Օրվա լրահոսը

Խարդախները սովորել են գողություն անել Apple Pay վճարային համակարգի միջոցով

ԱՄՆ-ում խարդախներն օգտագործում են Apple Pay վճարային համակարգը թանկարժեք իրեր գողանալու համար։ Guardian-ը գրում է, որ խոսքը չի գնում Apple Pay համակարգի անվտանգությունը շրջանցելու մասին։ Փոխարենը խարդախներն օգտագործում են արդեն գողացված անձնական տվյալներ, որից հետո կցում են դրանք իրենց սմարթֆոնին ու սկսում գնումներ կատարել։ Հանցագործները հիմնականում այս ճանապարհով գնումներ են կատարում օնլայն խանութներից, այնուհետև վերավաճառում

Սննդային թունավորում չի հայտնաբերվել

2015թ. մարտի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովասար համայնքի 4 բնակիչներ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Գեղարքունիքի մարզային կենտրոնի աշխատակիցները, փաստը հայտնի դառնալուց անմիջապես հետո, պարզել են պատահարի հանգամանքները: Ըստ այդմ՝ նշված հիվանդների մոտ սննդային թունավորում չի ախտորոշվել: Նրանք համապատասխան

Դատարանը մերժեց Զարուհի Փոստանջյանի բողոքն ընդդեմ գլխավոր դատախազի

Բողոքող կողմը խոստանում է գլխավոր դատախազին Վերաքննիչ դատարան տանել

Ռուստամ Գասպարյան. «Եվ Ծառուկյանը, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ պատրաստ չեն պայքարի». Ա1+

ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը, որը ոչ պաշտոնական տեղեկություններով արդեն լքել է կուսակցությունը, հիասթափված է քաղաքական զարգացումներից. «Ճիշտն ասած, ավելին էինք սպասում»,- ասում է Ռուստամ Գասպարյանը։ Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի, արյունահեղության մասին կուսակցությունը պատկերացում չուներ, երբ համազգային շարժում էր ծավալում. «Չէինք պատկերացնում, որ ամեն ինչի կգնար իշխանությունը եղածը պահելու համար»։ Ինքը չգիտի, թե իշխանությունն ինչ է ասել Ծառուկյանին,

Կոնդեցիների շենքի շինարարությունը կտևի մեկուկես տարի

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հերթական հանդիպումը Երևանի Կոնդ թաղամասի բնակիչների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել «Դվին» հյուրանոցի հարևանությամբ գտնվող կոնդեցիների համար նախատեսված կիսակառույցի տարածքում, նպատակ ունենալով փաստել տարիներ առաջ առկախված շինարարության մոտակա մեկնարկի մասին: Հանդիպման ընթացքում Ն. Սարգսյանը կոնդեցիներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացված և իրականացվելիք քայլերի հերթականությունը՝ այն է՝ շինարարական կազմակերպության ընտրության

Զարուհի Փոստանջյան. «3 նախագահներին կտայի 41 հազար դրամ եւ մի փոքր խրճիթ ու կասեի՝ ապրի այստեղ»

Իշխող ուժն այն ուժն է,որը աշխարհով մեկ հայտարարում է, որ առաջին, երկրորդ նախագահն էլ այսօր էլ խիստ պահանջված են հասարակական, քաղաքական կյանքում: Սա է մեխը: Մնացած բոլոր հարցադրումներն իրավունք ունեն գոյության: Մեխը նա է, որ հայոց պետականությունը թեւակոխել է մի փուլ, որ անձնական հարաբերությունները, կշտամբանքները երկրորդ պլան են տեղափոխվում»,- «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության

«Բարգավաճած» Իջեւանում ավագանու ԲՀԿ անդամ ոչ մի թեկնածու չկա

Դա Վարդան Ղալումյանի համար խնդիր չէ

Իրաքի Մոսուլի թանգարանի դեմ իրականացված ահաբեկչական գործողությունների վերաբերյալ

Իրաքի Մոսուլի թանգարանի դեմ իրականացված ահաբեկչական գործողությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել ԻԿՕՄՕՍ-ի /Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդ/  նախագահ Գուստավո Արաոզը. « Իսլամական պետության նպատակն է հրապարակավ տարածել իրենց` օր օրի աճող դաժանությունն ընդդեմ մարդկության:  ԻԿՕՄՕՍ-ը չի կարող լուռ վկան լինել այս կամայական և չարդարացված ոչնչացման` ընդդեմ անհատների, հասարակության և մշակութային ժառանգության: Հաշվի

