Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում լուրջ չեն վերաբերվում ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաներին

Մարտ 11,2014 17:59

«Քաղաքական դաշտում որեւէ բան դեռ չի եղել: Քաղաքական առումով որեւէ լուրջ հարցադրում, քննարկում չկա, տեղյակ չենք: Երբ որ կլինեն լուրջ գործընթացներ, այն ժամանակ էլ կմեկնաբանենք էլ կքննարկենք էլ»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Պարոն Սահակյանից հետաքրքրվել էինք՝ ինչպե՞ս է վերաբերվում ԲՀԿ առաջնորդ գագիկ Ծառուկյանի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների շարքին, որի երկրորդ հանդիպումը կայացավ այսօր, ՀԱԿ ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ հանդիպման մասնակիցներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը տպավորված ու գոհ էին այդ հանդիպումից եւ կարծիք հայտնեցին, որ առաջիկայում ականատեսը կլինենք Հայաստանում լուրջ քաղաքական գործընթացների:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Ձեր դրած վերնագիրը ամենևին չի համապատասխանում նյութի բովանդակությանը.. հատուկ ԲՀԿ-ի անունը շեշտելով վերնագրում խեղադթյուրում եք Հովհաննես Սահակյանի ասածըո ր ինչ անեք?? պատվեր եք կատարում ինչ է? Հովհաննես Սահակյանի ասած ոխսքերի մեջ այդպիսի բառեր կան??? ամոթ է

  2. Կարինե says:

    Գալուստականները հոգեգալստի մեջ են….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31