Լրահոս
Օրվա լրահոսը

Պարբերաբար զբաղվել են մարմնավաճառությամբ

Փետրվար 18,2015 12:41

Փետրվարի 17-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Կապանի հյուրանոցային մի համալիր մարմնավաճառներ են այցելել և զբաղվել մարմնավաճառությամբ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում մարմնավաճառներ՝ 1986 թ. ծնված Արուսյակ Մ.-ն և 1990 թ. ծնված Աննա Ե.-ն բացատրություններ են տվել, որ 2013 թ. ընթացքում Համլետավան բանավանում գտնվող հյուրանոցային համալիրի աշխատակիցների կողմից պարբերաբար, շահադիտական նպատակով, սեռական հարաբերություն ունենալու համար տրամադրվել են սենյակներ, որտեղ իրենք զբաղվել են մարմնավաճառությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Հ. Գ. Ըստ Yerkir.am-ի տեղեկությունների՝ խոսքը «Քարավան» հյուրանոցային համալիրի մասին է, որը պատկանում է ԲՀԿ-ական պատգամավոր Մերուժան Սիմոնյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728