Բողոքի ակցիա կատարողը դատավորին ինքնաբացարկ էր հայտնել՝ իրավաբանական բաժնի պետի ընկերը լինելու հիմքով

ՀՀ ոստիկանությունը հայց է ներկայացրել Աստղիկ Խաչատրյանի դեմ՝ նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին։ Դատարանը պահանջը բավարարել էր եւ 50 000 դրամ տուգանքի դատապարտել Ա.Խաչատրյանին: Ոստիկանները հայտնել էին, թե 2014 թ.փետրվարի 14-ին, ժամը 11.30-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Բաղրամյան -26 հասցեում գտնվող` ՀՀ նախագահի նստավայրի մոտ, հասարակական

Ստենդֆորդի համալսարանը կհովանավորի ուսանողներին, որ միանան Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը Ստամբուլում

Ստենդֆորդի գլոբալ հետազոտությունների բաժինը, Մարդու իրավունքների Հանդա կենտրոնի, Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի եւ Իսլամական հետազոտությունների Աբբասի ծրագրի հետ համատեղ որոշել են հովանավորել երեք Ստենդֆորդի ուսանողների, որ մասնակցեն Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը Ստամբուլում: Այս մասին տեղեկանում ենք համալսարանի մամուլի հաղորդագրությունից: «Մենք ուրախ ենք, որ Ստենդֆորդի համալսարանը կաջակցի «2015 ծրագրի» ջանքերին, որով աջակցություն է

Կրոնի պատմություն, թե՞ քարոզչություն

Հակոբ Սանասարյան. «այս առարկայով մոլորեցնում են երեխային, խաթարում նրա բանականությունն ու տրամաբանությունը». Երկու տարի առաջ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի հանձնարարականը հայաստանյան դպրոցներից «Հայոց եկեղեցու պատմության» պարտադիր ուսուցումը հանելու և այն կամավոր դարձնելու վերաբերյալ, չնայած մերժվեց  կառավարության կողմից, սակայն այս հարցի շուրջ քննարկումները դեռ չեն հանդարտվում: Դեռ անցյալ տարի, ի պատասխան ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին,

Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի և Ուկրաինայի միջև ռեադմիսիոն համաձայնագրի կնքման վիճակը

2015թ. մարտի 3-ին Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան այցելեց ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայություն: Նրան ուղեկցում էր հյուպատոս Վալենտին Կուզիչկինը: Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի և Ուկրաինայի միջև ռեադմիսիոն համաձայնագրի կնքման վիճակը, երկուստեք նշվեց, որ փաստաթղթի տեքստի համաձայնեցման գործընթացը ավարտված է և պայմանավորվածություն ձեռք բերվեց հնարավորինս արագ ձեռնամուխ լինել դրա ստորագրմանը: Դեսպան Ի.Կուխտայի

Գալուստ Սահակյան. «Մենք թոշակի գնացողը չենք»

Ուրեմն նշանակում է, որ մեր պատմության մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանը որեւէ դերակատարում չի՞ ունեցել: Ինչպե՞ս ժողովուրդը հետեւեց Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչերին, ինչպե՞ս անկախացանք, ինչպե՞ս պատերազմը հաղթեցինք: Այս ամեն ինչը եղել է, չէ՞:

Պռոշյանում հնչած կրակոցների առաջին վարկածը

Aravot.am-ի տեղեկություններով, Պռոշյան գյուղում այսօր հնչած կրակոցներից հետո լայնամասշտաբ միջոցառումներ են ոստիկաններն իրականացնում ճանապարհներին, մասնավորապես, Երեւան մտնող ճանապարհին: Ստուգվում են ավտոմեքենաները, վարորդները: Ըստ մեր աղբյուրի, ոստիկանների կողմից որոնվող  անձը Պռոշյան գյուղի բնակիչ է: Ըստ նախնական տեղեկատվության, ոստիկաններին հայտնի է կրակոցներ արձակած անձի ինքնությունը եւ նրա մեքենայի մակնիշը: 1982թ. ծնված  Արման Թադեւոսյանը, վարկածներից մեկի համաձայն, ավտոմեքենան

