Օրվա լրահոսը
Երեմ Սարգսյան. «Պերմյակովի հետ առաջին անգամ քննչական գործողություն կարողացել են կատարել բավականին ուշ». «168 ժամ»
Հարցին՝ Վալերի Պերմյակովից վերցվե՞լ են փորձանմուշներ՝ պարզելու համար՝ արդյոք մարմնի կամ հագուստի վրա առկա՞ են կրակոցի արգասիքներ, ՀՀ Քննչական կոմիտեից պատասխանել են. «Կրակոցին բնորոշ վառոդի, մրի արգասիքներ հայտնաբերելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում Վալերի Պերմյակովի մարմնից և հագուստից փորձանմուշներ չեն վերցվել, քանի որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները Վ. Պերմյակովի հետ քննչական
Տնտեսությունը հաստատուն գլորվում է անդունդը. «Ժողովուրդ»
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարի պետական բյուջեի եկամուտները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են երկուսուկես տոկոսով։ Անցած տարվա հունվարին պետական բյուջեի եկամուտները կազմել են 80 միլիարդ 278 միլիոն 500 հազար դրամ։ Այս տարի այդ ցուցանիշը կազմել է 78 միլիարդ 283 միլիոն 700 հազար դոլար։ Կտրուկ նվազել են «այլ եկամուտներ» տողով մուտքերը՝ 2014-ի առաջին
Տավուշում «վարպետները» գողացել են օգտագործված շորեր, կոշիկ, լոգարանի ցնցուղ
Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղի բնակիչ, 1967թ. ծնված Արամ Աղասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով նույն տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Մխիթար Խաչատրյանի հետ, Վերին Ծաղկավանի բնակիչ Ռազմիկ Ասիրյանի առանձնատանը վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, օգտվելով վերջինիս բացակայությունից, նրա առանձնատնից հափշտակել են օգտագործված իրեր՝ մեկ զույգ կոշիկ, երկու
Վարույթն իրականացնողը սպառնալիքների և հոգեբանական ճնշումների ներքո ստիպել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ
Քաղաքացի Նաիրա Հ.-ն ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա և վարույթն իրականացնողը սպառնալիքների, հայհոյանքների ու հոգեբանական ճնշման ազդեցության ներքո ստիպել է իրեն գրել իրականությանը չհամապատասխանող ինքնախոստովանական ցուցմունքներ։ Դեպքի առթիվ քաղաքացի Նաիրա Հ.-ի հաղորդման հիման
Սին են հույսերը, թե ՀՀ իշխանությունները կարող են Մարտի 1-ի բացահայտմանն ուղղված անգամ իմիտատիվ քայլեր անել. «Ժողովուրդ»
Օրերս «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում 2008 Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, կարծիք էր հայտնել, թե Մարտի 1-ի գործով ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի կողմից վերսկսված քննության պատճառը ՄԱԿ-ի հարցապնդումներն են ՀՀ իշխանություններին՝ կատարված հանցագործության բացահայտմանն ուղղված ջանքերի շուրջ։ Տիկին Ալլան առավել քան համոզված էր, որ Մարտի 1-ի գործին կրկին ընթացք տալու իշխանությունների քայլերը
Վանոյին գտեք, էդ փողերը ուզեք. «Հայկական ժամանակ»
1990-ականների վերջին, մասնավորապես՝ 1997 թվականին, երթ Երեւանի քաղաքապետն էր Վանո Սիրադեղյանը, լույս աշխարհ եկած փոքրիկների մայրերին նրա անունից ու ստորագրությամբ տրամադրվել են նորածինների նպատակային ավանդի գրքույկներ՝ երեխաների 18 տարին լրանալուց հետո այդ գումարը ստանալու պայմանով։ Գումարը, որը կազմել է 10 դոլար, ավանդադրվել է «Կրեդիտ-Երեւան» բանկում տարեկան 24 տոկոս տոկոսադրույքով։ Այսօր, սակայն, այդ բանկը գոյություն չունի,
Ինչպես է հանրապետականը հաղթում ընտրություններում «Ա1+»
