Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությանը նվիրված նոր գիրք է լույս տեսել. Armenianweekly

Ապրիլ 20,2015 13:43

Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը թողարկել է «Ցեղասպանության միջազգային ուսումնասիրություն» գրքի 9-րդ հատորը, որը նվիրված է Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Armenianweekly.com-ի փոխանցմամբ՝ գրքում ներառված հոդվածներում ընդգծվում են, թե ինչքան ուշադրությամբ են ուսումնասիրված Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունները եւ արդյունքում ընթերցողի մոտ խորանում է ցեղասպանության հասկացողությունը եւ ինչպես դա կարող է ընդունվել։

Անդրադարձ է կատարված 1894-96 թվականներին հայերի ջարդերի կապին այն գործընթացների հետ, որոնք հանգեցրին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած ցեղասպանությանը։ Պատմաբանների մի խումբ պնդում է, որ ցեղասպանությունը 1894-96 թվականների տեղի ունեցած ջարդերի շարունակություն է, իսկ երկրորդ խումբը համոզված է, որ ցեղասպանությունը որակապես տարբերվում է ջարդերից եւ դա պայմանավորված է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում եղած արմատականացման քաղաքականության հետ։

Մեկ այլ հոդվածում վերլուծության է ենթարկվում Օսմանյան կայսրությունում 1915-16 թվականների 1,5 հայերի ցեղասպանությունը։ Վերլուծությունը հիմնված է գլխավորապես Գերմանիայի այդ ժամանակների դիվանագիտական նամակագրության վրա, որը պահպանված է Գերմանիայի արտաքին գործերի նախաարության քաղաքական արխիվում։

Հոդվածի մեկ հատուկ ենթաբաժին նվիրված է «Teşkilat-ı Mahsusa» անունով մի գաղտնի հետախուզական կազմակերպության, որը ծրագրել, նախաձեռնել եւ հիմնականում իրականացրել է հայերի ոչնչացումը։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930