Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտաժողով  «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության արդի հիմնախնդիրները» թեմայով

Մարտ 03,2015 17:18

Մարտի 3-ին  ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության  (ՏԿԱԻՆ)   ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում  մեկնարկեց «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության արդի հիմնախնդիրները» խորագրով ուսանողական միջբուհական  գիտաժողովը՝ նվիրված Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան:

Գիտաժողովի բացման խոսքում  ողջունելով ներկաներին՝  ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց. «Մեր երկիրն  աղետների առումով  խոցելի է, ինչը ոչ միայն պայմանավորված է աշխարհագրական ռելիեֆով, բնակլիմայական պայմաններով, այլ նաև տեխնոլոգիական հագեցվածությամբ.  մենք ունենք լեռնահանքային արդյունաբերություն, հզոր հիդրոտեխնիկական կառույցներ, խիտ բնակեցված քաղաքներ և այդ է պատճառը, որ մեր երկրում աղետների ռիսկերի կառավարմանը, կանխատեսմանը  մեծ նշանակություն է տրվում»:

Նա վստահություն հայտնեց, որ այս գիտաժողովն արդյունավետ հարթակ կհանդիսանա գիտական որոշակի արդյունքներ ձևավորելու  և առկա հիմնախնդիրները քննարկելու համար՝ հիմնվելով  գիտական նոր ձեռքբերումների, նոր լուծումների վրա: ՏԿԱԻ նախարարությունն ու Ճգնաժամային կառավարման ակադեմիան ամեն ինչ կանեն նման գիտաժողովներն ավանդական դարձնելու համար:

ՃԿՊԱ ռեկտոր  Հ. Մաթևոսյանը  իր ողջույնի խոսքում կարևորեց  նման գիտաժողովների արդիականությունն ու  անհրաժեշտությունը՝  արտակարգ իրավիճակներում  արագ և ճիշտ կողմնորոշվելու պատրաստվածության առումով: «Կարևոր է, որ մենք փորձում ենք  ոչ միայն  Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը  նշել, այլև  մեր նպատակն է մարդկանց մոտ զարգացնել  արտակարգ իրավիճակների  հիմնահարցերով մտածողություն և  էստաֆետը հանձնել  մեր երիտասարդներին, ովքեր կկարողանան  մեր երկիրը դարձնել աղետակայուն»,-ընդգծեց Հ. Մաթևոսյանը:

Գիտաժողովին մասնակցում  էր 13 բուհ, այդ թվում`Արցախի Պետական Համալսարանը: Գիտաժողովի աշխատանքներն ընթացան  «Կառավարում և տնտեսագիտություն», «Տեխնոլոգիաներ» և «Գիտամեթոդական հիմնախնդիրներ» թեմաներով: Մասնակիցներին  կտրվեն հավաստագրեր, իսկ  լավագույն 3 աշխատանքները  կհրատարակվեն ակադեմիայի   «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական հոդվածների ժողովածուում:

Նշենք, որ Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությունը  մարտի 1-ը սահմանել էր   Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր: Հայաստանն այս կազմակերպությանն անդամակցում է 1994 թ-ից  և յուրաքանչյուր տարի մարտի 1-ը նշում է որպես   Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր:

 

ՏԿԱԻՆ  լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031