Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստ է՝ մայրիկը ոստիկանությունից շուտ է տեղ հասել․ եթե ոստիկանության գալուն սպասեին, մեծ հավանականությամբ ոչ մի բան տեղի չէր ունենա»․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին

Հոկտեմբեր 07,2026 18:22 Share
Աջակցեք aravot.am-ին

«Չնայած հասկանալի է, որ մայրական բնազդը երբեմն ամեն ինչից ուժեղ է, բայց երբ ոստիկանություն են զանգում, ուրեմն պետք է սպասել ոստիկանության գործողություններին»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի հարցին՝ հնարավո՞ր է, որ շուտով հանդես գա՝ նաև դատապարտելով ՀՀ քաղաքացի, Շաքիի բնակիչ Անի Ավետիսյանին, որը անձնազոհաբար պաշտպանում էր իր երեխաներին, փաստացի թշնամու կրակոցին պատասխանել է, ինքնապաշտպանվել և վիրավորվել է, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հետո էլ, դիմելով ընդդիմադիրներին, ասաց, թե նրանց իշխանության ժամանակ Շաքիի դեպքի առնչությամբ կհայտարարվեր ՀՀ-ում ռազմական դրություն, բանակն առաջին մարտական վիճակի կբերվեր, օդուժը կռմբակոծեր Ադրբեջանի մերձակա դիրքերը։

Նա, դիմելով ընդդիմադիրներին, ասաց, որ իրենց նկարագրածը տեղի ունեցածի հետ կապ չունի․ «Դա կրիմինալ մի միջադեպ է, ցավոք, ՀՀ-ում ամեն օր լինում են նման կրիմինալ միջադեպեր։ Աշխարհում չկա մի այդպիսի սահման, որի ապօրինի հատման փաստ տեղի չի ունենում անընդհատ։ Տունը, որտեղ ադրբեջանցի զինվորը մտել է, մարդիկ այդտեղից մի քանի օր բացակա են եղել։

Երեխաները տեսել են, որ տանն օտար մարդ կա, զանգել են մայրիկին, մայրը զանգել է ոստիկանություն։ Գյուղ տեղ է՝ մինչև ոստիկանությունը հասնի, փաստն այն է, որ մայրիկն ավելի շուտ է տեղ հասել։ Դա սովորական կրիմինալ իրավիճակ է, եթե ոստիկանության գալուն սպասեին, մեծ հավանականությամբ ոչ մի բան տեղի չէր ունենա»։

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031