Օրերս «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում 2008 Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, կարծիք էր հայտնել, թե Մարտի 1-ի գործով ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի կողմից վերսկսված քննության պատճառը ՄԱԿ-ի հարցապնդումներն են ՀՀ իշխանություններին՝ կատարված հանցագործության բացահայտմանն ուղղված ջանքերի շուրջ։ Տիկին Ալլան առավել քան համոզված էր, որ Մարտի 1-ի գործին կրկին ընթացք տալու իշխանությունների քայլերը զուտ իմիտատիվ են։
Պարզվում է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի զեկուցողի կողմից իրապես եղել են, ընդ որում, ոչ մեկ անգամ նման հարցապնդումներ, որոնք, սակայն, ՀՀ իշխանությունները թողել են անպատասխան։ Միայն անցյալ տարվա ընթացքում եղել են երկու այդպիսի նամակներ, որոնցից վերջինում արդեն ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին ստիպված է եղել պաշտոնապես «ափսոսանք հայտնել» առ այն, որ ՀՀ իշխանությունները հարկ չեն համարում պատասխանել։
Ասել է թե՝ սին են տիկին Ալլայի հույսերը, թե ՀՀ իշխանությունները կարող են Մարտի 1-ի բացահայտմանն ուղղված անգամ իմիտատիվ քայլեր անել՝ ՄԱԿ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին ինչ-որ բաներ ցույց տալու անհրաժեշտությունից ելնելով։ Հայաստանի իշխանությունները վաղուց արդեն նման խնդիր չունեն։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի


















































