1990-ականների վերջին, մասնավորապես՝ 1997 թվականին, երթ Երեւանի քաղաքապետն էր Վանո Սիրադեղյանը, լույս աշխարհ եկած փոքրիկների մայրերին նրա անունից ու ստորագրությամբ տրամադրվել են նորածինների նպատակային ավանդի գրքույկներ՝ երեխաների 18 տարին լրանալուց հետո այդ գումարը ստանալու պայմանով։
Գումարը, որը կազմել է 10 դոլար, ավանդադրվել է «Կրեդիտ-Երեւան» բանկում տարեկան 24 տոկոս տոկոսադրույքով։ Այսօր, սակայն, այդ բանկը գոյություն չունի, եւ երբ քաղաքացիները փորձում են գնալ ավանդադրված գումարի ետեւից, բախվում են փակ դռների։ Իրենց հասանելիքը վճարողներին գտնելու փնտրտուքում պատահում է նաեւ, որ այսպիսի պատասխան են լսում՝ «Գնացեք Վանոյին գտեք, նրանից էլ պահանջեք»։
Վանո Սիրադեղյանին որոնելու փոխարեն, ՛դիմեցինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Այստեղից պատասխանեցին, որ նման ավանդի վերադարձման ծրագիր չկա, ու վերջ։
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ երաշխիք կա, որ այսօր էլ նույն սկզբունքով ավանդադրվող գումարները 18 տարի անց ստանալ ցանկացողներին չեն հորդորելու՝ Սերժին գտեք ու նրանից պահանջեք։ Հիշեցնենք, որ գործող կառավարությունը երրորդ եւ չորրորդ երեխայի համար հատկացնում է 1 միլիոն դրամ, իսկ հինգերորդից սկսած 1.5 միլիոն, բայց համալրում ունեցած ընտանիքները կանխիկ կարող են ստանալ այդ գումարի 500 հազարը միայն, իսկ մնացածը, որպես դրամագլուխ, ավանդադրվում է բանկում։ Եվ ահա՝ սոցհարցերի նախարարությունը դժվարանում է 18 տարի հետոյի համար որեւէ երաշխիք տրամադրել։
Կարդացեք նաև
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում


















































