Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարի ներկայացուցիչը հրաժարվեց «Առավոտի» դեմ հայցից

Մարտ 03,2015 16:55

2013թ.հուլիսին «Հայհիդրոէներգոնախագիծ» ընկերության տնօրեն Սենիկ Ջուլհակյանը իր ներկայացուցիչ՝ փաստաբան Գեղամ Այվազյանի միջոցով դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, «Առավոտ» օրաթերթ-ՍՊ ընկերության՝ հայցվորի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը վիրավորանքի ձեւով արատավորող արտահայտությունների համար ներողություն խնդրելուն, զրպարտության ձեւով  արատավորող տեղեկությունները հերքում պարտավորեցնելու, փոխհատուցում ՝600 000 ՀՀ դրամի չափով պարտավորեցնելու պահանջով:

Դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ անդրանիկ դատական նիստը եղել է 2013թ. սեպտեմբերի 9-ին, դատավորը մերժել էր պատասխանողների գույքի վրա ապահովում կիրառելու մասին միջնորդությունը:Մինչ այսօր եղել է 13 դատական նիստ:

«Առավոտի» ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ դատարան ներկայացած Սենիկ Ջուլհակյանի ներկայացուցիչ Գեղամ Այվազյանը քիչ առաջ հրաժարվեց իրենց հայցապահանջից:

Պատճառներից , թերեւս, մեկն այն էր, որ Հմայակ Հովհաննիսյանը նամակով դիմել էր «Առավոտ» օրաթերթին եւ հայտնել, որ եղել է թյուրիմացություն, հայտնել է իր ափսոսանքը:«Առավոտում» այսօր  տպագրված Հմայակ Հովհաննիսյանի նամակը նույնպես ներկայացվեց դատարանին:

Դատարանն իր որոշումը կհրապարակի մարտի 19-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031