Հանրապետականին քննադատող ՀԱԿ որոշ գործիչների ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը հիշեցնում է 90-ականների իրենց իշխանության տարիները. «Երեւանի փողոցներում քայլելն ակնհայտորեն վտանգ էր։ Ես ինքս ուսանող եմ եղել, հատուկ զգուշացնում էին, որ ոսկյա զարդերով չշրջեք Երեւանում հատկապես երեկոյան ժամերին»։ Ըստ Հովհաննես Սահակյանի, տեղին է, որ Հանրապետականին քննադատող նախկին իշխանություններին հիշեցնեն իրենց կառավարման տարիների թերի կողմերը։ Թող չմոռանան անցյալը,
Արամ Սարգսյան. «Իրեն Դավալուից որեւիցե վտանգ չի սպառնում». «Հայկական ժամանակ»
Որ Դավալուի հետ կապված թշնամանք ու ներքին վախեր ունի Ռոբերտ Քոչարյանը, ինչ-որ տեղ հասկանալի եւ ընկալելի է, թե Տեր-Պետրոսյանի՞ն ինչն է մտահոգում:
Հայաստանի արտգործնախարարը Ժնևում ելույթ ունեցավ Մերձավոր Արևելքի քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկմանը
Մարտի 2-ին Ժնևում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթ ունեցավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած «Աջակցություն Մերձավոր Արևելքում քրիստոնյաների իրավունքներին» խորագրով քննարկմանը։ Բացման խոսքերով հանդես եկան Ռուսաստանի, Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Էդվարդ Նալբանդյանը և Ջեբրան Բասիլը։ Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Մերձավոր Արևելքը հանդիսանում է բազմաթիվ քաղաքակրթությունների և կրոնների, ներառյալ՝
Երկրաշարժ Իրանի տարածքում
Սույն թվականի մարտի 2-ին, տեղական ժամանակով ժամը 23.09 րոպեին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.4 մագնիտուդով երկրաշարժ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից 60 կմ հարավ (Իրանի Իսլամական Հանրապետություն), որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.400 և արևելյան երկայնության 46.470: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10
Նարեկ Սարգսյան. «Մարդիկ կան՝ բողոքում են, բայց…». «Հրապարակ»
«Հին Էրիվան» նախագծի իրականացման տարածքում, որն ընդգրկում է Բուզանդի, Արամի, Տերյան փողոցների մի մասը, հիմնականում միահարկ հին, կիսախարխուլ տներ կան, որոնցում մարդիկ են ապրում։ Հարցին՝ նախագծի իրականացման ժամանակ այդ մարդկանց ի՞նչ է սպասվում, արդյոք նրանց բնակարանների դիմաց պատշաճ փոխհատուցում կտրվի՞, քանզի մտավախություն կա, որ Հյուսիսային պողոտայի ու Փոքր կենտրոնի այլ բնակիչների նման նրանք եւս կոպեկներով
Ֆանտաստիկ հնարք՝ սեղանի թենիսում (տեսանյութ)
Սեղանի թենիսում փոքր ռակետի վարպետներն անհավանական հարվածներ են կատարում՝ անակնկալի բերելով մրցակցին: Բայց այս ասիացու արածը ֆանտաստիկայի ոլորտից է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Անհանդուրժողականության միսն ու արյունը. «Ժամանակ»
Այսօր Մոսկվայում վերջին հրաժեշտը կտան անցյալ շաբաթավերջին Մոսկվայում, Կրեմլի հարևանությամբ զբոսնելիս գնդակահարված Պուտինի իշխանության հայտնի քննադատ, այսպես ասած` ոչ համակարգային արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Բորիս Նեմցովին: Սպանությունն իրավամբ ցնցել է ողջ աշխարհը: Աշխարհը ուղղակի կամ անուղղակի մեղադրում է ՌԴ իշխանություններին, ՌԴ իշխանությունները հայտարարում են, որ սպանությունն իրենց դեմ էր: Այսպես, թե այնպես, տեղի ունեցածը չափազանց
Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Արսեն Կարապետյանը
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: Նշված խախտումների արդյունքում, ՊԲ արևելյան ուղղությամբ
Պետրոս Մակեյան. «Վճռական պահին մի հատ փխկ արեցին, իրենք փախան». «Հրապարակ»
