Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսությունը հաստատուն գլորվում է անդունդը. «Ժողովուրդ»

Մարտ 03,2015 11:42

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարի պետական բյուջեի եկամուտները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են երկուսուկես տոկոսով։ Անցած տարվա հունվարին պետական բյուջեի եկամուտները կազմել են 80 միլիարդ 278 միլիոն 500 հազար դրամ։ Այս տարի այդ ցուցանիշը կազմել է 78 միլիարդ 283 միլիոն 700 հազար դոլար։

Կտրուկ նվազել են «այլ եկամուտներ» տողով մուտքերը՝ 2014-ի առաջին ամսում եղել է 7 միլիարդ 133 միլիոն դրամ, իսկ այս տարի նվազել է մինչեւ 2 միլիարդ 532 միլիոն դրամ։

Պետբյուջեի եկամուտների նվազման պայմաններում զգալի ավելացել են ծախսերը, այսպես՝ ընդհանուր ծախսերը կազմել են 57 միլիարդ 994 միլիոն դրամ, որը նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 21,5 տոկոսով։

Ի դեպ, երբ առանձին ոլորտներով ենք դիտարկում պետբյուջեի ծախսերի ավելացման ուղղությունները, ապա տեսնում ենք, որ հասարակական կարգի պահպանման ծախսերն այս տարվա հունվարին, նախորդ տարվա համեմատ, աճել են 37 տոկոսով։ 2014-ի հունվարին հասարակական կարգի պահպանության դասակարգման ներքո ծախսերը կազմել են 3 միլիարդ 793 միլիոն դրամ, այս տարի այդ ցուցանիշը հասել է մինչեւ 5 միլիարդ 201 միլիոն դրամի։

Այս տարվա առաջին ամսում Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 6,3 տոկոսով։ Գումարային արտահայտությամբ այս հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 87 միլիարդ 42 միլիոն դրամ։ Ի դեպ, արդյունաբերության անկումը հիմնականում արձանագրվել է էլէներգիայի՝ 23 տոկոս անկման պատճառով։ Փոքր՝ կես տոկոս, անկում է արձանագրվել նաեւ «մշակող արդյունաբերության» ճյուղում։ Այս ճյուղն, ի դեպ, կազմում է Հայաստանի ընդհանուր արդյունաբերության 56 տոկոսը։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031