Լրահոս
Օրվա լրահոսը

Գրականությունը կրկնվելու սովորություն չունի. այսօր Գրողների միջազգային օրն է

Մարտ 03,2015 17:03
militonyan

«Մենք որքան հարգում ենք մեր մեծ գրողներին, նույնքան թերահավատորեն ենք վերաբերվում ժամանակակիցներին»,- կարծում է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Ըստ նրա՝ շատերն այսօր դասականներին են կարդում, մինչդեռ ժամանակակից գրողների գործերը նույնպես պետք է կարդալ. «Յուրաքանչյուր մեծ գրող իր ժամանակի մեջ նոր գաղափարներ է ներմուծում: Հենց սա է գրողի անկրկնելիությունը,- ասում է Հայաստանի գրողների միության նախագահը,- և եթե պատմությունը կրկնվելու սովորություն ունի, ապա գրականությունը երբեք չի կրկնվում. այն միշտ ժամանակի մտածողության չափանիշներին հարիր տարածքում է»:

Է. Միլիտոնյանը համոզված է, որ գրականությունը դարերով եղել և մնում է հայ ժողովրդի այցեքարտը: Նա վստահ է, որ մենք ունենք և դեռ կունենանք լավ գրողներ:

ՀԳՄ նախագահը տեղեկացրեց, որ առաջիկայում գրքին և գրականությանը նվիրված մի շարք միջոցառումներ են նախատեսված, այդ թվում՝ Մանկական գրքի շաբաթը, որը կմեկնարկի մարտի 26-ից:

Իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ շուտով Գերմանիայում գերմաներենով լույս կտեսնի Եղեռնի զոհ դարձած 11 հայ մեծանուն գրողների՝ Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի և այլոց ստեղծագործությունների ընտրանին, որը կտպագրվի նաև ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն: Է. Միլիտոնյանի խոսքով՝ ցանկություն կա այս գրողներին նաև Նոբելյան մրցանակի ներկայացնելու:

ՀԳՄ նախագահը վստահ է, որ նման նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն. «Մեր դասական գրողների՝ Ցեղասպանության թեմայով գործերի մի մասը ևս պետք է վերահրատարակվի, թարգմանվի»,- հավելեց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031