Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Անտոնիա Արսլանին

Ապրիլ 20,2015 13:15 Share

Ապրիլի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Արցախ ժամանած իտալահայ հայտնի գրող-հրապարակախոս և գրականագետ, Հայոց ցեղասպանությանը նվիրված «Արտույտների ագարակը» վեպի հեղինակԱնտոնիա Արսլանին և նրան ուղեկցող` Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալին:

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը հյուրին ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ այս համատեքստում կարևորելով Արցախի և Սփյուռքի միջև բազմաբնույթկապերի շարունակական զարգացումն ու ամրապնդումը։

Կարեն Միրզոյանը բարձր է գնահատել Անտոնիա Արսլանի գրական և գիտական գործունեությունը, մասնավորապես, ընդգծելով նրա զգալի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել