Լրահոս
Օրվա լրահոսը

Կմիավորվեն մի շարք ջրօգտագործողների ընկերություններ

Մարտ 03,2015 17:15

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կայացավ ՀՀ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կարգավորող խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ  Սերգո Կարապետյանը:

«Ներկայումս հանրապետությունում գործում են 42 ջրօգտագործողների ընկերություններ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ քննարկումների արդյունքում  որոշվել է, որ ՋՕԸ-երի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ են որոշակի վերակազմավորումներ», – նշեց իր խոսքում նախարարը:

Նիստում մասնավորապես առաջարկվեց  վերակազմակերպել և միավորել «Ամբերդ» և «Փարպի», «Մուսալեռ», «Ակնալիճ» և «Վաղարշապատ», «Հրազդան-Ջուր» և «Նաիրի», ինչպես նաև «Վայք» և «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությունները:

Ոչ շահութաբեր ՋՕԸ-երի վերակազմավորումը թույլ կտա ոչ միայն տնտեսել զգալի  ֆինանսական միջոցներ, այլ նաև ապահովել ֆինանսական մուտքերի ավելացում: Միաժամանակ նիստում ընդգծվել է, որ վերակազմակերպումը խոչընդոտներ չի առաջացնի ջրօգրագործողներին ջրի արդարացի բաշխման խնդրում:

Ջրօգտագործողների ընկերությունների միավորման մասին առաջարկությունն ընդունվեց միաձայն կողմ քվեարկությամբ:

Սերգո Կարապետյանը շեշտեց, որ ինչպես և նախատեսվել էր, մարտի 1-ից հանրապետության ՋՕԸ-երը պատրաստ են ոռոգման սեզոնին`հորդորելով  առավել մեծ ակտիվություն ցուցաբերել ջրօգրագործողների ընկերությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031