Օրվա լրահոսը

Ուկրաինայի դեսպան. «Ռուսական գազից կախված լինելը ճնշման գործիք է ծառայում» (Տեսանյութ) 

Մամուլի ազգային ակումբն այսօր՝ փետրվարի 18-ին, «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Դեսպանը խոսեց Ուկրաինայում իրավիճակի եւ հնարավոր զարգացումների մասին: Պարոն Կուխտան փաստեց, որ չնայած Մինսկում Նորմանդական քառյակի հանդիպմանը, Լուգանսկում մարտերը չեն դադարում: Նաեւ արձանագրեց, որ Մինսկյան համաձայնագիրը փաստորեն ուժը կարող է կորցնել ու այնպիսի կառույցներ,

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի հայտարարությունը Արեւելյան գործընկերության երկրներում բռնության էսկալացիայի կապակցությամբ

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն իր խորը մտահոգությունն է հայտնում Արեւելյան գործընկերության երկրների տարածքում բռնության եւ ռազմական գործողությունների էսկալացիայի եւ, որպես դրա հետեւանք՝ բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Մենք սգում ենք հազարավոր զոհերի համար, հատկապես՝ խաղաղ բնակչության շրջանում, որոնց խլում է մեզնից Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հարավ-արեւելքում սանձազերծած եւ ծավալվող ողբերգական պատերազմը: Մենք մեր ցավակցությունն ենք

ՀՀ պետական մարմիններում 80 եւ ավելի խորհրդական է աշխատում

Ոմանք նույնիսկ օգնականների թվով են ռեկորդակիր Վերջին շրջանում շատ են դժգոհությունները, թե պետական կառույցներն անհարկի ուռճացված են: Մենք էլ որոշեցինք փոքրիկ «էքսկուրս» կատարել պետական կառույցների պաշտոնական կայքերով՝ պարզելու համար, թե որ պաշտոնյային քանի հոգի է խորհուրդ տալիս: Ըստ president.am կայքի, ՀՀ նախագահն ունի 9 խորհրդական, հաջորդ հորիզոնականը «կիսում» են վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԱԺ նախագահ

Զորամասի հրամանատարը մեղադրվում է խոհարարից 450 հազար դրամ կաշառք ստանալու մեջ

Կաշառակերության մեջ մեղադրվողը ստորագրել է չհեռանալու մասին

Արաբական Միացյալ Էմիրությունները ուզում է կիրառել շախմատի դասավանդման հայկական փորձը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով  Հայաստանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը: Արաբական կողմը  հանդիպման ժամանակ ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ներդրված շախմատի դասավանդման կրթական ծրագրով: Հյուրերը նշել են, որ Հայաստանի փորձը համարում են հաջողված, ինչով պայմանավորված մեծ ցանկություն ունեն “Շախմատը

«Նաիրիտի» աշխատակիցները հույսով սպասում են կառավարության պատասխանին

Նաիրիտցիների հաջորդ բողոքի ակցիան կլինի փետրվարի 20-ին

Ծառուկյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից ու վայր չի դնելու իր մանդատը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հանդես է եկել հետեւյալ պարզաբանմամբ՝ լրատվամիջոցներում հրապարակված լուրերի առնչությամբ. «Պարոն Ծառուկյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից, չի պատրաստվում վայր դնել իր պատգամավորական մանդատը և շարունակում է իր գործունեությունը: Իսկ այն հայտարարությունը, որը որ եղավ, այնտեղ շատ հստակ ամեն ինչ ասված էր. դա բխում է բացառապես ժողովրդի շահերից»:

Աշոտ Մանուչարյանը՝ հանրահավաքը չեղյալ հայտարարելու մասին. «Օլիգարխիան հերթական անգամ կատարեց այն, ինչ որ կատարում է»

Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը առաջարկություն է ելքեր փնտրելու համար

Փաշիկ Ալավերդյան. «Միջազգային մրցահարթակ կմտնեն միայն միջազգային մակարդակի, կամ դրան մոտ ծանրորդները»

Ավարտվեցին ծանրամարտի հանրապետության տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Ուրվագծվեցին ազգային հավաքականներ, որոնք կնախապատրաստվեն մրցաշրջան 2015-ի կարեւորագույն մեկնարկներին: Ի՞նչ ցույց տվեցին առաջնությունները նախաօլիմպիական տարում: «Առավոտը» զրուցել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ: – Արձանագրված կիլոգրամները գոհացնո՞ւմ են ֆեդերացիայի ղեկավարությանն ու մարզիչներին: – Բոլոր մասնակիցների պատրաստականության աստիճանը համարում եմ 60 տոկոս: Դա բնական է ու

Խուզարկություններ Արարատի մարզում. զենք-զինամթերք է հայտնաբերվել

Փետրվարի 17-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1977 թ. ծնված Կարո Գ.-ին պատկանող տանը և օժանդակ կառույցներում, ինչի արդյունքում բնակարանի տարբեր հատվածներից հայտնաբերվել և առգրավվել են ապօրինի պահվող ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 16, 7.62 մմ տրամաչափի՝ 8 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի կարաբինի 1 փամփուշտ և զրահաբաճկոն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում

