Լրահոս
Օրվա լրահոսը

Երեմ Սարգսյան. «Պերմյակովի հետ առաջին անգամ քննչական գործողություն կարողացել են կատարել բավականին ուշ». «168 ժամ»

Մարտ 03,2015 11:49

Հարցին՝ Վալերի Պերմյակովից վերցվե՞լ են փորձանմուշներ՝ պարզելու համար՝ արդյոք մարմնի կամ հագուստի վրա առկա՞ են կրակոցի արգասիքներ, ՀՀ Քննչական կոմիտեից պատասխանել են. «Կրակոցին բնորոշ վառոդի, մրի արգասիքներ հայտնաբերելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում Վալերի Պերմյակովի մարմնից և հագուստից փորձանմուշներ չեն վերցվել, քանի որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները Վ. Պերմյակովի հետ քննչական գործողություններ կատարելու հնարավորություն են ունեցել դեպքից 9 օր անց»։

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը պատասխանելով հարցին՝ արդյոք որևէ կերպ կարո՞ղ է քննության վրա ազդեցություն ունենալ այն հանգամանքը, որ կրակոցի արգասիքներ հայտնաբերելու նպատակով Վալերի Պերմյակովի մարմնից փորձանմուշներ չեն վերցվել, ասաց. «Բնականաբար, մենք էլ, ի սկզբանե ուշադրությամբ ծանոթանալով փորձաքննությունների որոշումներին, փորձում էինք տեսնել՝ նման նմուշներ վերցվե՞լ են, թե՞ ոչ, դրանց կապակցությամբ նշանակվե՞լ է փորձաքննություն, թե՞ ոչ։ Ի վերջո, նման որոշման չծանոթացանք, ինչը նշանակում է, որ նման նմուշներ չեն վերցվել, այլապես պետք է համապատասխան փորձաքննություն նշանակվեր, մենք էլ պետք է ծանոթանայինք փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը։ Այստեղ խնդիրը հետևյալն է։ Ինչպես բոլորիս հայտնի է, Վալերի Պերմյակովի հետ առաջին անգամ քննչական գործողություն կարողացել են կատարել բավականին ուշ՝ դեպքից բավական օրեր անց, և այդ առումով պետք է նշեմ, որ արգասիքներն այդքան երկար չեն պահպանվում։ Ժամանակի ընթացքում այդ արգասիքներն անհետանում են։ Հետևաբար՝ այդ փուլում, ըստ էության, արդեն իսկ անիմաստ էր, բայց այդ գործողությունը բավական էական եմ համարում, քանի որ դրա միջոցով ևս մեկ ապացույց ձեռք կբերվեր, եթե նրա մարմնի վրայից արգասիքներ հայտնաբերվեին՝ կունենայինք ևս մեկ ապացույց, որ նա, ըստ էության, առնչություն ունի այս դեպքին»։

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031