«Ականատես» դիտորդական առաքելությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Ծովագյուղում «Միասնական համայնք» կուսակցության աջակիցները տեղեկություն են տարածել, որ օրվա երկրորդ կեսին՝ ժամը 13։00–14։00-ից հետո, շրջելու են գյուղի տներով և պատրաստ են դեռևս չքվեարկած ընտրողներին տեղափոխել ընտրական տեղամասեր։
Միաժամանակ, առաքելության դիտորդը Ծովագյուղի ընտրատեղամասերից մեկում արձանագրել է տարեց ընտրողներին ընտրատեղամաս տեղափոխելու դեպք։
Ստացված տեղեկությունները խնդրահարույց են, քանի որ կարող են առերևույթ պարունակել ուղղորդվող և/կամ վերահսկվող քվեարկության հատկանիշներ։
«Ականատես» դիտորդական առաքելությունը կոչ է անում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին և նրանց աջակիցներին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել ընտրողների ազատ կամարտահայտումը կամ հանգեցնել նրանց ընտրական վարքագծի նկատմամբ վերահսկողության։
Կարդացեք նաև
Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշումը, ինչպես նաև քաղաքական ընտրությունը պետք է լինեն բացառապես քաղաքացու ազատ կամարտահայտման արդյունք
«ԱԿԱՆԱՏԵՍ» ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ



















