ԲՀԿ-ում տեղյակ չեն Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից

Տիգրան Ուրիխանյանի կարծիքով՝ իշխանությունը ժողովրդի հետ հաշտվելու խնդիր ունի – Մամուլում հրապարակումներ եղան, որ գործարար Սամվել Կարապետյանը, նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը Երեւան են ժամանել՝ Գագիկ Ծառուկյանին եւ Սերժ Սարգսյանին հաշտեցնելու համար: Նաեւ ՀՅԴ-ն էր միջամտել հաշտեցման գործընթացին: Երեկ տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, նրանք առանձնազրույցի արդյունքում եկել են ընդհանուր հայտարարի: Այդ լուրը հաստատել

Պարբերաբար զբաղվել են մարմնավաճառությամբ

Խոսքը «Քարավան» հյուրանոցային համալիրի մասին է, որը պատկանում է ԲՀԿ-ական պատգամավոր Մերուժան Սիմոնյանին:

«Տեսա՞ք Ծառուկյանն ու Սարգսյանը ոնց համբուրվեցին». Պարույր Հայրիկյան (Տեսանյութ) 

«Տեսա՞ք երեկ ոնց համբուրվեցին Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը». այս հարցով այսօր Հանրապետության հրապարակում ԱԻՄ համակիրներին դիմավորեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ներքաղաքական դաշտում ի՞նչ կփոխվի Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումից: Պարույր Հայրիկյանն ասաց, որ դա իրեն չի հետաքրքրում: «Նրանք համարյա 10 տարի հանդիպման մեջ են եւ մշտապես իրար հետ են եղել, մի՞թե այդ հանդիպումը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Սերժ Սարգսյան, կրկեսը դուք եք սարքել, եթե ձեզ ընկեր է պետք դուրս գալու, ես կգամ»

«Ո՞րն է ելքը: «Ժառանգությունը» հայտարարել է, որ իր նպատակը սահմանադրական իշխանություն ստեղծելն է: Սա այն խնդիրն է,որը կուսակցապետությանը կստիպի հրաժարվել ընտրակեղծիքներից: Խնդիրը, որը միակ ելակետայինն է, արժանապատիվ ընտրությունների, քաղաքացիական կյանքի արժանապատիվ ապահովումն է՝ միասնական օրակարգով եւ միասնական հրապարակով: Հաղթանակն առջեւում է եւ անխուսափելի»,-այսօր ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը: Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջ դրեց Պերմյակովին հանձնել հայկական

Ֆինանսների նկատմամբ դպրոցի տնօրենները կամայական մոտեցումներ են ցուցաբերում

ՀՀ կառավարության 01.06.1999թ. թ. 377 «Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին» որոշման համաձայն, դպրոցների կառավարման խորհուրդների ստեղծումը պետք է նպաստեր ֆինանսների օգտագործման թափանցիկությանը, հաշվետվողական ու վերահսկողական համակարգերի հստակեցմանը եւ ուժեղացմանը: Հանրակրթական ուսումնական հաստատությունները դառնալով ՊՈԱԿ-ներ, «Հանրակրթության մասին», «ՊՈԱԿ-ների մասին» օրենքներով եւ իրենց կանոնադրությամբ ձեռք բերեցին «ինքնուրույնություն, ինքնավարություն, որպեսզի բարձրացվեն բյուջետային միջոցների օգտագործման

Արգելափակվել է Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան իրական էջը

Տեղեկացնենք, որ այս պահին չի գործում ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան իրական էջը. այն անհասանելի է։ Անհայտ անձինք ֆեյսբուք սոցիալական ցանցում բացել են Կարեն Ավագյան անուն-ազգանունով կեղծ էջ՝ նրա անունից տարածելով կեղծ ինֆորմացիա։ Մեծաթիվ հետևողներ և հսկայական լսարան ունեցող էջը հավանաբար շատ էր խանգարում ոմանց շահերին։ Աշխատանքներ են

Բարեփոխումներ կրկեսում

Փոքրիկները շատ են սիրում կրկես հաճախել։ Ավաղ այն քանդեցին և հայտնի չէ, թե երբ կկառուցվի նորը…։ Եվ ահա մինչ նորի կառուցումը օրվա իշխանությունը գտավ ելքը՝ կրկես բոլորի համար և այն էլ բաց երկնքի տակ։ ՀՀ  նախագահը օրերս հնչեցրած իր ծրագրային ելույթում ոչ բազմանշանակ շեշտադրեց, որ քաղաքական դաշտը պետք է մաքրել և երկիրը այլևս կրկես չէ։

Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսին լրագրողները աղմուկ բարձրացրեցին. «Դուք մեզ չեք հարգում»

Րաֆֆի Հովհաննիսյանը բարկացավ. «Ես եմ գրել, դուք ձեր մասին ասեք»:

Հոգեբուժարանի աշխատակիցը պահանջել է 8000, իսկ ավագ քննիչը` 500 ԱՄՆ դոլար կաշառք

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Լյուդվիգ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով իրեն է մեղսագրվել գողության և խարդախության կատարում, ինքը տառապում է հոգեկան հիվանդությամբ, սակայն քրեական գործով նշանակված փորձաքննությունն իրականացնող հոգեբուժարանի աշխատակիցը անմեղսունակ ճանաչելու վերաբերյալ եզրակացություն տալու և այդ հիմքով հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու համար 2014 թ.

