Օրվա լրահոսը
Դոլարի փակման գինը` 414.8 դրամ
Մարտի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 11250000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.8 դրամ: NASDAQ OMX Armenia
Շարմազանովի հարցը ՀԱԿ-ի գործընկերներին. «Իսկ դուք «Բարգավաճից» ինչո՞վ էիք պակաս, որ չմասնակցեցիք»
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Հարգելի խորհրդարան, Օրեր առաջ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանը, որտեղ որպես Հանրապետական կուսակցության առաջնորդ` ելույթով հանդես եկավ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ հստակ ազդակներ հղեց թե՛ ԵԺԿ-ին, եւ թե՛ միջազգային հանրությանը. Առաջին, Հայաստանը դեմ է նոր բաժանարար գծերի ձեւավորմանը եւ շարունակելու
«Ոչ մի հիվանդ զինվոր բանակում»
Մասնավորապես` առանձնակի ուշադրություն է դարձվել ռազմաբժշկական համակարգի զորային /առաջնային/ օղակի բժշկական ծառայության, ՀՀ զինված ուժերում գրիպի և սուր շնչառական այլ հիվանդությունների կանխարգելման, նախազորակոչային տարիքի երիտասարդների բուժզննման և նրանց զինծառայությանը նախապատրաստելու հիմնախնդիրներին:
Ահա՛ թե որն է Հրայր Թովմասյանի Հանրայինը
«Ես չգիտեմ ինչո՞վ են մտածում, որ ժամանակին կուռք դարձրած հանրապետության առաջին նախագահին պիտակ են տալիս»: Հետո զարմանք հայտնեց, որ Հանրայինին «քացու տակ քցողից» մեկ օրում դառնում են Հանրայինի շահերի պաշտպանը:
ՀՀԿ-ում լուրջ չեն վերաբերվում ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաներին
«Քաղաքական դաշտում որեւէ բան դեռ չի եղել: Քաղաքական առումով որեւէ լուրջ հարցադրում, քննարկում չկա, տեղյակ չենք: Երբ որ կլինեն լուրջ գործընթացներ, այն ժամանակ էլ կմեկնաբանենք էլ կքննարկենք էլ»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Պարոն Սահակյանից հետաքրքրվել էինք՝ ինչպե՞ս է վերաբերվում ԲՀԿ առաջնորդ գագիկ Ծառուկյանի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների շարքին, որի երկրորդ հանդիպումը
Զգույշ մարզվիր եւ աչքդ ապրանքիդ վրա պահիր
Օրերս մայրաքաղաքի «Կիլիկիա» մարզադահլիճում մի միջոցառման ներկա լինելու ժամանակ մեր ուշադրությունը գրավեցին դահլիճի պատին փակցված երկու հայտարարություններ: Առաջինով տնօրինությունը դահլիճում ապակի կամ լամպ կոտրելու համար «մեղավորին» սպառնում է խոշոր տուգանքների ենթարկել: Իսկ երկրորդով՝ եթե մարզման ժամանակ, ասենք, հանդերձարանից իր կորի, ոչ մի պատասխանատվություն չի պատրաստվում կրել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Իվետա Տոնոյան. «Ակնհայտ է, որ այս պահին գոյություն ունեն երկու ուժերի միջև մոտեցումների և հարցերի լուծման վերաբերյալ տեսանելի տարբերություններ»
ԲՀԿ-ի մոտեցումների հիմքում առաջին հերթին ընկած է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության անընդունելիությունը, որի արդյունքում ձևավորվել է այսօրվա իրականությունը:
Ռիո Դե Ժանեյրոյում օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու համար Նիկոլ Արությունովին բանակից կազատեն
Մինչեւ 2016 թվականի ամառային զորակոչը Նիկոլ Արությունովին կազատեն զորակոչից:
Գագիկ Ջհանգիրյանի դեմ բողոքը Վճռաբեկն էլ վերադարձրեց
«Գործով մեղադրող դատախազը մնում է ազատության մեջ, պատասխանատվության գործողություններ նրա նկատմամբ չեն իրականացվում: Ավելին, անպատժելիության սկզբունքը թույլ է տալիս դատարանով արդարացված երիտասարդների հասցեին վիրավորական արտահայտություններ եւ զրպարտչական հայտարարություններով հանդես գալ, ՀՀ «արդար» դատարանների կողմից անպատիժ մնալ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Մատաղիսի գործով» արդարացված Արայիկ Զալյանը: Նա տեղեկացրեց, որ մարտի 10-ին ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է իրենց
Նախարարությանը բռնցքամարտը չի՞ հետաքրքրում
