Օրվա լրահոսը
Վերաքննիչ դատարանը Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը նույնն է թողել
Դատարանը հաջորդը քննում է Հիմնադիր խորհրդարանի անդամ Արամ Հակոբյանի գործը
Արմինա Դարբինյանը հրաժարական է տվել տարակարծությունների պատճառով
Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը տեղեկացնում է իր հրաժարականի մասին. «Իմ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ես չեմ կիսում Ամերիկայի Հայկական Համագումարի Հոգաբարձուների նորընտիր խորհրդի կողմից որդեգրած աշխատանքային ռազմավարական մոտեցումները և չեմ ընդունում գործունեության փոփոխված ձևաչափը տարածաշրջանում»: Արմինա Դարբինյանը ղեկավարում է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակը 2010թ.-ից: Մամլո հաղորդագրություն
Վիգեն Սարգսյանը՝ առաջին դեմքերի մասնակցության մասին. «Դա հայտարարելը նախագահի մամուլի ծառայության մենաշնորհն է» (Տեսանյութ)
Ըստ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստան կժամանի 60-ից ավելի պատվիրակություն
Հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությանը նվիրված նոր գիրք է լույս տեսել. Armenianweekly
Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը թողարկել է «Ցեղասպանության միջազգային ուսումնասիրություն» գրքի 9-րդ հատորը, որը նվիրված է Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Armenianweekly.com-ի փոխանցմամբ՝ գրքում ներառված հոդվածներում ընդգծվում են, թե ինչքան ուշադրությամբ են ուսումնասիրված Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունները եւ արդյունքում ընթերցողի մոտ խորանում է ցեղասպանության հասկացողությունը եւ ինչպես
Հրազենների առկայություն ստուգելիս՝ ապօրինի պահվող փամփուշտներ են հայտնաբերվել
Ապրիլի 18-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները 1959 թ. ծնված Լևոն Դ.-ին պատկանող «Վեպր», «ՏՕԶ», «Սայգա-ՄԿ» և «Մակարով» հրազենների առկայությունն ու պահման պայմանները ստուգելիս, տանը գտնվող երկաթյա պահարանում, հայտնաբերել են նաև 5.45 մմ տ/չ՝ 132, 7.62 մմ տ/չ՝ 14, «Պարաբելում» տիպի ատրճանակի՝ 8, «Կոլտ-Սմիտ-Վենսոն» տիպի ատրճանակի՝ 8 և «ՏՕԶ» տիպի 5.6 մմ տ/չ 3
Բացառիկ հնարավորություն՝ հայ հանդիսատեսին
Ազգային օպերային թատրոնի տնօրենը առաջիկա ծրագրերը ներկայացնում է ստույգ ժամանակացույցով, եւ ոչ միայն Հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ ապրիլի 21-ին, ժամը 21.30-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանդիսատեսը ուղիղ հեռարձակմամբ կարող է դիտել Փարիզում կայանալիք «100 տարվա հիշողություն» համերգը: Մասշտաբային այս միջոցառմանը մասնակցում են Հայկական համաշխարհային նվագախումբը, որի կազմում 50 հայ
ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Անտոնիա Արսլանին
Ապրիլի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Արցախ ժամանած իտալահայ հայտնի գրող-հրապարակախոս և գրականագետ, Հայոց ցեղասպանությանը նվիրված «Արտույտների ագարակը» վեպի հեղինակԱնտոնիա Արսլանին և նրան ուղեկցող` Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալին: Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը հյուրին ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ այս համատեքստում կարևորելով Արցախի և Սփյուռքի միջև բազմաբնույթկապերի շարունակական զարգացումն ու ամրապնդումը։ Կարեն Միրզոյանը բարձր է գնահատել Անտոնիա Արսլանի գրական