ՀԱԿ առաջնորդի կողմից պիտակավորված մյուս «մարգինալը»՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, ընդդիմության թափուր տեղը լրացնելու, առաջիկայում զանգվածային միջոցառումների ձեռնամուխ լինելու հարցին հակադարձեց հետեւյալ հարցադրումով. «Անցած տարվա մարտի 1-ից հետո, բացի Գագիկ Ծառուկյանի հետ հրավիրած հանրահավաքներից, ՀԱԿ-ը քանի՞ անգամ է հանրահավաք արել, ոչ մի, չէ՞, հիմա իրենք որ բլեֆի համար էդ օրերը վերցրել են, դա
Սան Ֆրանսիսքոյի Մէջ Հազար Հայորդիներ Յիշատակի Քայլարշաւ Կատարեցին
ՍԱՆ ՖՐԱՆՍԻՍՔՕ.– Շուրջ հազար հայորդիներ անցեալ Շաբաթ, 28 Փետրուարին, մասնակցեցան Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի ոգեկոչական քայլարշաւին: Քաղաքի յայտնի Կոլտըն Կէյթ կամուրջի երկայնքով կատարուած քայլարշաւը կազմակերպուած էր «Վարդանի ասպետներ» կազմակերպութեան Սան Ֆրանսիսքոյի մասնաճիւղին կողմէ՝ համագործակցաբար գաղութին մէջ Ապրիլեան ձեռնարկները համակարգող Հարիւրամեակի միացեալ մարմինին: «Սան Ֆրանսիսքօ Էքզամինըր» թերթը, անդրադառնալով քայլարշաւին՝ մէջբերած է մասնակիցներէն Ալեքս Պաստեանի հետեւեալ խօսքը. «Մենք
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
Մարտի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր
Ո՞ր ծրագիրն է հանճարեղ
Կիրակի օրը հնչեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հերթական ելույթը: Նախ ասեմ, որ Ցեղասպանության հարցում ես ճիշտ նրա նման եմ մտածում, եւ դա բազմիցս ասել եմ: (Ի դեպ, հետաքրքիր է՝ էլ ովքե՞ր են այդպես մտածում, բայց լռում են): Սակայն դա այլ թեմա է, որին արժե առանձին անդրադառնալ: Ելույթի հիմնական թեման, իհարկե, ուղերձներն էին, որոնց հասցեատերերը
Միջադեպ Վանաձորի ներքաղաքային տրանսպորտում
Ոչ մեկի համար գաղտնիք չէ որ Վանաձորի ներքաղաքային տրանսպորտում այսօր առկա են մի շարք խնդիրներ, որոնց մեջ է մտնում նաև ներքոհիշյալ տեսակի վարորդների ծխելը, խմելը, անհարգալից վերաբերմունքը ուղևորների նկատմամբ, բայց այս դեպքում շեշտը ուզում ենք դնել բնակիչ համայնքապետարան համագործակցության վրա, որը բերել է խնդիրների ուղղությամբ քայլեր ձեռնարկելուն ու լուծմանը: ՈՒզում ենք հիշեցնել, որ համայնքային խնդիրների
Նիկոլայ Բաղդասարյան. «Վերաքննիչ բողոք ներկայացնելը բացասական կերպով կանդրադառնա ե՛ւ տուժող կողմի, ե՛ւ Վարդան Պետրոսյանի վրա»
Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով՝ վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո տուժող կողմը ապահովագրական ընկերությունից չի կարող ստանալ իրեն հասանելիք գումարը Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը մարտի 2-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել: Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հետ: Նա համարում է, որ վերաքննիչ բողոք ներկայացնելը բացասական կերպով կանդրադառնա ե՛ւ տուժող կողմի,
Վռամ Խոջագորյան. «Ադրբեջանին խաղաղ իրավիճակը ձեռնտու չէ»
Վռամ Խոջագորյանի կարծիքով՝ Հայաստանը ստեղծված իրավիճակից հաղթող է դուրս գալու
Փոխգնդապետ Արտակ Աղեկյանը զոհվել է՝ փորձելով փրկել 20-ամյա զինծառայողի կյանքը. NEWS.am
Փետրվարի 28-ին ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված զինծառայող, փոխգնդապետ Արտակ Աղեկյանը զոհվել է՝ փորձելով փրկել 20-ամյա Հայկ Բարոյանի կյանքը, ինչը, ցավոք, նրան չի հաջողվել, փոխարենը Արտակը փրկել է երեք հոգու կյանք: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, NEWS.am-ին հայտնեց Արտակ Աղեկյանի քրոջ ամուսինը՝ Ահարոն Խաչատրյանը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ` NEWS.am-ի կայքում
