Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է հանրապետականը հաղթում ընտրություններում «Ա1+»

Մարտ 03,2015 11:13 Share

Հանրապետականին քննադատող ՀԱԿ որոշ գործիչների ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը հիշեցնում է 90-ականների իրենց իշխանության տարիները. «Երեւանի փողոցներում քայլելն ակնհայտորեն վտանգ էր։ Ես ինքս ուսանող եմ եղել, հատուկ զգուշացնում էին, որ ոսկյա զարդերով չշրջեք Երեւանում հատկապես երեկոյան ժամերին»։

Ըստ Հովհաննես Սահակյանի, տեղին է, որ Հանրապետականին քննադատող նախկին իշխանություններին հիշեցնեն իրենց կառավարման տարիների թերի կողմերը։ Թող չմոռանան անցյալը, եթե նույնիսկ կրթվել են ու փոխվել են. «Բայց առնվազն էն փորձը, որը կա իրենց կառավարման տարիներին, մեզ հուշում է մեկ այլ բան՝ որ կառավարման առումով անհաջողակ են»։

Հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ Վահրամ Մկրտչյանը հիշում է 95 թվականի Սահմանադրության հանրաքվեն։ Ինքը ԱԺՄ անդամ էր եւ այն ժամանակ քարոզում էր «ոչ» ասել ՀՀՇ-ական սահմանադրության նախագծին։ Ասեցին, բայց չօգնեց. «Այո, 95-ին ես վստահեցնում եմ, որ Սահմանադրությունը կեղծվել է»։

Պարոն Մկրտչյանը զարմանում է, որ Հայ Ազգային Կոնգրեսն այսօր աղմկում է Հանրապետական իշխանության բացթողումների դեմ, հլը թող նրանք նայեն 95-96 թվականների համատարած բռնությունների ուղղությամբ, երբ, ըստ պատգամավորի, նախագահի ընտրություններում հաղթեց Վազգեն Մանուկյանը եւ աննախադեպ բռնություններ կիրառվեց ժողովրդի հանդեպ։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031