Բրուցելոզ է հաստատվել ևս 6-ի մոտ
Կոտայքի մարզի Սոլակ համայնքում արձանագրված բրուցելոզի հետագա տարածումը կանխելու և հիվանդներ վաղաժամ հայտնաբերելու նպատակով համատեղ աշխատանքներ են իրականացվել թե՛ համայնքային կառույցների, թե՛ գյուղական ամբուլատորիայի հետ: Նշենք, որ ապրիլի 14-ին հոսպիտալացվել էր 1 հիվանդ: Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդը շփում է ունեցել իր իսկ գյուղատնտեսական կենդանիների հետ: Բժշկական հսկողություն է սահմանվել հիվանդի տնային օջախի
Խոջալուի մասին Սարգսյանի խոսքերը դե Վաալը ենթատեքստից դուրս է մեջբերել. Civilnet
Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս Խոջալուի 1992-ի ողբերգության մասին վերջին տարիներին լույս են տեսել բազմաթիվ գրքեր, նաև օտար լեզուներով, որոնցում առաջին հերթին մեջբերվում են Սերժ Սարգսյանի խոսքերը: Օրերս իմ ձեռքն ընկավ անգլերենով ադրբեջանական մի հատոր, որն ուղղակի սկսվում էր Խոջալուի դեպքերի մասին Սարգսյանի խոսքերով: Հարցազրույցը, որ տվել է Սարգսյանը 2001-ի դեկտեմբերին բրիտանացի լրագրող Թոմաս դե
‹‹Երեւանի մանկական երկաթուղի›› այգու հարակից տարածքում Հրազդան գետի երկու ափերը մաքրվեցին տարիներով կուտակված աղբից
Շաբաթ օրը`ապրիլի 18-ին, ‹‹Էյ Թի Փի›› ԲՀ-ն իրականացրեց կամավորական մեծածավալ աղբահավաք ‹‹Երեւանի մանկական երկաթուղի›› այգու հարակից տարածքում, եւ Հրազդան գետի այդ տարածքի երկու ափերը մաքրվեցին տարիներով կուտակված աղբից: ‹‹Էյ Թի Փի›› ԲՀ տնօրեն Լուսինե Քասարջյանը իր բացման խոսքում նշեց. ‹‹Մեր նպատակն է վերականգնել եւ մաքուր պահել մեր Երևանը: Շնորհակալ ենք բոլոր ներկա գտնվող կազմակերպություններին և
Մարտահրավերներ Բոլոնիայի գագաթաժողովին ընդառաջ
Մայիսին կայանալու է Բոլոնիայի գործընթացի երեւանյան գագաթաժողովը: Ակնհայտ է, որ Բոլոնիայի գործընթացի հետագիծը թողեց հսկայածավալ արդյունքներ Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում (ԲԿԵՏ): Բոլոնիայի համաձայնագրի անդամ բոլոր երկրները ներմուծել են մասնագիտական կրթության բազմաստիճան համակարգ: Բուհերի 95%-ն արդեն կիրառում է երկաստիճան համակարգ, ընդունվել են 180-240 եւ 60-120 կրեդիտ միջակայքերը` համապատասխանաբար առաջին եւ երկրորդ շրջափուլերի համար: Դոկտորանտուրայի ծրագրերն աստիճանաբար
32 երկրի խորհրդարանների ներկայացուցիչներ ապրիլի 24-ին կգան Հայաստան
Վաղն ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին ԱԺ հայտարարության նախագիծը: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում կարծիք հայտնեց, որ վաղն այն միաձայն է ընդունվելու. «Որտեղ, մասնավորապես կարեւորվել է բոլոր խորհրդարանների, պետական կառույցների վերաբերմունքն ու գնահատականը այդ ոճրագործությանը, միաժամանակ պարունակում է կոչ բոլոր խորհրդարաններին, որ նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գան»:
Արկի նմանվող առարկա է գտել և տեղափոխել տան բակ
