Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Սերժ Սարգսյան, կրկեսը դուք եք սարքել, եթե ձեզ ընկեր է պետք դուրս գալու, ես կգամ»

Փետրվար 18,2015 12:33

«Ո՞րն է ելքը: «Ժառանգությունը» հայտարարել է, որ իր նպատակը սահմանադրական իշխանություն ստեղծելն է: Սա այն խնդիրն է,որը կուսակցապետությանը կստիպի հրաժարվել ընտրակեղծիքներից: Խնդիրը, որը միակ ելակետայինն է, արժանապատիվ ընտրությունների, քաղաքացիական կյանքի արժանապատիվ ապահովումն է՝ միասնական օրակարգով եւ միասնական հրապարակով: Հաղթանակն առջեւում է եւ անխուսափելի»,-այսօր ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:

Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջ դրեց Պերմյակովին հանձնել հայկական կողմին,հակառակ դեպքում դուրս հանել ռուս սահմանապահներին ՀՀ տարածքից:

Նա նաեւ խոսեց հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչման մասին՝ տարոսը ԵՏՄ անդամակցությանը մաղթելով. «Համո Սահյանն ասել է՝ մի քիչ պարտված մնա, մի քիչ Աստված եղիր: Հանուն հայրենիքի Սերժ Սարգսյան, եթե քեզ ընկեր է պետք դուրս գալու, ես քեզ հետ դուրս կգամ: Կրկեսը դուք եք սարքել: Ստուգեցեք բոլորին հավասար՝ օրենքի ամբողջական եւ ոչ ընտրովի կիրառմամբ, ոչ միայն ձեզ հանդիպած պարոն Ծառուկյանին, այլեւ ինձ՝ Նիկոլին, Հայրիկյանին, Սեֆիլյանին, բոլորին: Բայց առաջին հերթին սկսեք ձեզանից, ձեր ընտանիքի անդամներից, գործող վարչապետից, ԱԱԾ պետից, պատգամավորներից, գեներալներից, բոլոր մարզպետներից, դատավորներով վերջացրած: Մինչեւ սա չլինի, օրենքի մասին թող ոչ ոք չխոսի, որովհետեւ օրենքից դուրսը դուք եք: Այս ոգով բոլոր մարզպետները պիտի դուրս գան, պետք է մնա միայն ավագ մարզպետը՝ պարոն Սահակյանը Արցախում, մինչեւ ավարտվի ընտրությունները: Դուք հարգանքով հանդերձ պետք է հրաժարական տաք հանուն հայրենիքի եւ պետք է նշանակվեն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ»:

Նա ասաց, որ որքան էլ դժգոհեն լրագրողները՝ կպատասխանի բոլոր հարցերին ամսի 20-ին՝ հրապարակում: Լրագրողների դիտարկմանը, որ հանրահավաքը չեղյալ է հայտարարվել՝ նա վստահեցրեց, որ անկախ ամեն ինչից ինքը ներկա կլինի:

Հարցեր ուղղող լրագրողներին Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռքով երեսները շոյեց եւ ժպտալով հեռացավ:

Մեր հարցը՝ ՍԵրժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի հաշտեցման մասին երեկվա խուճա՞պն էր պատճառը, որ այսօր Դուք նախընտրում եք հարցերի չպատասխանել, նույնպես մնաց անպատասխան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728