Բռնցքամարտը Հայաստանում հենակետային մարզաձեւ է ու պետությունը բավականին լուրջ կարեւորություն է տալիս այդ մարզաձեւի զարգացմանը հանրապետությունում: Մոտ տասն օրվա տարբերությամբ Երեւանի «Դինամո» մարզադահլիճում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան անցկացրեց հանրապետության երկու առաջնություն՝ մեծահասակների եւ երիտասարդների եւ երկու դեպքում էլ սպորտի պետական կառույցից՝ նախարարությունից, ոչ մի ներկայացուցիչ չմտավ դահլիճ: Ավելին, մեր տեղեկություններով, սպորտի նախարարությունը ժամանակին նպատակահարմար չի համարել
Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումն Արամ Մանուկյանը համարում է սպասված (Տեսանյութ)
«Այս հանդիպումը շատ սպասված էր: Մենք կարեւորում ենք այն: Մենք պայմանավորվել ենք ավելի լայն եւ կոնկրետ հարցերի շրջանակներում համագործակցել: Հանդիպումը եղել է շատ կոնկրետ եւ հստակ հարցերի շուրջ: Կարծում եմ, առաջիկայում դուք կարող եք դրանք տեսնել արդեն գործնական դրսեւորումներով»,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Արամ Մանուկյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր. «Ադրբեջանը շարունակում է մնալ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման գոտի»
Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ժամանակ Մամիկոն Խոջոյանը ենթարկվեց դաժան վերաբերմունքի և խոշտանգումների: Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ իրենց բնորոշ հերթական վայրագությունը:
Հասմիկ Ավետիսյան. «Նկարիչը ծնվել է ոգեշնչված»
Կանանց մեկամսյակին նվիրված՝ այսօր ՄԱԿ-ի գրասենյակում մեկնարկեց նկարչուհի Հասմիկ Ավետիսյանի և քանդակագործ Նունե Թումանյանի աշխատանքների ցուցահանդեսը: Միջոցառման նպատակն էր խթանել «Կանանց հավասարությունը բոլորի առաջընթացն է» գաղափարը և կարևորել կնոջ դերակատարությունը, գենդերային հավասարությունը տնտեսական և սոցիալական զարգացման համար: Նկարչուհի Հասմիկ Ավետիսյանի գործերն առաջին անգամ չեն, որ ցուցադրվում են: Ցուցադրություններ եղել են նաև Նկարիչների միությունում: Այն հարցին,
Գագիկ Ծառուկյանը դեմ չէ՞ Սերժ Սարգսյանի հրաժարականին (Տեսանյութ)
«Մենք կարծում ենք, որ երկիրը գտնվում է խորը ճգնաժամում, որի միակ լուծումը՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումն է եւ երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը»,- այսօր Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ կուսակցության վարչության անդամ Լեւոն Զուրաբյանը: Այդ մասին նա լրագրողներին տեղեկացրեց հանդիպումից հետո: Ի դեպ, հանդիպմանը ԲՀԿ-ից մասնակցել են Գագիկ Ծառուկյանը, Նաիրա
ՀՀՇ-ն առաջիկայում հանդես է գալու «Եվրոպական Ալյանս» նախաձեռնությամբ
Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը դատապարտում է անշրջելի հետևանքներով հղի միջազգային գործընթացներում ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը, ազգային շահերը սպասարկելու քաղաքական կամքի բացակայությունն ու անկարողությունը:
Կառավարությունում քննարկվել է 2013 թ. Doing Business-ի իրականացման ընթացքը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ 2013 թ. գործարար միջավայրի (Doing Business) բարելավման միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ: Հարցի առնչությամբ մանրամասներ են ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ապա պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները: Նրանք, մասնավորապես, զեկուցել են ըստ հաստատված ժամանակացույցի միջոցառումների կատարման ժամկետների երկարաձգման պատճառների մասին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է կազմակերպել կլոր-սեղան քննարկումներ՝ շահագրգիռ
Սփյուռքի երիտասարդները «տուն կգան» հունիսին
