Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի երիտասարդները «տուն կգան» հունիսին

Մարտ 11,2014 17:04

Այս տարի «Արի տուն» ծրագիրը, որի շրջանակներում Սփյուռքի երիտասարդները մի քանի շաբաթով հյուրընկալվում են հայաստանյան ընտանիքներում, կմեկնարկի ամռանը` հունիսին: Ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից, այս տարի էլ Սփյուռքի տարբեր տարածաշրջաններից 13-18 տարեկան մինչեւ 1000 երիտասարդներ կհյուրընկալվեն հայրենիքում:

Ծրագրի յուրաքանչյուր փուլի տեւողությունը երկու շաբաթ է, որին չեն կարող մասնակցել «Արի տուն» ծրագրի նախորդ մասնակիցները: Այս տարվա ծրագիրը զուգահեռ կիրականացվի երկու տարիքային խմբերի` 13-15 եւ 16-18 տարեկանների համար:

Սփյուռքահայ երիտասարդները Հայաստան են տեղափոխվելու օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, համահայկական կազմակերպությունների, ինչպես նաեւ անհատների աջակցությամբ: Ծրագրի մասնակից երիտասարդները ճանապարհածախսը հոգում են իրենք` սեփական կամ համայնքային կազմակերպությունների եւ այլ հովանավորների միջոցներով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31