Հոկտեմբերի 14-ին Ստամբուլում Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցել։ Այն կազմակերպել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը։
Միջոցառմանը ներկա են եղել Թուրքիայի ԱԳՆ փոխնախարար Բերրիս Էքինջին, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, օտարերկրյա առաքելությունների ղեկավարներ, թուրքահայ համայնքի ներկայացուցիչներ, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը և Թուրքիայի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը։
Ելույթում Պետրոսյանը նշել է, որ Հայաստանը որդեգրել է «նախ՝ հարևանները» քաղաքականությունը։
«Վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում նկատվում է կայուն առաջընթաց։ Մեր մտադրությունն է խթանել և զարգացնել համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում», – ասել է դիվանագետը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։



















