Ապրիլի 18-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին հաղորդում է ստացվել, որ 1971 թ. ծնված Գարեգին Մ.-ն իրենց գյուղի վարչական տարածքից գտել է արկի նմանվող առարկա և տեղափոխել իր տան բակ: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է արկի նմանվող առարկա՝ ժանգոտված վիճակում: Նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն Լուսանկարը` արխիվային
Հրաչյա Չանդիրյան. «Օլիմպիական մեկ ուղեգիրը նպատակ է, բայց երկուսը նույնպես չի կարելի բացառել»
Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մասնագիտացված ՄՊՄԴ-ի լողավազանում այսօր 10 մետր աշտարակացատկով ավարտվելու է ջրացատկի Հայաստանի մեծահասակների եւ պատանիների առաջնությունը: Առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում է շուրջ 30 մարզիկ, իսկ հատկապես տղաների մեջ մեդալների համար պայքարում են միայն Լեւ Սարգսյանը, Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան երվորյակ եղբայրները: Ի՞նչն է պատճառը, որ մեզանում երբեմնի ամենից ավելի զարգացած ու հարուստ
Շեխ Շամոն Հայաստանում իրավունք չունի խոսել եզդիների անունից. Հայաստանաբնակ եզդիների շահերը ներկայացնող հ/կ-ներ
Այս օրերին Հայաստանում է Իրաքի եզդիների ցեղասպանության հարցում իր մեղավորությունն ունեցող Շեխ Շամոն: Ցավոք սրտի, Հայաստանում գտնվել են եզդիներ, ովքեր ընդունել են նրան և անգամ հրավիրել են ապրիլի 21-ին մասնակցել Օսմանյան Թուրքիայի եզդիների ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի բացմանը: Այդ հուշակոթողն ինքնին արժեքավոր է եզդիների համար, սակայն դրա բացմանը Շեխ Շամոյի մասնակցությունը այլ որակներ է հաղորդում այդ
Կրեմլից հաստատել են, որ Պուտինը ապրիլի 24-ին Երեւանում կլինի. TASS
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Երեւան մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը: Այս մասին, ըստ ռուսական «TASS» գործակալության, այսօր հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից: «Այցելության շրջանակներում տեղի կունենա Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի, ինտեգրացիոն միություններում համագործակցության, ինչպես նաեւ տարածաշրջանային
Օրակարգի համաձայն՝ ԵԽԽՎ-ն հայոց ցեղասպանության հարց չի քննարկի
Ապրիլի 20-ին մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը: Այն կանցկացվի ապրիլի 20-ից 24-ը Ստրասբուրգում։ Վեհաժողովը աշխատանքների առաջին օրվա լիագումար նիստին հրատապ քննարկում կհրավիրի Ուկրաինայում՝ քաղաքական և անվտանգության հարցերի վերաբերյալ: ԵԽԽՎ-ի ուշադրության կենտրոնում կլինեն ահաբեկչության կանխարգելմանն ուղղված հարցեր. մասնավորապես «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման գործունեության վտանգները, զանգվածային գաղտնալսումը, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պահպանման
«Որ հերթական բոմժը չլինեմ, խնդրում եմ իմ սեփականությունը վերադարձնեն ինձ»
Քաղաքացի Նարինե Պետրոսյանը պնդում է, որ իր առանձնատունը 2011-ին կորցրել է վաշխառուների կեղծ գործարքների պատճառով: Նրա պատմելով, ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանող իր որդուն՝ Դավիթ Պետրոսյանին, ներքաշել են տղայական վեճի մեջ, ապա վրան գումար դրել. «Եթե այսքան գումար չբերես, վատ կլինի»: Դավիթ Պետրոսյանը սկսել է տոկոսով գումար փնտրել, փնտրտուքը նրան տարել է վաշխառուների մոտ, որոնք նախ
