրակն գյուղի միջնակարգ դպրոցում մի տեսահոլովակ է նկարահանվել, որտեղ 54-ամյա կին աշխատակցուհիներից մեկը ծաղրական շարժումներով նմանակում է պաշտոնատար անձին ու նրա հասցեին սեռական հայհոյանքներ հնչեցնում։

Ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ տեսահոլովակը նկարահանել է նույն դպրոցի ուսուցչուհիներից մեկը, ինչին ականատես են եղել 4 աշխատակիցներ, այդ թվում դպրոցի տնօրենը։

Ոստիկանությունը պարզել է թե՛ նկարահանում իրականացրած երիտասարդ ուսուցչուհու , թե՛ ականատեսների ինքնությունը ու փաստացի սկսել է պատասխանատվության ենթարկել  պաշտոնատար անձին քննադատողին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930