Պուտին: Ռուսաստանի եւ Բելառուսի միասնական պետությանը ԵՏՄ-ն չի փոխարինի

«Նախորդ տարիներին շատ աշխատանք է կատարվել: Նկատի ունեմ Ղազախստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի ընդհանուր շուկայի ստեղծումը, Եվրասիական տնտեսական տարածքի ստեղծումը»,- այս մասին, ըստ Rosbalt.ru-ի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահը նաեւ հավելել է, որ միասնական պետության շրջանակներում կան որոշ հարցեր, որոշ խնդիրներ, որոնք լուծվում են. «Եվ այս

Փոստանջյանը՝ Քոչարյանին ու Տեր Պետրոսյանին. «Նրանց այդ թոշակի՛ց էլ պետք է զրկել, ամեն ինչից էլ»

«Դուք ուզում եք կարեւորեք ՀՀ նախագահի ինստիտուտը: Ի՞նչ տարբերություն իշխանությունների ճյուղերի միջեւ՝ գործադիր, օրենսդիր, դատական եւ այսքան կարեւորում եք նախագահի ինստիտուտը: Մեկին կարեւորում եք, մյուսին՝ չէ: Ինչո՞վ կարեւոր չեն մեր մնացած կենսաթոշակառուները, որոնց թոշակի չափը հսկայական տարբերություն ունի նախագահի կենսաթոշակից: Ինչո՞ւ եք այսպիսի անարդար մոտեցում ցուցաբերում, ո՞րն է պատճառը, չէ՞ ոչ նրանք դրա կարիքը չունեն:

Յունիբանկը տրամադրում է ավտոմեքենաների տեխնիկական զննման կտրոններ

Ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննման վճարներն այսուհետ կարելի է կատարել  Յունիբանկում: Սահմանված կարգով վճարումները կատարելուն պես` բանկը տեղում հաճախորդին կտրամադրի ավտոմեքենայի տեխնիկական զննության կտրոն: Օրենքով սահմանված  վճարումները ներառում են  համապատասխան տրանսպորտային միջոցի համար սահմանված բնապահպանական վճարը,  տեխնիկական զննության անցկացման համար նախատեսված ծառայության վճարը,  գույքահարկի պարտավորության չափի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու դեպքում` հաշվարկված գույքահարկը, եթե

Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Հակոբյանը վիճեցին. «Ձեր չափով ուրիշներին մի չափեք, չի՛ կարելի»

ԱԺ-ում «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծի  քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու ՀՀԿ պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը վիճեցին: Արծվիկ Մինասյանը նախ դժգոհեց, որ Հակոբ Հակոբյանը «դոշ է տալիս» հատուկ կենսաթոշակ տերմինի համար, մինչդեռ պետք է օրենքում ամրագրել պարգեւավճար

Amnesty International-ը քննադատել է Ադրբեջանում տեղի ունեցող բռնությունները

Եվրոպայի խաղերը առաջին անգամ ընդունելուց առաջ սպառնալիքները, ֆիզիկական բռնությունները եւ կառավարությանը քննադատողների ձերբակալությունները դարձել են Ադրբեջանի ռեժիմի այցեքարտը: Այս մասին հայտնում է «Armensty International» իրավապաշտպան կազմակերպությունը խաղերից 100 օր առաջ, այսօր տարածված նոր զեկույցում: «Իրավունքների պաշտպանության մեղավորություն. Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանները եւ ակտիվիստները ճաղերի հետեւում» անունով զեկույցում ամփոփված են կառավարության քննադատների եւ իրավաբանների հետապնդման, կեղծ

Գիտաժողով  «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության արդի հիմնախնդիրները» թեմայով

Մարտի 3-ին  ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության  (ՏԿԱԻՆ)   ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում  մեկնարկեց «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության արդի հիմնախնդիրները» խորագրով ուսանողական միջբուհական  գիտաժողովը՝ նվիրված Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան: Գիտաժողովի բացման խոսքում  ողջունելով ներկաներին՝  ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց. «Մեր երկիրն  աղետների առումով  խոցելի է, ինչը ոչ միայն պայմանավորված

Կմիավորվեն մի շարք ջրօգտագործողների ընկերություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կայացավ ՀՀ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կարգավորող խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ  Սերգո Կարապետյանը: «Ներկայումս հանրապետությունում գործում են 42 ջրօգտագործողների ընկերություններ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ քննարկումների արդյունքում  որոշվել է, որ ՋՕԸ-երի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ են որոշակի վերակազմավորումներ», – նշեց իր