Ուկրաինան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. «Зеркало недели. Украина»
Արյունալի 20-րդ դարի պատմության ուսումնասիրությունը թույլ է տալիս այսօր պնդել, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը մեկնարկ է հանդիսացել ողբերգական իրադարձությունների մի շարքի համար, որոնց ընթացքում պետությունն իր ազգային, ռասայական, դասակարգային կամ գաղափարական ուսմունքի համար դաժանությամբ, երբեմն նաև բացահայտ սադիզմով, ոչնչացնում էր անպաշտպան խաղաղ բնակչությանը: «Зеркало недели. Украина»-ի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանությանը հաջորդած ողբերգական իրադարձությունների շարքում կարելի
Զոռբաների ժամանակը
«Գողական տղա» բնորոշումը սովետական ժամանակներից եկած բնորոշում է: Իմ կարծիքով: Եթե ասում եմ՝ իմ կարծիքով, ուրեմն՝ հարյուր տոկոսով համոզված չեմ: Համոզված չեմ, որովհետեւ գողական կյանքին ու բարքերին քաջածանոթ չեմ: Բայց, քաջածանոթ չլինելով, ենթադրում եմ, որ «գողական» բնորոշումը ոչ միայն սովետական, այլեւ սովետական շրջանի ռուս իրականության ծնունդ է: Ասում էին ու հիմա էլ են ասում՝ воровской
ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.85 մլն.դր. վարչական տուգանքի որոշում
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 13-18.04.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.85 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 643.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերով չորս ֆիզիկական
30 տարեկանից սկսած՝ մաշկը ջրի կարիք է զգում
Ի՞նչ է անում կինը, երբ նայում է հայելու մեջ եւ տեսնում է դեմքին նորանոր առաջացած կնճիռները: Նա սկսում է կիլոգրամներով ամենաճարպոտ քսուքը քսել քթին, այտերին, աչքերի տակ եւ այդպես պառկել քնելու` հաջորդ օրն իսկ սպասելով դրական արդյունքի: Մենք ենթադրում ենք, որ մեր մաշկը ինչ-որ բանի պակաս ունի, բայց ինչ՝ ստույգ չգիտենք։ Մեզանից շատերի մտքով էլ
Երկրաշարժ` 2,3 մագնիտուդով
Սույն թվականի ապրիլի 20-ին, տեղական ժամանակով ժամը 03.47-ին Երևանց 9 կմ արևմուտք գրանցվել է 2,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.130 և արևելյան երկայնության 44.360: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Երևանում,
Այրոցը մեղրով բուժվում է 99%-ով
Այրոցը ոչ թե առանձին հիվանդություն է, այլ տարբեր հիվանդությունների ախտանիշ: Բոլոր նրանք, որոնք ունեն աղեստամոքսային տրակտի հիվանդություններ` ունենում են այրոցի տհաճ զգացողություն, որն առաջանում է կերակրափողի ներքին հատվածում: Այրոցի պատճառ կարող են լինել քրոնիկ գաստրիտը, տասներկումատյա աղիքի խոցը եւ այլն: Այս երեւույթն առաջանում է նաեւ առողջ մարդկանց մոտ, եթե օգտագործում են թունդ ալկոհոլային խմիչք, չափից
Սուսաննա Գաբոյանը կփոխարինի Մարիա Կուրսովային
Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության այսօր կայանալիք երկրորդ տուրում մեր ընտրանին ուժերը չափելու է Ռուսաստանի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի մարզիչ Արթուր Չիբուխչյանը որոշել է 4-րդ խաղատախտակի առջեւ Մարիա Կուրսովային փոխարինել Հայաստանի չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանով: Ըստ խաղատախտակների հերթականության զույգեր կազմել են: Վալենտինա Գունինա-Էլինա Դանիելյան Նատալյա Պոգոնինա-Լիլիթ Մկրտչյան Ալեքսանդրա Գորյաչկինա-Լիլիթ Գալոյան Օլգա Գիրյա-Սուսաննա
