Լրահոս
Օրվա լրահոսը

Սան Ֆրանսիսքոյի Մէջ Հազար Հայորդիներ Յիշատակի Քայլարշաւ Կատարեցին

Մարտ 03,2015 10:29

ՍԱՆ ՖՐԱՆՍԻՍՔՕ.– Շուրջ հազար հայորդիներ անցեալ Շաբաթ, 28 Փետրուարին, մասնակցեցան Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի ոգեկոչական քայլարշաւին:

Քաղաքի յայտնի Կոլտըն Կէյթ կամուրջի երկայնքով կատարուած քայլարշաւը կազմակերպուած էր «Վարդանի ասպետներ» կազմակերպութեան Սան Ֆրանսիսքոյի մասնաճիւղին կողմէ՝ համագործակցաբար գաղութին մէջ Ապրիլեան ձեռնարկները համակարգող Հարիւրամեակի միացեալ մարմինին:

«Սան Ֆրանսիսքօ Էքզամինըր» թերթը, անդրադառնալով քայլարշաւին՝ մէջբերած է մասնակիցներէն Ալեքս Պաստեանի հետեւեալ խօսքը. «Մենք այս երթը կը կատարենք ոչ միայն Հայոց Ցեղասպանութեան, այլեւ բոլոր ցեղասպանութիւններու զոհերու յիշատակին: Միայն ցեղասպանութիւններու ճանաչման եւ դատապարտման միջոցաւ կրնան սպիանալ մարդկութեան վէրքերը»:

asbarez.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031