ԲՀԿ-ն որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը

Քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում՝ օրինական բոլոր ճանապարհներով մենք գտնելու ենք քաղաքական լուծումներ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և հասարակության շահերը պաշտպանելու համար:

Արտակ Զաքարյան. «Ճիշտ չէ, թե սա ժողովրդի ուշադրությունը ներքաղաքական խնդիրներից շեղելու փորձ է». «Հայոց աշխարհ»

Արձանագրությունների հետկանչը փորձ է արվում կապել ներքաղաքական վերջին զարգացումների հետ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը. «Այսպես շարունակել չի կարելի»

Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե իշխանության, թե ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը:

Ընդդիմությանը նպաստող եւ խանգարող գործոնները

Եթե 24 տարի չի հաջողվել, դա չի նշանակում, որ երբեք չի ստացվի Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին 1,5-2 տարում սխալը մեթոդոլոգիական էր: Բոլոր քաղաքական ուժերը, մեկնաբանները եւ մենք՝ լրագրողներս, սկսեցինք կիրառել «ոչ իշխանական ուժեր» եզրը, որը քաղաքագիտական տեսանկյունից անհեթեթ էր: Աշխարհի ժողովրդավարական եւ կիսաժողովրդավարական երկրներում կան երկու տեսակի քաղաքական ուժեր՝ իշխանական եւ ընդդիմադիր: Բռնապետություններում, որպիսիք են

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ ձյան առատ տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն  

Գառնեցիները բողոքի ակցիա են կազմակերպում ընդդեմ Քաղցրաշենի ոռոգման համակարգի կառուցման

Այսօր` փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին, Գառնիի գյուղապետարանի մոտ, Գառնիի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպում ընդդեմ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման: Բնակիչների տեղեկություններով` այսօր, ժամը 12:00-ին, «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները պետք է հանդիպեն գյուղապետի հետ եւ ճնշում գործադրեն նրա վրա` ստանալու նրա համաձայնությունը նախագիծն իրականացնելու համար: Բնակիչները կոչ են անում բոլորին,այդ թվում լրագրողներին եւ բնապահպաններին, ովքեր սիրում

Ռուսական կողմը խոչընդոտում է ձկան արտահանումը. «Ժողովուրդ»

«Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն կենդանի ձուկ եւ ծովամթերք արտահանելու հայտ են ներկայացրել տեղական 26 ընկերություն։ Սակայն միայն տասնվեցը կարող են առանց սահմանափակումների կենդանի ձուկ եւ ծովամթերք արտահանել, իսկ մյուս ընկերությունների մասով արտահանումը ժամանակավորապես դադարեցված է։ «Ժողովուրդ»-ը «Ձկնաբույծների միավորում ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Բունիաթյանից տեղեկացավ, որ այս օրերին հայ ձկնաբույծների համար ռուսական կողմը մի շարք արհեստական

Ի՞նչ ցույց տվեցին Սերժ Սարգսյանի «ծրագրային ելույթին» հաջորդած հինգ օրերը. «Չորրորդ իշխանություն»

Եվ այսպես՝ չի բացառվում, որ քաղաքական դաշտի «Կարիբյան ճգնաժամը» կարող է միանգամայն խաղաղ հանգուցալուծում ունենալ։ Ճիշտ է, հակառակը նույնպես չի բացառվում, որովհետեւ իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ, եւ ցանկացած պահի իրավիճակը կարող է փոխվել։ Այսպես թե այնպես՝ անցած հինգ օրերը խիստ արդյունավետ էին Հայաստանի ներքաղաքական դաշտի արատների բացահայտման առումով, եւ արդեն իսկ կարելի է որոշակի

Տոնային քսուքը դեմքի տհաճ փայլը վերացնում է

Հաճախ կարելի է լսել, որ տոնային քսուքը փչացնում է մաշկը, խցանում ծակոտիները, ուստի չի կարելի այն օգտագործել ամեն օր։ Բայց այս կարծիքը կոսմետոլոգ Անուշ Շիրվանյանը հնացած է համարում։ «Ժամանակակից տոնային քսուքները ոչ միայն չեն փչացնում մաշկը, այլ կարող են բարենպաստ ազդեցություն թողնել, քանի որ պարունակում են խոնավեցնող բաղադրատարրեր, մանրէասպան միջոցներ, վիտամիններ, արեւապաշտպան ֆիլտրեր, բուսական մզվածքներ,

Հայազգի մարզիկները Ռուսաստանում կրկին հայտնվում են «լեգեոների» կարգավիճակում. «Հայկական ժամանակ»

Հայաստանը՝ որպես ԵՏՄ անդամ, մեր սպորտի նախարարությունը պետական մակարդակով, իրենց վերապահված իրավունքով պետք է կասեցնեն կամ փոփոխությունների ենթարկեն պետդումա ներկայացված օրենքը։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031