Չափավոր հումորի զգացումը մարդուն դարձնում է գրավիչ, չափն անցնելուց՝ գռեհիկ
Չափավոր հումորն ու սրամտությունը, տեղին կատակները մարդուն էլ ավելի գրավչություն են հաղորդում, բայց կատակներ կարելի է անել միայն այն դեպքում, եթե դրանք ծիծաղաշարժ, զվարճալի սրամտություններ են եւ ներկաներից ոչ մեկին չեն վիրավորում։ Անեկդոտներ պատմելիս պետք է հաշվի առնել միջավայրը, պահպանել չափի զգացումը։ Նրբանկատ պետք է լինել եւ եթե միջավայրում կան կանայք եւ երեխաներ, ապա նրանց
Վլադիմիր Հակոբյանն այսօր կհանգստանա
Ծաղկաձորում մեկնարկած շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության 2-րդ տուրում մեր հավաքականը մրցելու է Ուկրաինայի հետ: Չորրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Վլադիմիր Հակոբյանն այսօր կհանգստանա: Նրան կփոխարինի Հրանտ Մելքումյանը: Հավաքականների մարզիչներն արդեն հայտավորել են այսօրվա դիմակայության մասնակիցների անունները: Զույգեր կազմել են Լեւոն Արոնյանն ու Ռուսլան Պոնոմարյովը, Գաբրիել Սարգսյանն ու Վասիլի Իվանչուկը, Սերգեյ Մովսիսյանն ու Պավել Էլյանովը,
«Dasaran» կրթական ծրագիրը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից
Ս.թ. ապրիլի 14-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում տեղի ունեցավ «Dasaran» կրթական ծրագրի ղեկավար կազմի հանդիպումը հայ համայնքի հետ: Հանդիպման ընթացքում «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հիմնադիրները ներկայացրեցին կրթական ծրագիրը, վերջինի նպատակները, գրանցած հաջողությունները և առաջիկայում սպասվելիք նախաձեռնությունները: Հանդիպմանը հատուկ անդրադարձ եղավ կրթական ծրագրի կայքում առկա կրթական-ինտելեկտուալ խաղերին, որոնք հնարավորություն կտան սփյուռքահայ աշակերտներին համալրելու իրենց՝ մայրենի լեզվից
Հիմնադիր խորհրդարանի հայտարարությունը Արցախում իրականացվող հալածանքների վերաբերյալ
Անցնող օրերի ընթացքում Արցախում պատգամավորական ընտրությունների նախընտրական պայքարի շրջանակներում հալածանքներ են իրականացվել Ազգային վերածնունդ կուսակցության, նրա ներկայացուցիչների ու անդամների նկատմամբ: Ազգային վերածնունդ կուսակցությունը ամբողջությամբ օրենքի շրջանակներում և համակարգի տրամաբանության ներքո մասնակցեց այդ ընտրական գործընթացներին որպես ընդդիմադիր ուժ և այդ համակարգի կողմից ենթարկվեց հալածանքների: Ավելորդ չէ նշել, որ Արցախի իշխանությունները Երևանյան ռեժիմի ենթակա մասնաճյուղն են, և
Տաթեւ Աբրահամյանն 1-ին խաղատախտակի առջեւ հաղթանակ է տարել
Չինաստանի Չենդու քաղաքում երեկ մեկնարկած շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունում ԱՄՆ-ի հավաքականը, որի մարզիչը Մելիքսեթ Խաչիյանն է, 3:1 հաշվով առավելության է հասել Եգիպտոսի նկատմամբ: ԱՄՆ-ի ընտրանու առաջատար, կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը առաջին խաղատախտակի առջեւ հաղթել է կանանց միջազգային վարպետ Այա Մոաթազին՝ ապահովելով իր թիմի խոշոր հաշվով առավելությունը: Երկրորդ տուրում ԱՄՆ-ի մրցակիցը Լեհաստանն է: Տաթեւ Աբրահամյանը


















