Այս տարի «Արի տուն» ծրագիրը, որի շրջանակներում Սփյուռքի երիտասարդները մի քանի շաբաթով հյուրընկալվում են հայաստանյան ընտանիքներում, կմեկնարկի ամռանը` հունիսին: Ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից, այս տարի էլ Սփյուռքի տարբեր տարածաշրջաններից 13-18 տարեկան մինչեւ 1000 երիտասարդներ կհյուրընկալվեն հայրենիքում: Ծրագրի յուրաքանչյուր փուլի տեւողությունը երկու շաբաթ է, որին չեն կարող մասնակցել «Արի տուն» ծրագրի նախորդ մասնակիցները: Այս տարվա
Ըստ Ն. Փաշինյանի՝ գովազդի մասին օրենքում փոփոխությունների փաթեթը միտված է օլիգարխիկ համակարգի ուժեղացմանը
Ինչպես արդեն նշել ենք՝ Ազգային ժողովում այսօր Գովազդի մասին օրենքի փոփոխության երկու օրինագիծ էր քննարկվում : Թեեւ գրել էինք, որ այն օրինագիծը, որով նախատեսվում էր Հանրային հեռուստաընկերությունն արգելել գովազդի ցուցադրումը, առանձնապես դիմադրության չհանդիպեց, սակայն պարզվեց, որ շտապել էինք, որովհետեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղված հարցով, ապա իր ելույթով այնպես քննադատեց
«Սովետի ժամանակ սեփական պոլիկլինիկա ունենալու անհեթեթությունը փրկօղակ չի կարող հանդիսանալ…»
ՀՀ նախագահ պարոն Ս. Սարգսյանին Մեծարգո պարոն նախագահ. Նկատի ունենալով Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության փաստը և հաշվի առնելով այդ միության անդամ երկրների (ՌԴ,Բելառուս,Ղազախստան) ներքին գործերի նախարարությունների կազմերում տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ծառայությունների (տարբեր անվանումներով) առաջնակարգ տեղ զբաղեցնելու դերը,ինչպես նաև այդ ծառայությունների արդյունավետ աշխատանքը` իմ կողմից 2013թ. նոյեմբեր ամսին ՀՀ վարչապետին և ՀՀ Ոստիկանապետին ներկայացվել
Ըստ քաղաքացու հաղորդման` անհայտ անձի կողմից իրեն ծեծելու փաստը քննիչը քննության առարկա չի դարձրել
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ մարզային քննչական բաժանմունքում` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 12:30-ի սահմաններում, երկու անհայտ անձինք մոտեցել են գյուղի բնակչուհի, անչափահաս Ե. Ս.-ին, որոնցից մեկը պահանջել է, որ նա իր ընտանիքի հետ ազատի իրենց վարձակալած բնակարանը, որից
Ղրիմում անհայտացել է Ուկրաինայի երկու լրագրող. «Ամերիկայի Ձայն»
«Մենք անհանգստացած ենք լրագրողների իրավունքների խախտման հետ կապված գնալով վատթարացող իրավիճակով Ղրիմում, որը վերածվում է անանուն, և այդ իսկ պատճառով՝ ավելի անպատժելի գործող զինված ավազակախմբերի կողմից վերահսկվող անօրեն տարածաշրջանի» «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անհանգստություն է արտահայտել Ուկրաինայի երկու լրագրողների առևանգման կապակցությամբ: «Ղրիմը վերահսկող ուժերը պատասխանատվություն են կրում այս լրագրողների ճակատագրի համար», – ասել է «Լրագրողներ
Աբգար Ափինյան. «Մենք շեշտը դնում ենք տաղանդի վրա» (Տեսանյութ)
Մարտի 11-ին «Փաստարկ» մամուլի ակումբի հյուրն էր Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Պրն Ափինյանը նախևառաջ խոսեց այն մասին, թե ինչ գործունեություն է ծավալել գրողների միությունը անցած տարվա ընթացքում: Ներկայացրեց միության պաշտոնական «Նոր Դար» հանդեսը, որի տարբեր համարներ նվիրված են տարբեր նշանավոր գործիչների: «Երևանի գրողների միությունը շատ է կարևորում արվեստի բոլոր ոլորտների հետ համագործակցությունը, դա
Երևանի որոշ հատվածներում վաղը գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 12-ին, ժամը 10:00-ից մինչեւ ժամը 16:00-ը դադարեցվելու է Որմնադիրների 2-րդ նրբանցքի եւ Մ. Խորենացի փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
Գագիկ Ծառուկյան. այսօրվա հանդիպումը որոշ մարդկանց մոտ առողջական խնդիրներ է առաջացրել
Քիչ առաջ ավարտվեց Հայ ազգային Կոնգրեսի եւ ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումը: Ինչպես փոխանցում է iLur.am-ի թղթակիցը, հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այսօրվա հանդիպումը որոշ մարդկանց մոտ առողջական խնդիրներ է առաջացրել: Նա նշեց, որ ինչպես ինքը հայտարարել է ԲՀԿ-ի վերջին համագումարում՝ անհրաժեշտ է հասարակության եւ քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա երկրում առկա խնդիրները լուծելու համար: «Ոչ մի