«Պետք է դադարենք իրար քննադատել». Նախկին ՀԱԿ անդամը՝ առաջին նախագահի ելույթի մասին
Նախկին ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը ընդդիմությանն ուղղված առաջին նախագահի բնորոշումները համարում է այս ժամանակահատվածի ճիշտ բնութագիր: «Չգիտեմ՝ ով ինչ է ասել, որ ընդդիմադիրը ինչպես է ընկալել, բայց առաջին նախագահը քաղաքական դաշտի իրական պատկերն է ներկայացրել, թե ինչ ունենք այսօր, ով ինչպես ցանկանում է թող ընկալի»,- Aravot.am-ին ասաց Գուրգեն Եղիազարյանը: Մեր դիտարկմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի քննադատության
Զարուհի Փոստանջյան. «Դատախազը միանշանակ անգործություն է թույլ տվել»
Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ Վալերի Պերմյակովի՝ ապօրինի սահմանը հատելու փորձ կատարելու փաստի առթիվ քրեական գործ հարուցված չէ
«Որտե՞ղ եք տեսել, որ թիրախավորում ենք ընդդիմությանը». Առաջին նախագահի խոսքերը աղավաղո՞ւմ են
ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանի համոզմամբ, 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի հեգնել ու ծաղրել ընդդիմադիր ուժերին, երբ երեկ Ազատության հրապարակում ներկայացնում էր ընդդիմության կոդավորված ստրատեգիական պլանը: Հիշեցնենք, ըստ Լեւոն Տեր- Պետրոսյանի, այդ պլանը Բեռլինի գրավումից ավելի հանճարեղ պլան է. «Դավալուից ցախավելը հեծած, 1+1 քայլերգը շուրթերին, Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ հասնել Ազատության հրապարակ, ինքնահռչակվել որպես նոր
Սումգայիթի ջարդերի 27-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում
Մարտի 1-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի ունեցավ 1988թ. Սումգայիթի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Աջարիայի հայ համայնքի կողմից: Սուրբ պատարագի ավարտից հետո աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանն անցկացրեց Սումգայիթի անմեղ զոհերի ոգեկոչման կարգ, որին հաջորդեց եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ տեղի ունեցած պսակի
Զարուհի Փոստանջյանը դատարանում վիճարկում է Ավետիսյանների գործով Գեւորգ Կոստանյանի անգործությունը
Այդ գործով հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 3-ին
Աշտարակի անհատ աշխատող տաքսու վարորդները իրենց հարցադրումները ներկայացրին մարզպետին
Մարտի 2-ին Արագածոտնի մարզպետարան էին ժամանել Աշտարակի անհատ աշխատող տաքսու վարորդները: Նրանց ընդունեց մարզպետ Սարգիս Սահակյանը եւ լսեց ոլորտում կատարված փոփոխությունների վերաբերյալ տաքսու վարորդների անհամաձայնության մասին: Մարզպետը տվեց համապատասխան պարզաբանումներ եւ առավել մանրամասն քննարկումների համար պայմանավորվեց հրավիրել ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության մասնագետներին: Խոստացված հանդիպումը կայացավ երեկոյան ժամը 17.30-ին, մարզպետարանի դահլիճում: Ավելի քան 100 տաքսու
Իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնն ասել է, թե Իսրայելում տեղյակ չեն Ղարաբաղի մասին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին: Նրան ուղեկցել է գրող, հրապարակախոս Զորի Բալայանը: Նախագահը ողջունել է հյուրին, ընդգծելով, որ ուրախ է Երևանում կրկին հանդիպելու հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին: Սերժ Սարգսյանը կարևորել է հատկապես 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, մեր ժողովրդի բարեկամների այցելությունները Հայաստան, նաև մասնակցությունը ցեղասպանության անմեղ


















































