Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյան. «Մարդիկ կան՝ բողոքում են, բայց…». «Հրապարակ»

Մարտ 03,2015 10:54

«Հին Էրիվան» նախագծի իրականացման տարածքում, որն ընդգրկում է Բուզանդի, Արամի, Տերյան փողոցների մի մասը, հիմնականում միահարկ հին, կիսախարխուլ տներ կան, որոնցում մարդիկ են ապրում։ Հարցին՝ նախագծի իրականացման ժամանակ այդ մարդկանց ի՞նչ է սպասվում, արդյոք նրանց բնակարանների դիմաց պատշաճ փոխհատուցում կտրվի՞, քանզի մտավախություն կա, որ Հյուսիսային պողոտայի ու Փոքր կենտրոնի այլ բնակիչների նման նրանք եւս կոպեկներով ուղղակի կվտարվեն իրենց բնակարաններից, Նարեկ Սարգսյանը փորձեց հանգստացնել՝ հույս հայտնելով, որ չի կարծում, թե ոչ պատշաճ փոխհատուցման խնդիրներ կառաջանան։

«Նախ պետք չի էդ «ոչ պատշաճը» հիմք ընդունել, որովհետեւ շատ դեպքերում մարդիկ կան՝ բողոքում են, բայց մենք գիտենք, որ էդ մարդիկ հարյուրավոր անգամ ստացել են, յուրաքանչյուրի, էսպես ասեմ, ազնվությանը չպետք է թողնել, բայց էսօր օրենքով կարգավորված է, եւ խնդիրը դրա մեջ չի, խնդիրն ուղղակի վստահելի քայլերի մեջ է, ուստի մարդկանց առաջարկվելու է ե՚ւ կոնկրետ պատրաստի բնակարան՝ արդեն կառուցված, պատրաստ, ե՛ւ առաջարկվելու է նաեւ դրամական փոխհատուցում»,- եզրափակեց նախարար Սարգսյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031