Լրահոս
Օրվա լրահոսը

Անհանդուրժողականության միսն ու արյունը. «Ժամանակ»

Մարտ 03,2015 10:43

Այսօր Մոսկվայում վերջին հրաժեշտը կտան անցյալ շաբաթավերջին Մոսկվայում, Կրեմլի հարևանությամբ զբոսնելիս գնդակահարված Պուտինի իշխանության հայտնի քննադատ, այսպես ասած` ոչ համակարգային արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Բորիս Նեմցովին: Սպանությունն իրավամբ ցնցել է ողջ աշխարհը:

Աշխարհը ուղղակի կամ անուղղակի մեղադրում է ՌԴ իշխանություններին, ՌԴ իշխանությունները հայտարարում են, որ սպանությունն իրենց դեմ էր: Այսպես, թե այնպես, տեղի ունեցածը չափազանց մտահոգիչ է, այդ թվում և` Հայաստանի համար, նկատի ունենալով մի քանի էական հանգամանքներ:

Նախ Ռուսաստանն ահռելի ազդեցություն ունի Հայաստանի վրա, և այն, ինչ տեղի է ունենում այդ երկրում, այսպես, թե այնպես ազդեցություն է թողնում Հայաստանի վրա: Սա նշանակում է, որ Նեմցովի սպանությունը միանշանակ դատապարտելի լինելով առաջին հերթին մարդկային բարոյականության և իրավականության տեսանկյունից, լինելով առաջին հերթին մարդկային ողբերգություն` նաև պետք է հանդիսանա լրջագույն դիտարկման նյութ հասկանալու համար, թե Ռուսաստանում առկա ինչ իրավիճակի և հնարավոր ինչ զարգացումների հետ գործ ունենք մենք, ինչ ուղղությամբ է գնում մեր երկրի վրա ահռելի ազդեցություն ունեցող այդ պետությունն ու ինչ վտանգներ ու ռիսկեր կան մեզ համար:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031