Ստյոպա Սաֆարյան. «Ինչքան տրոհվել է մեր խմբակցությունը՝ արդեն տրոհվել է, ծածկենք-չծածկենք, դա փաստ է»
«Ստյոպա Սաֆարյանը 15 րոպե հավեսով, ախորժակով քննադատում էր մեր ֆրակցիան, հաճույք է ստանում դրանից: Ես էլ վարչության նիստին հորդորեցի, որ շարունակի, եթե հաճույք է ստանում»,- օրերս «Ռ-էվոլյուցիա» հաղորդման ժամանակ իր կուսակցի մասին այսպիսի կարծիք է հնչեցրել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Մարտի 11-ին Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սաֆարյանը պարզաբանեց Ռուբեն Հակոբյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառներն
ՄԱԿ-ն աջակցում է Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսը
Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում մեկնարկեց Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես: Ցուցադրվել են նկարչուհի՝ Հասմիկ Ավետիսյանի և քանդակագործ՝ Նունե Թումանյանի աշխատանքները: Արվեստի այս գործերը գրավեցին լրագրողների, արվեստագետների և լայն հանրության ուշադրությունը: Միջոցառման նպատակն է խթանել «Կանանց հավասարությունը բոլորի առաջընթացն է» գաղափարը և շեշտել, թե որքան կարևոր է գենդերային հավասարությունը, կանանց լիազորությունների ընդլայնումը, մարդու իրավունքներից կանանց լիակատար օգտվելը
Արամ Անտինյան. «Հայաստանում չափազանց շատ խնդիրներ կան՝ «ֆեյքերի» վրա խորանալու համար» (Տեսանյութ)
«Շատ ողջունելի քայլ է զրպարտության եւ վիրավորանքի դեմ պայքարի ցանկացած միջոց, պարզապես պետք է այդ միջոցները լինեն շատ ավելի արդյունավետ, որպեսզի դատարկ տեղը կրակոցի արդյունք չտան»,- այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը: Նա կարծում է՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը չի համապատասխանում իր հիմնավորմանը,
Ընդունվեց Ղրիմի անկախության մասին հռչակագիրը
ИТАР–ТАСС –ի հաղորդմամբ՝ Ղրիմի Գերագույն խորհուրդը հռչակագիր է ընդունել ի պաշտպանություն Ուկրաինայից տարածաշրջանի անկախության, որով մտադիր է մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Գործակալության փոխանցմամբ՝ որոշումը ընդունվել է արտահերթ նստաշրջանում: Ղրիմի Գերագույն խորհրդի 100 պատգամավորներից 78-ը պաշտպանել է նախագիծը: «Ղրիմը՝ որպես ինքնիշխան անկախ պետություն, հանրաքվեի անցկացումից հետո կդիմի Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես սուբյեկտ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու առաջարկով»,- այդ
ՀՔԾ-ն ու գլխավոր դատախազությունը դատարան չներկայացան մահացած զինվորի գործով
2013 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն միջնորդություն և ՀՀ գլխավոր դատախազին իրավապաշտպան Արթուր Սաքունցը դիմում էր ուղարկել Հայկ Մովսիսյանի մորը իրավահաջորդ ճանաչելու խնդրանքով: Հայկ Մովսիսյանը 2011 թ. սեպտեմբերի 10-ին տեղափոխվել էր ԼՂՀ «Շուշի» քրեակատարողական հիմնարկ: Նոյեմբերի 29-ին Հայկ Մովսիսյանին մեղադրանք էր առաջադրվել անդամախեղելու եղանակով ծառայությունից խուսափելու հոդվածով: 2012 թ. նոյեմբերի 20-ի դատավճռով Հայկ
Քաղաքից չեն երևում գյուղի հոգսերը. «Ա1+»
«Քաղաքից չեն երևում գյուղի հոգսերը,- կարծում է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Վաղարմեն Մալխասյանը: -Քաղաքի մասնագետները պիտի չալարեն, սկսած մեր ազգային ժողովի երեսփոխաններից, նրանցից ոչ մեկը գյուղացուն հաշվի չի առնում որոշումներ կայացնելիս»,-շարունակեց ֆերմերը: Վաղարմեն Մալխասյանին բարկացրել է այն հանգամանքը, որ այլևս գյուղացին չի կարողանում իր սեփական մեքենայով ապրանք վաճառել Երևանյան թաղամասերում. «Առաջ գյուղացին իրավունք ուներ