Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. «Վճռական պահին մի հատ փխկ արեցին, իրենք փախան». «Հրապարակ»

Մարտ 03,2015 10:34

ՀԱԿ առաջնորդի կողմից պիտակավորված մյուս «մարգինալը»՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, ընդդիմության թափուր տեղը լրացնելու, առաջիկայում զանգվածային միջոցառումների ձեռնամուխ լինելու հարցին հակադարձեց հետեւյալ հարցադրումով. «Անցած տարվա մարտի 1-ից հետո, բացի Գագիկ Ծառուկյանի հետ հրավիրած հանրահավաքներից, ՀԱԿ-ը քանի՞ անգամ է հանրահավաք արել, ոչ մի, չէ՞, հիմա իրենք որ բլեֆի համար էդ օրերը վերցրել են, դա ի՞նչ է տալիս։ Հանրահավաքները պետք է նպատակային լինեն, ունենան քաղաքական օրակարգ, ոչ թե ընդդիմության դեմ պայքարելու համար լինեն։ Ես միշտ ասել եմ՝ ոչ իշխանական եռյակը պետք է ընդդիմադիր դաշտից դուրս մղվի»։

Փաստորեն՝ Ձեր ցանկությունը կատարվեց, ժամանակավորապես հայտարարեցին դուրս մղվելու մասին, ինչո՞վ են լցնելու այդ ժամանակահատվածը։ «Իմ կարծիքով, իրոք հասարակության շրջանում մեծ պահանջարկ կա վարչախմբից ազատվելու, բայց պետք է քաղաքական ճիշտ հաշվարկներ արվեն, որ վճռական պահին չփախչեն, թե չէ իրենց դեպքում վճռական պահին մի հատ փխկ արեցին, իրենք փախան: Դրա համար պետք է բոլոր հաշվարկները կատարվի, նոր հրապարակ դուրս բերվի ժողովրդին, հակառակ դեպքում բերես, որ ի՞նչ անես»։

Մակեյանը, ի տարբերություն Սեֆիլյանի, ով իշխանություններից դժգոհ քաղաքացիներին ապրիլի 24-ին է փողոց հրավիրում, կողմ չէ այդ օրը ներքաղաքական միջոցառումներ անցկացնելուն։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031