Պարզաբանում ձուկ-ձկնամթերքի արտահանման վերաբերյալ

Փետրվարի 25–ին զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե ՌԴ պատկան մարմիններն արհեստական խոչընդոտներ են ստեղծում Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն կենդանի ձուկ և ծովամթերք արտահանելու հարցում: Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունից ձուկ-ձկնամթերքի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն վերսկսել է դեռևս 2009թ.-ից: Թվով 24 տնտեսավարող ստացավ արտահանման թույլտվություն, երբ ռուս գործընկերների հետ համատեղ իրականացված շրջայցի

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Մարտի 3-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia  

Կրակոցներ Պռոշյան գյուղում

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասով եւ 235 հոդվածի (ապօրինի կերպով զենքը պահելը, կրելը) հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Այս պահին կա մեկ տուժածի մասին տեղեկատվություն. Կրակոցից տուժածը 33-ամյա Արման Թադեւոսյանն է, որը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ուր նրան վիրահատում

Թերլեմեզյանցիները շուքով նշեցին Թերլեմեզյանի հոբելյանը

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը մարտի 3-ին նշում էր մեծանուն նկարչի և ազգային գործչի 150-ամյակը: Հոբելյանական միջոցառումներին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արվեստագետներ, հյուրեր: Նախագահը նախ շրջեց բարեկարգված քոլեջում , ապա մասնակցեց քոլեջում դասավանդող նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը: Տնօրենի՝ Աննա Մնացականյան-Առուշանյանի ուղեկցությամբ, Սերժ Սարգսյանը ծանոթացավ

Գրականությունը կրկնվելու սովորություն չունի. այսօր Գրողների միջազգային օրն է

«Մենք որքան հարգում ենք մեր մեծ գրողներին, նույնքան թերահավատորեն ենք վերաբերվում ժամանակակիցներին»,- կարծում է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ըստ նրա՝ շատերն այսօր դասականներին են կարդում, մինչդեռ ժամանակակից գրողների գործերը նույնպես պետք է կարդալ. «Յուրաքանչյուր մեծ գրող իր ժամանակի մեջ նոր գաղափարներ է ներմուծում: Հենց սա է գրողի անկրկնելիությունը,- ասում է Հայաստանի գրողների

Արամ Սարգսյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Ուրախների եւ հնարամիտների» ակումբը երիտասարդների համար է» (Տեսանյութ)

«Գիտեք, դա նույն չափի անակնկալ էր, որքան Սերժ Սարգսյանի անկեղծությունը՝ Գագիկ Ծառուկյանի մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ Ձեզ համար շա՞տ անակնկալ էր մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ծաղրը իր նախկին զինակիցների, այդ թվում նաեւ Ձեր մասին: Հիշեցնենք, իր ելույթում ՀԱԿ առաջնորդը հեգնել էր ՀԱԿ-ից

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքը չի կարող արդյունավետ լինել

«Արդյունավետ պայքար մղելու համար պետք է գոյություն ունենար անկախ մարմին: Բայց զգուշավորությամբ ենք միշտ մոտեցել այդ անկախ մարմնի գաղափարին, քանի որ ՀՀ-ի պայմաններում դժվար է իրականացնել այն»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված  «Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհրդի ձևավորման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկմանը հայտարարեց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ

Բացվեց լիբանանահայ լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի  նկարների ցուցահանդեսը

Մարտի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի պատմության թանգարանում բացվեց լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի աբստրակտ լուսանկարների ցուցահանդեսը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի տնօրինությանը՝ հյուրընկալ հարկի ներքո հերթական անգամ Սփյուռքի տաղանդավոր արվեստագետներից մեկին ընդունելու և նրա աշխատանքը ներկայացնելու հնարավորություն ընձեռելու  համար: Այնուհետև նախարարն անդրադարձավ լիբանանահայ լուսանկարչի

Գործարարի ներկայացուցիչը հրաժարվեց «Առավոտի» դեմ հայցից

2013թ.հուլիսին «Հայհիդրոէներգոնախագիծ» ընկերության տնօրեն Սենիկ Ջուլհակյանը իր ներկայացուցիչ՝ փաստաբան Գեղամ Այվազյանի միջոցով դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, «Առավոտ» օրաթերթ-ՍՊ ընկերության՝ հայցվորի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը վիրավորանքի ձեւով արատավորող արտահայտությունների համար ներողություն խնդրելուն, զրպարտության ձեւով  արատավորող տեղեկությունները հերքում պարտավորեցնելու, փոխհատուցում ՝600 000 ՀՀ դրամի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930